Տրանսֆերտները կաճեն, պղինձը կթանկանա, ու կապրենք երջանիկ

 

Երեկ կառավարությունը հաստատեց հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը:

Կառավարությունը հաջորդ տարվա համար կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ: «2018 թվականին տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես արտաքին զարգացումներով՝ մասնավորապես Ռուսաստանի տնտեսության եւ պղնձի համաշխարհային գների աճերով, այնպես էլ՝ ներքին պահանջարկի աճով»,- նշված է բյուջեի նախագծի բացատրագրում: Այսինքն, հաջորդ տարվա տնտեսական աճի սպասելիքները պայմանավորված են նրանով, որ պղինձը կթանկանա, ինչի արդյունքում կաճեն այդ մետաղի հանքաքարի արտահանումից ստացվող մուտքերը, կաճի ռուսական տնտեսությունը, որը կբերի այդ երկրից ստացվող մասնավոր տրանսֆերտների աճին ու, բացի դրանից, տնտեսական աճին կնպաստի նաեւ ներքին տնտեսական աշխուժացումը:

Այն, որ մեր տնտեսությունը եւ բնակչության կենսամակարդակը ցավալիորեն մեծ կախում ունեն պղնձի գնից ու արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների ուղարկած գումարներից, ամենեւին նորություն չէ: Տարիներ շարունակ բյուջեների բացատրագրերում այս նույն նախադասությունները առկա են: Մնում է պարզել, թե ինչ է կախված մեր կառավարությունից: Ինչ է պատրաստվում անել կառավարությունը արտաքին այդ գործոնների ազդեցությունը նվազեցնելու համար: Բյուջեի բացատրագրում, անկեղծ ասած, չկա նույնիսկ ակնարկ, թե կառավարությունը ուզում է արտաքին ազդեցությունները նվազեցնել: Հակառակը՝ բավականին հաճույքով է արձանագրում, թե այ, հաջորդ տարի կտեսնեք՝ պղինձը կթանկանա, մեր հայրենակիցները ավելի շատ փող կուղարկեն, ու տնտեսությունը կաճի: 

Իհարկե, բացատրագրի համաձայն, կառավարությունը քայլեր է ձեռնարկելու արտահանումը աճեցնելու, արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ, բայց մի տեսակ արդեն ավանդույթի ուժով կարելի է պնդել, որ եթե 2018-ին արձանագրվի կառավարության կանխատեսած 4.5 տոկոս տնտեսական աճը, այն այսպես թե այնպես մեծամասամբ պայմանավորված է լինելու հենց պղնձի գնի աճով եւ մասնավոր տրանսֆերտների ծավալի մեծացմամբ:

Նման պնդման համար հիմք է ծառայում մեր տնտեսության առանձին ճյուղերում արձանագրված վիճակը: Մասնավորապես գյուղատնտեսությունն անցած երկու տարիներին խիստ տարօրինակ պահվածք է դրսեւորում: Տարեսկզբին ցուցանիշները աճում են, տարվա 2-րդ կեսին՝ կտրուկ նվազում: Այս տարվա համար, ըստ կառավարության կանխատեսումների, գյուղատնտեսությունում կարձանագրվի 3 տոկոս անկում:  «2017 թվականին գյուղատնտեսության նվազումը պայմանավորվել է հիմնականում արտադրության էքստենսիվ գործոններով: Մասնավորապես, ցանքատարածությունները նվազել են շուրջ 17.6%-ով, անասնագլխաքանակը՝ շուրջ 6.7%-ով (Կերային մշակաբույսերի նվազումը կազմել է 13.5%, բոստանային մշակաբույսերինը՝ 8.2%, բանջարանոցայինը՝ 7.7%, կարտոֆիլը՝ 13.3%, տեխնիկական մշակաբույսերը 25.5%, հացահատիկայինը՝ 22.4%... խոշոր եղջերավոր կենդանիների նվազումը կազմել է 2.5%, խոզերինը՝ 11.4, ոչխարներին եւ այծերինը՝ 0.3% :)»,- նշված է բացատրագրում:

Ու սրա հետ մեկտեղ հաջորդ տարվա համար կառավարությունը հետեւյալ կանխատեսումն է անում գյուղատնտեսության վերաբերյալ. «2018 թվականին գյուղատնտեսության աճը կանխատեսվում է պատմական ներուժային մակարդակին համահունչ: 2018 թվականին ճյուղի աճը կկազմի շուրջ 4.0%»,- նշված է բացատրագրում: Կառավարությունը այդպես էլ չի վերլուծել, թե ինչ պատճառով է եղել նվազումը: Եթե այդ պատճառները հայտնի չեն, ապա դժվար է կանխատեսել աճ: Բայց աճը կանխատեսված է: Իսկ ինչի՞ շնորհիվ է աճելու գյուղատնտեսությունը: «Կանխատեսման համար հիմք են հանդիսացել ճյուղի զարգացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող ծրագրերի եւ ոլորտում իրականացված ներդրումների ակնկալվող արդյունքները, գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված կանխատեսումները ու նախորդ տարիներին ճյուղի զարգացման միտումները...»,- գրված է բացատրագրում եւ մանրամասնեցված է. «Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման, ցորենի եւ գարու սերմնաբուծության եւ սերմնարտադրության, օրգանական գյուղատնտեսության զարգացման, տեղական կենսապարարտանյութերի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր»: Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ վերը նշված ծրագրերը խիստ արդյունավետ ստացվեն, դրանց հիմնական մասի արդյունքը կերեւա ավելի ուշ, ասենք՝ երկու-երեք տարի անց: Իրականում, եթե հաջորդ տարի այդ ոլորտում աճ գրանցվի, ապա դա կլինի շնորհիվ նրա, որ այս տարի գյուղոլորտում անկում է գրանցվել:

2018 թվականի պետական բյուջեի նախագծի մյուս մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26088 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս