Երևան
12 °C
Երեկ ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին ի պատասխան ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հաստատեց, որ կառավարությունում քննարկում եղել է աջ ղեկային համակարգ ունեցող ավտոմեքենաների շահագործումն արգելելու թեմայով:
«Հաշվի առնելով ոստիկանության տրամադրած տվյալները ավտովթարների վերաբերյալ, թե դրանց որ տոկոսն են կազմում աջակողմյան ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները, մենք համապատասխան առաջարկով հանդես կգանք»,- հայտարարել էր նախարարը:
Armtimes.com-ը մինչեւ նախարարի հայտարարությունը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն: Մենք ոստիկանությունից խնդրել էինք տրամադրել վերջին 10 տարվա ընթացքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ մի քանի վիճակագրություն: Այդ թվում, հարցրել էինք. «Կա՞ վիճակագրություն, թե աջ ղեկ ունեցող մեքենաների մասնակցությամբ քանի՞ վթար է եղել նույն ժամանակահատվածում եւ քանի՞ դեպք է եղել, որ աջ ղեկային համակարգը վարած վարորդն է եղել մեղավոր կողմը: Եթե կա, ապա խնդրում եմ տրամադրել այդ վիճակագրությունը»:
Ոստիկանությունից մեզ տրամադրել են 10 տարվա վթարների վիճակագրությունը, որտեղ զոհերի եւ վիրավորների թիվն էլ կա, սակայն աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների մասնակցությամբ հարցերին ի պատասխան նշել են. «Միաժամանակ հայտնում ենք, որ հարցման 3-րդ եւ 4-րդ կետերի վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունը հաշվառում չի վարում»: Եթե ավելի պարզ գրենք, ոստիկանության պատասխանը, ապա ասվում է, որ ոստիկանությունը չունի վիճակագրություն աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների մասնակցությամբ վթարների վերաբերյալ:
Հարց է առաջանում, ապա ի՞նչ վիճակագրության մասին է երեկ խոսել նախարար Վահան Մարտիրոսյանը, եթե նման վիճակագրություն իրականում գոյություն չունի եւ ո՞րն է կառավարության առաջարկի հիմքում:
Ավելի վաղ գրել էինք, որ աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործման արգելքի մասին կառավարությունն առաջարկ է ստացել մեքենա ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարները: Նրանք կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին էին ներկայացրել մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաեւ աջակողմյան երթեւեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին առնչվող մի շարք խնդիրներ:
Հիշեցնենք, որ ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ավտոմեքենաների ոլորտի խնդիրների վերաբերյալ աշխատանքային խումբ է ձեւավորել, որն ակտիվ աշխատում է օրենսդրական փաթեթ ներկայացնելու ուղղությամբ: Այդ ընթացքում էլ պատրաստվում է դիմել Ճանապարհային ոստիկանությանը, պետական եկամուտների կոմիտեին, ֆինանսների նախարարությանն ու այլ շահագրգիռ կողմերին աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների առնչությամբ ներկրողների ներկայացրած դժգոհությունը բավարարելու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT