Երևան
12 °C
Պետությունը մտադիր է ֆինանսապես աջակցել այն ծնողներին, որոնց մինչեւ 24 տարեկան են, չունեն բարձրագույն մասնագիտական կրթություն, բայց ցանկանում են ձեռք բերել, ինչպես նաեւ աշխատանք ունեցող այն ծնողներին, որոնք կորոշեն աշխատանքի վերադառնալ մինչեւ երեխայի 3 տարին լրանալը:
Նախատեսվող այս ծրագրերն armtimes.com-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը:
Ծրագրերը դեռեւս վերջնական տեսք չունեն եւ կարող են կյանքի կոչվել միայն 2018 թվականին: Առայժմ նրանք իրականացնելու համար իրավական հիմքն է ապահովվել: «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում կատարվել են լրացումներ: Այդ մասին նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը եւ շուտով պետք է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվի:
Խոսելով մինչեւ 24 տարեկան ծնողներին առաջարկվելիք աջակցության մասին՝ բաժնի պետն ասաց, որ այդ աջակցությունը լինելու է նրանց բարձրագույն մասնագիտական կրթությանը նախապատրաստելու տեսքով: Այսինքն՝ աջակցելու, որպեսզի մայրերը պարապեն բուհական ընդունելության համար անհրաժեշտ երեք առարկաները:
«Այս նախագծով ընդամենը իրավունքն է սահմանվում, որը հետագայում կմշակվի եւ կդառնա ծրագիր: Նախատեսվում է բուհ ընդունվելու համար երեք առարկայի ուսուցման համար գումարի փոխհատուցում, ինչը հնարավորություն կտա այդ անձանց մասնագիտություն ձեռք բերել, հետագայում աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալ: Ծրագրի նախագծային տարբերակը դեռ չի շրջանառվել, դեռեւս քննարկումների փուլում է, դրա համար հստակ մեթոդաբանություն, թվեր ու նման բաներ չեմ կարող այս պահին ասել»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե աջակցության իրավունք կստանան միայն մինչեւ 24 տարեկան այն մայրերը, որոնք չունե՞ն բարձրագույն մասնագիտական կրթություն, թե՞ նաեւ նրանք, որոնք ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել, Ռուզաննա Պեպանյանը պատասխանեց, որ ծրագիրը վերաբերելու է միայն առաջին խմբի կանանց:
Անդրադառնալով կանանց աջակցության երկրորդ ծրագրին, աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության պաշտոնյան նշեց, որ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց պետությունը կառաջարկի փոխհատուցում, եթե նրանք որոշեն աշխատանքի վերադառնալ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը:
«Իմ նշած օրենքի նախագծով սահմանվել է աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք: Դրանով նախատեսում է այլընտրանք առաջարկել այն անձանց, որոնք մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում են գտնվում, եւ խնդիր են տեսնում աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը կազմակերպելու հետ կապված»,- տեղեկացրեց գերատեսչության աշխատակիցը՝ մանրամասնելով, որ ծնողին կտրամադրվի որոշակի փոխհատուցում՝ մասնավոր կազմակերպություններում երեխաների խնամքը կազմակերպելու համար կամ դայակին վճարվող գումարի որոշակի տոկոսի փոխհատուցում, եթե իհարկե, դայակն աշխատում է պայմանագրային հիմունքներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT