Երևան
12 °C
Փաստաբանների Պալատի խորհուրդը հոկտեմբերի 18-ին որոշել է փաստաբաններ Տիգրան Աթանեսյանին, Արմեն Սողոմոնյանին եւ Արթուր Գրիգորյանին ենթարկել կարգապահական տույժի. նրանք տուգանվել են 100 հազար դրամով եւ մասնակցելու են մի քանի ժամ դեոնթոլոգիայի դասընթացների:
Մեր զրույցում Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իր կողմից պրիլ ամսին բողոք էր ներկայացրել Փաստաբանների Պալատի ընդհանուր ժողովին՝ վիճարկելով իր նկատմամբ մեկ այլ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը:
Փաստաբանի խոսքով, ոմն Գեւորգ Գեւորգյանի (պալատի աշխատակից) ստորագրությամբ պատասխան է ստացել վիրավորական եւ անգրագետ արտահայտություններով եւ այն հրապարակել է ֆեյսբուքյան փակ խմբում. «Ես եւ իմ ընկերները մեկնաբանել ենք, գնահատականներ ենք տվել, սակայն դրանք վիրավորանքներ չեն պարունակում, խիստ քննադատական են մեր մեկնաբանությունները:
Ես համոզված եմ, որ այդ նամակի իրական հեղինակը Արա Զոհրաբյանն է, Գեւորգ Գեւորգյանը ընդամենը ստորագրողն է: Գեւորգին հանձնարարվել է բողոք ներկայացնել իմ Արթուր Գրիգորյանի, Երվանդ Վարոսյանի ու Արմեն Սողոմոնյանի դեմ. Երվանդ Վարոսյանի մասով չեն հարուցել, մեր երեքի դեմ հարուցել են: Մի հատ էլ առանձին վարույթ կա հարուցված Վահե Գրիգորյանի դեմ՝ նույն հարցի շուրջ: Ես այդ հիմնարկը որեւէ կերպ լուրջ չեմ ընդունում, սա պարզապես հերթական անգամ Զոհրաբյանի անզոր չարության հետեւանքն է, վրեժ խնդիր լինելու, հետապնդելու, որն արդեն վաղուց իմ ծիծաղն է առաջացնում: Նման հեղինակազուրկ եւ իր տեղը չգտած հիմնարկը չպետք է արդեն գոյություն ունենա»,- մեր զրույցում ասաց հայտնի փաստաբանը:
Մեր հարցին ի պատասխան Աթանեսյանը նշեց, որ պատրաստվում է վիճարկել խորհրդի որոշումը: Նա նաեւ ասաց, որ երեկ խորհդի նիստին չի մասնկացել. «Ես չեմ մասնակցել արհամարհում եմ այդ խորհուրդն էլ հիմնարկն էլ ամբողջությամբ»,- եզրափակեց նա:
Տիգրան Աթանեսյանն այս տարի արդեն երկրորդ կարգապահական տույժն է ստանում՝ 16 տարվա փաստաբանական ստաժի ընթացքում:
Փաստաբանների պալատի խորհուրդը երեկ կարգապահական տույժի է ենթարկել նաեւ փաստաբան Մուշեղ Շուշանյանին: Այս անգամ սակայն պատճառը ոչ թե գրառումներ են եղել, այլ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիմումն ուղղված ՓՊ:
Մասնավորապես սույն թվականի հունիսի 21-ին դատական նիստում դատարանը հեռացրել էր «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանին կոչով ժողովրդին դիմելու համար, հայտարարվել էր ընդմիջումից, որից հետո Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճ չէր վերադարձել՝ հայտարարելով, որ Վարուժան Ավետիսյանն իրեն թույլ չի տալիս իր բացակայությամբ մասնակցել նիստերի: Մուշեղ Շուշանյանի այս քայլն Արտուշ Գաբրիելյանը որակել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ կիրառել դատական սանկցիա՝ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում ուղարկելով Փաստաբանների պալատ: Երեկ խորհուրդն առանց Շուշանյանի նիստ է արել եւ որոշում կայացրել տույժի ենթարկել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT