Երևան
12 °C
Ամենայն հավանականությամբ՝ այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթվա մեջ Ռուսաստանի քաղաքներից մեկում՝ գուցե հենց Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՌԴ նախագահի հովանավորությամբ եւ մասնակցությամբ:
Բարձր մակարդակով ղարաբաղյան բանակցություններն ընդհատվել են անցյալ ամառ Սանկտ Պետերբուրգում վերոնշյալ ձեւաչափով հանդիպումից հետո: Եվ չի բացառվում, որ բանակցություններին ռեստարտ տրվի նույն վայրում:
Վերլուծաբանները չեն բացառում, որ ՀՀ սահմանում ադրբեջանական վերջին սադրանքից, երբ դիպուկահարի կրակոցից 18-ամյա զինվոր զոհվեց, եւ դրան նախորդած՝ Իլհամ Ալիեւի վիճելի հայտարարությունից հետո երկու նախագահների նախապատրաստվող հանդիպումը կարող է նաեւ չեղյալ հայտարարվել:
Սակայն մի շարք այլ հանգամանքներ հուշում են, որ նման բան տեղի չի ունենա: Նախօրեին ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, պատասխանելով Իհամ Ալիեւի հայտարարությանը, թե ղարաբաղյան բանակցությունները սկսվում են առանց նախապայմանների, ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս»։ Թեեւ պաշտոնապես դեռ չի հայտարարվել, թե երբ եւ որտեղ են հանդիպելու Սարգսյանն ու Աիեւը, սակայն խոսնակի հայտարարությունից դատելով՝ դա արդեն համաձայնեցված է եւ ընդամենը օրերի հարց:
Երեկ Սոչիում տեղի ունեցան ԱՊՀ երկրների գագաթաժողովը եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Երկու միջոցառումներին էլ մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն Սոչիում այդպես էլ երկկողմ հանդիպում չկայացավ Սարգսյանի եւ Պուտինի միջեւ: ԱՊՀ գագաթաժողովին մասնակցում էր նաեւ Իլհամ Ալիեւը, որի հետ նույնպես Վլադիմր Պուտինն առանձնազրույց չունեցավ: Գագաթաժողովների շրջանակներում ՌԴ նախագահը երկկողմ հանդիպում ունեցավ միայն Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին, ապա ղարաբաղյան հարցով շատ կարեւոր հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը թերեւս միայն մեկ պարագայում բաց կթողներ նրանց հետ խոսելու հնարավորությունը, եթե ինքն անձամբ է հյուրընկալելու այդ հանդիպումը:
Հայկական շրջանակներում այս ընթացքում լուրջ մտահոգություններ հնչեցին առ այն, որ նախագահների առաջիկա հանդիպման օրակարգից դուրս են եկել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց վերջին հայտարարության ժամանակ չեն հիշատակում դրանց մասին:
Բանն այն է, որ անցյալ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո՝ այս ողջ ժամանակահատվածում Վլադիմիր Պուտինն առանձին, ԵԱՀԿ ՄԽ միջնորդներն՝ առանձին, ԵՄ-ի, ԵԽ-ի, ՄԱԿ-ի ներկայացուցիչները՝ առանձին տարբեր ճանապարհներով փորձում էին Սարգսյանին եւ Ալիեւին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Կար շրջան, երբ ճնշում էին գործադրում Սերժ Սարգսյանի նկատմամբ, որպեսզի նա հրաժարվի բանակցությունները շարունակելու համար վստահության մեխանիզմների ներդրման նախապայմանից: Հետո փորձում էին Ալիեւին ճնշել՝ կյանքի կոչել դրանց շուրջ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն ոչինչ դուրս չէր գալիս, եւ բանակցային գործընթացը շարունակում էր սառեցված մնալ:
Կարծես թե ի վերջո մի պայծառ գլխում միտք է առաջացել կազմակերպել երկու նախագահների հանդիպումը եւ դրա օրակարգում դնել հենց բանակցությունները շարունակելու համար անհրաժետ վստահության մթնոլորտ ստեղծելու հարցը, նույնն է թե՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Քանի դեռ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչված չեն, եւ այդ պայմաններում հանդիպումը կայանում է, դա Ալիեւին հիմք է տալիս հայտարարելու, թե բանակցությունները սկսվում են առանց նախապայմանների:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա այս ժամանակահատվածը Հայաստանն օգտագործեց առաջնագծում հետաքննության մեխանիզմները միակողմանիորեն տեղադրելու համար, եւ Ալիեւի հետ նոր հանդիպումը, որը ավելի հավանական է՝ արժանանա Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ճակատագրին, կարելի է նույնիսկ բարի կամքի դրսեւորում համարել: Որովհետեւ եթե նույնիսկ առաջիկա հանդիպման ժամանակ հերթական պայմանավորվածությունը ձեռք բերվի բովանդակային բանակցությունները վերսկսելու համար վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ կոնկրետ քայլերի շուրջ, ապա այն, բնականաբար, այդպես էլ օդում կմնա:
Հերթական նման փորձից հետո թերեւս Մինսկի խմբի միջնոդներից կրկին մեկ տարի կպահանջվի Հայաստանի ե Ադրբեջանի նախագահներին կլոր սեղանի շուրջ նստեցնելու համար: Այդ ընթացքում, ի դեպ, ՀՀ-ում արդեն կգործի նոր Սահմանադրությունը, եւ հայտնի չէ, թե ով կներկայացնի Հայաստանը Ղարաբաղյան բանակցություներում՝ նախագա՞հը, վարչապե՞տը, թե՞ պաշտպանության նախարարը: Իսկ գուցե Լեռնային Ղարաբաղի նախագա՞հը:
Սենս Ալեքսանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT