ՊԵԿ նախագահի հիմնական հաղթաթուղթը. Վարդան Հարությունյանը քանդել է ավանդույթները

Անցած տարվա սեպտեմբերին՝ Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորման օրերին կադրային նշանակումների շարքում ամենաշատը կարեւորվում էր ՊԵԿ նախագահի թեկնածությունը:

Շուտով հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը այդ պաշտոնում ցանկանում է տեսնել այն ժամանակ դեռ «Գազպրոմ-Արմենիայի» տնօրեն Վարդան Հարությունյանին: Ու դրանից արդեն ակնհայտ էր, որ նորանշանակ վարչապետի համար ՊԵԿ նախագահի պաշտոնը ամենասկզբունքայինն է: Վարդան Հարությունյանը Կարեն Կարապետյանի ամենավստահելի մարդկանցից է: Հենց նա սկսեց գլխավորել «Գազպրոմ Արմենիան» Կարեն Կարապետյանի հեռանալուց հետո:

Ու պետք է արձանագրել, որ Կարեն Կարապետյանը «դիպուկ» նշանակում արեց: Եթե այսօր կա մի ոլորտ, որտեղ վարչապետը կարող է հաջողություններ թվարկել, դա հենց ՊԵԿ-ն է: Այստեղ իրոք կան փոփոխություններ, ընդ որում՝ բավական նշանակալի:

Ու խոսքը միայն հարկային հավաքագրումների մասին չէ: Նախկինում էլ ՊԵԿ նախագահի պաշտոնի փոփոխությունից հետո մի որոշ ժամանակ նկատվում էր հարկային մուտքերի ավելացում: Հիմա բյուջե հավաքագրվող գումարները շատացել են: Մեկ տարվա կտրվածքով աճը մոտ 74 միլիարդ դրամ է, որը բավականին տպավորիչ է:

Բայց թերեւս սա չէ ՊԵԿ նախագահի հիմնական հաղթաթուղթը: Վարդան Հարությունյանին հաջողվեց մի քանի «բովանդակային» հարցերում քանդել տարիներ շարունակ արմատացած ու ամրապնդված ավանդույթներ: Մասնավորապես՝ «կարգոների» խնդիրը: Թվում էր, թե ոչ ոքի չի հաջողվի ապամոնտաժել այդ կառույցները: Դրանց գոյությունը ուղղակի երաշխավորում էր Հայաստանում ապրանքների ստվերային ահռելի շրջանառությունը եւ միաժամանակ աստղաբաշխական եկամուտներ ապահովում այդ «կարգոները» վերահսկող հայտնի ու անհայտ խմբավորումներին: Ի՞նչ էին անում դրանք:

Օրինակ, Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական էմիրություններից ապրանքներ ներկրող փոքր ու միջին գործարարները իրենց ապրանքները հանձնում էին այդ «կարգոներին» եւ ստանում դրանք Հայաստանում: «Կարգոները» իրականացնում էին ապրանքների տեղափոխումը եւ մաքսազերծումը: Յուրաքանչյուր կիլոգրամի տեղափոխման համար գործարարները «կարգոներին» վճարում էին ասենք 5 կամ  6 դոլար: Սակայն ներկվող, ասենք, ջինսե տաբատը մաքսազերծվում էր որպես կարտոֆիլ կամ կաղամբ: Մի կողմից դա ակնհայտ կոռուպցիոն սխեմա էր, որտեղ պտտվում էին տասնյակ միլիոնավոր դոլարներ: Մյուս կողմից՝ դա թույլ չէր տալիս, որպեսզի գործարարը ունենար ձեռքբերման փաստաթղթեր, եւ տոնավաճառում այդ ապրանքը իրացնելիս գործարարը ամեն կերպ պետք է խուսափեր ՀԴՄ կտրոն տրամադրել, պետք է ձգտեր թաքցնել իր շրջանառությունը, որովհետեւ ձեռքբերման փաստաթղթեր չունենալու պատճառով այդ շրջանառության 5 տոկոսը պետք է վճարեր:

Վարդան Հարությունյանը գնաց ռիսկային ու ոչ ստանդարտ մի քայլի: Ապրանքի տեղափոխման այդ ավանդական շղթան նա կտրեց եւ «կարգոներին» թողեց զուտ բեռնափոխադրումների գործառույթը: Իսկ մաքսազերծման հատվածը այժմ իրականացնում է մի ընկերություն, որը ոչ պաշտոնապես հաշվետու է հենց Վարդան Հարությունյանին: Հիմա փոքր ու միջին գործարարը Թուրքիայից կամ Չինաստանից ձեռք բերված ջինսե տաբատը մաքսազերծում է որպես ջինսե տաբատ: Այս սկզբունքը աշխատում է արդեն երկու ամիս ու կարծես թե արդարացնում է իրեն:

Մյուս կտրուկ քայլը, որը արեց ՊԵԿ-ը այս ընթացքում, վերաբերում է ներկրվող հումքն եւ սարքավորումները սահմանի վրա ԱԱՀ-ից ազատելուն: Նախկինում այս հարցը պարբերաբար բարձրացվել է, եւ հենց ՊԵԿ-ն է դրան դեմ արտահայտվել, որովհետեւ պետական բյուջե վճարվելիք այդ ԱԱՀ-ն հետաձգվում էր, իսկ դա ՊԵԿ-ին ձեռնտու չէր: Ու պետք է անակնկալ որակել այն փաստը, որ հենց ՊԵԿ-ն է հանդես եկել այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ: Սահմանի վրա ԱԱՀ-ի չգանձելը արտադրողներին հնարավորություն է տալիս ունենալ ավելի շատ շրջանառու միջոցներ եւ ավելի մեծ ներդրումներ անել:

Այսպիսի զգալի փոփոխությունների ֆոնին մնացածը կարծես չի էլ երեւում: Օրինակ, ՊԵԿ համակարգի ակնհայտ ուռճացված անձնակազմի կտրուկ կրճատումը, ֆիզիկական անձանց համար ապրանքների մաքսազերծման ավելի պարզ համակարգի ներդրումը, հսկիչ գների կիրառման նվազեցումը, խոշոր հարկատուների վերաբերյալ հրապարակվող ցանկերում լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելը եւ այլն:

Մի խոսքով՝ հարկային եւ մաքսային համակարգերում կան շոշափելի փոփոխություններ: Ամբողջ խնդիրն այն է, թե կշարունակվե՞ն դրանք արդյոք, ու այդ փոփոխությունները մի ինչ-որ պահից չե՞ն ընդհատվի արդյոք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6019 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս