Երևան
12 °C
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, արձագանքելով մանկապարտեզի երեխաների բազմաթիվ ծնողների հարցումներին, պարզել է, թե որքան ֆինանսավորում են ստանում Երեւանի պետական նախակրթարանները:
Ֆեյսբուքում ծնողները շարունակ գրառումներ են կատարում, տեղեկատվություն փոխանակում եւ քննարկում, թե մանկապարտեզներում որքան հաճախ են գումար պահանջում այս կամ այն պատրվակով, հիգիենիկ պարագաներ պահանջում եւ այլն: Ի դեպ, ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ մանկապարտեզներում իրավունք չունեն երեխաների ծնողներին նման պահանջներ ներկայացնել, որովհետեւ նախնական կրթության այդ հաստատությունները ստանում են անհրաժեշտ ֆինանսավորում:
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի պարզած տեղեկատվությանը, նա, դիմելով «Մանկապարտեզը եւ երեխաները» խմբի ծնողներին, գրել է.
Հարգելի ծնողներ, վերջին շրջանում այս հարթակում շատ են հարցերը, թե որքան գումար է քաղաքապետարանը հատկացնում մանկապարտեզներին:
Պետք է տեղեկացնեմ, որ յուրաքանչյուր մանկապարտեզ շենքի խնամքի համար ստանում է ամսական 650.000 դրամ: Յուրաքանչյուր սանի համար հատկացվում է 22.500 դրամ: Այսինքն՝ միջին՝ 120 սան ունեցող մանկապարտեզը ամսական ստանում է 3.350.000 դրամ (տարեկան 40.200.000 դրամ), որից երեխաների սննդին հատկացվում է մոտավորապես 1.300.000 դրամ:
Մնացած գումարից վճարվում է աշխատավարձ, կոմունալ ծախսեր, ուսումնական նյութերի, հիգիենայի եւ խոհանոցի պարագաների, ննջասենյակների պարագաների գումար: Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ արդյունավետ կառավարման դեպքում մանկապարտեզի տնօրինությունը ծնողներից գեթ մեկ լումա չպետք է պահանջի:
Ավելին, այս գումարից կարելի է գնել նաեւ սպիտակեղեն եւ այլն:
Պաշտոնական հարցում եմ ներկայացրել Տարոն Մարգարյանին. ծախսերի ավելի մանրամասն բացվածքը ստանալուն պես կտեղեկացնեմ Ձեզ:
Մանկապարտեզներն «Օգնի՛ր մանկապարտեզիդ» հիմնադրամի միջոցով կարող են լրացուցիչ գումարներ ներգրավել: Բայց այս գումարը հստակ չէ, այսինքն՝ կարող է տվյալ ամիս էդ հիմնադրամից ունենալ գումար, կարող է՝ ոչ:
Իհարկե, կան նաեւ ֆակուլտատիվ դասեր, որոնց համար մանկապարտեզները գումար են ներգրավում՝ ամսական 1000 դրամ յուրաքանչյուր դասընթացի համար: Բայց եթե նույնիսկ Ձեր երեխան չի գնում էդ ֆակուլտատիվներին, ու, ասենք, միայն ինքն ամբողջ խմբից չի գնում, մանկապարտեզը պարտավոր է ապահովել երեխայի խնամքը տվյալ ժամանակահատվածում:
Այսինքն՝ ոչ մի դեպքում ֆակուլտատիվի համար գումար չվճարող ծնողի երեխան չպետք է իր վրա զգա այդ խտրականությունը:
Լինում են դեպքեր, երբ իքս խմբի ծնողները ցանկանում են լրացուցիչ զարգացնող խաղեր, նյութեր գնել իրենց երեխաների համար, եթե մանկապարտեզը բյուջեով սահմանված միջոցներից ի վիճակի չէ դա անել:
Հ.Գ. Չենք մոռանում, որ մանկապարտեզներն աշխատում են մինչեւ 17:30, դրանից շուտ դուք պարտավոր չեք վերցնելու Ձեր երեխային:
Հավելենք, որ մանկապարտեզներում աշխատանքային ժամանակի խնդիրը նույնպես ծնողներին ամենահուզողներից մեկն է: Հատկապես աշխատող ծնողները դժգոհում են, որ մանկապարտեզներում պահանջում են շուտ գնալ երեխաների հետեւից, ինչն իրենց լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT