Նավթամթերքի վերամշակման հսկա գործարանն առանց փորձաքննությունների է կառուցվում

Armtimes.com-ը հոկտեմբերի 3-ին գրել էր, որ Երեւան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում, «Արմօյլ» ընկերությունը մեծ թափով շինարարություն է սկսել: Եղվարդի քաղաքապետը մեր զրույցում ասել էր, որ շինթույտվություն տրվել է, ամեն բան կարգին է, սակայն շինհրապարակի հարեւանությամբ բնակելի տներ կան, իսկ բնակիչները բողոքում են պայթյունավտանգ օբյեկտից:

Մենք գրավոր հարցմամբ դիմեցին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե արդյոք նավթամթերքի գործարանը կառուցելուց առաջ նախարարության հետ քննարկվե՞լ են բնապահպանական հարցեր, թե ոչ:Սահմանաված ժամկետում նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Եղվարդ քաղաքից 4-5 կմ հեռավորության վրա գտնվող տարածքում «Արմօյլ» ՓԲԸ-ն  հաստատված նախագծի և Եղվարդի քաղաքապետի 2016թ. հունվարի 18-ի N 01  շինարարության թույլտվության հիման վրա կառուցում է նավթամթերքի վերամշակման գործարան»։

Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ նշում է, որ գործարանի կառուցումը ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման և փորձաքննության  մասին» ՀՀ օրենքի  14-րդ հոդվածի 4.2 կետի` ենթակա է  փորձաքննության, ինչը  չի իրականացվել։

«ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում փաստի վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ»,- իր պատասխանում նշել է նախարարության աշխատակազմի ղեկավարը: Պարզ ասած, «Արմօյլ» ընկերությունը նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցում առանց բնապահպանական հնարավոր խնդիրների  պատշաճ ուսումնասիրության:

Բացի բնապահպանության նախարարությունից՝ մենք գրավոր հարցում էինք ուղարկել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին: Նախարարության լրատվականից մեզ փոխանցեցին, որ ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում նախատեսվող նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն որևէ հարցում կամ նախագծային փաստաթղթեր չեն ստացվել:

«Բանիչների ահազանգից հետո ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները գնացել են դեպքի վայր՝ ուսումնասիրություն անելու, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարանի տնօրեն հետ, որը պարտավորվել է գործարանի նախագծերը ներկայացնել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության եզրակացության: Տնօրենի խոսքով՝ դեռ չի ավարտվել գործարանի կառուցման նախագծման աշխատանքները: Եղվարդի քաղաքապետարանից թույլտվությունը ստացել են հողային աշխատաքներ սկսելու եւ պարիսպի կառուցման համար: Պարտավոր են ներկայացնել նախագծերը, որի հիման վրա եզրակացություն կտրամադրվի»,- փոխանցեցին ԱԻՆ լրատվականից:

Արձանագրենք, որ «Արմօյլ» ՓԲԸ-ն նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցում, որը Հայաստանում առաջինն է, եւ նախապես չի դիմել ոչ ԱԻՆ, ոչ էլ ԲՆ:

Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրած պարզաբանման մեջ «Արմօյլ»-ից հայտնել էին, թե հողային աշխատանքներն են դեռ կատարում, սակայն երբ մենք այցելել էինք շինհրապարակ՝ տեսանկարահանել էինք ապագա գործարանի հսկայական տարաները, որտեղ, ենթադրվում է, հետագայոմ դյուրավառ նյութ պետք է պահպանվի: Ընկերությանը մենք դեռեւս հոկտեմբերի 3-ին էինք դիմել պարզաբանման համար, սակայն մեր կոնտակտային տվյալներն ունենալուց հետո խոստացել էին պատասխանել մեր հարցերին, սակայն մինչ օրս ընկերության ներկայացուցիչների հետ խոսելու հնարավորություն չենք ունեցել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8187 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա