«Հայբուսակ» համալսարանը բացատրություն կպահանջի Իսրայելի առողջապահության նախարարությունից

Երեւանի «Հայբուսակ» համալսարանը պատրաստվում է նամակով դիմել Իսրայելի առողջապահության նախարարություն եւ բացատրություն պահանջել՝ իրենց գործունեության վրա ստվեր գցելու առնչությամբ:

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր ընդունել է Իսրայելի առողջապահության նախարարի եւ առողջապահության նախարարության գլխավոր տնօրենի հատուկ հարցերով գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Շաուլ Յացիվիին եւ Իսրայելի առողջապահության նախարարության բժշկական մասնագիտությունների արտոնագրման բաժնի ավագ աշխատակից Ավիտալ Վիեներ-Աուրմանին, որոնք մասնավորապես անդրադարձել են «Հայբուսակ» համալսարանին:

Նախարարության հաղորդմամբ, նրանք տեղեկացրել են, որ «Հայբուսակն» ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12 տոկոսն է կարողանում իրենց երկրում համապատասխան քննություն հանձնել եւ աշխատելու իրավունք ստանալ, իսկ այդ ցուցանիշն իրենց չի գոհացնում:

«Հայբուսակի» ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանն armtimes.com-ին ասաց, որ Իսրայելի առողջապահության նախարարության ներկայացուցիչները երկու օր առաջ հյուրընկալվել են նաեւ իրենց մոտ, եւ նման խնդիր առաջ չի քաշվել:

«Մեզ մոտ այդպիսի կարծիք իրենք չեն հայտնել: Մեզ մոտ ասել են, որ մեր մասնագիտական կրթական ծրագրերը շատ լավն են: Մենք դեռ մայիսին էինք դրանք ուղարկել նախարարություն: Նայել էին, ասացին, որ հրաշալի ծրագրեր են՝ միջազգային ստանդարտներով կազմված»,- նշեց տիկին Հարությունյանը:

Նա նաեւ հավելեց, որ բուհը իսրայելցի ուսանողներ է ընդունել 2015 թվականից սկսած եւ այս ընթացքում ունեցել են մոտ 70 շրջանավարտ, որոնցից ոչ ոք դեռեւս որպես բժիշկ չի աշխատում, քանի որ սահմանված կարգով Իսրայելում քննություն դեռեւս չի հանձնել:

«Բոլոր 70 շրջանավարտները մոտ տասը օր առաջ Իսրայելում ստացել են թույլտվություն մասնագիտական քննություն հանձնելու համար: Դեռ ոչ մի հոգի չի հանձնել, որտեղի՞ց է այդ տվյալը, որ 12 տոկոսն է միայն հանձնում: Որտեղի՞ց է մարդկանց այդ քանակը, որ տոկոսի է վերածվել: Քննություն հանձնած եւ աշխատող շրջանավարտ դեռ չունենք: Չգիտեմ՝ սա ինչ թյուրիմացություն է, որովհետեւ ոչ մի տոկոսի մասին այսօր խոսել հնարավոր չէ»,- հայտարարեց ռեկտորի խորհրդականը:

«Մենք նամակ ենք ուղարկելու եւ կպահանջենք բացատրություն, որովհետեւ պաշտոնյա անձ լինել եւ գալ այստեղ տոկոսներ հայտարարել, նշանակում է ստվեր գցել մեր գործունեության վրա: Ես այդ ստվերի դեմ ոչինչ ասել չեմ կարող, եթե դա լինի փաստերի վրա հիմնված, բայց այստեղ փաստերը դեռ նոր պետք է սկսեն ի հայտ գալ, երբ այդ 70 հոգին կհանձնի քննություն, եւ պարզ կդառնան արդյունքները»,- հակաքայլերի մասին խոսեց «Հայբուսակի» ռեկտորի խորհրդականը:

Մեր զրույցի վերջում նա նաեւ ակնարկեց. «Ես այստեղ ուրիշ մոտիվներ եմ տեսնում, որոնց մասին դեռ չեմ բարձրաձայնի»:

Նշված բուհում այս պահին սովորում է իսրայելցի 106 ապագա բժիշկ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10574 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս