Երևան
12 °C
«Այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,- նախօրեին Գյումրիում պատասխանելով լրագրողների՝ թանկացումներին վերաբերող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ընդ որում, «համբերատար» բնորոշումը գտնելու համար վարչապետը ահագին մտածեց: Թե որքանով է թանկացել կյանքը վերջին շրջանում, դեռ պաշտոնական գնահատական չկա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հոկտեմբերին տեղի ունեցած գնաճը կարձանագրի հաջորդ ամիս միայն: Ըստ վարչապետի՝ Հայաստանում թանկացել են կարագը, բենզինը, մսամթերքը: «Օրինակ, կարագը թանկացել է 50 տոկոսով մեկ տարվա մեջ, երբ որ միջազգային շուկայում 87 տոկոս է թանկացել: Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել»,- ասել է վարչապետը: Ոչինչ ասել չես կարող՝ կարագը իրոք միջազգային շուկայում թանկացել է, եւ «մենք» այդ թանկացումը զսպել չենք կարող: Բա բենզի՞նը:
Լրագրողի հարցին, թե բենզինի թանկացումը արդյոք պայմանավորվա՞ծ է նավթի գնի աճով, վարչապետը պատասխանում է՝ այո: Իսկ երբ հիշեցնում են, որ ժամանակին ասում էին, թե բենզինի գնի մեջ նավթի գնի տեսակարար կշիռը չափազանց փոքր է, եւ նավթի գնի փոփոխությունը գրեթե չի ազդում բենզինի գնի վրա, Կարեն Կարապետյանը իրեն հատուկ ոճով հարցնում էր՝ «ո՞վ ասաց»: Ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ասաց 2015 թվականի դեկտեմբերի 17-ին: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում վաճառվող բենզինի գների մեջ նավթի կշիռը փոքր է՝ 5-8 տոկոս: Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում եւ այլն»,- հայտարարել էր Շաբոյանը: Դա այն ժամանակ էր, երբ աշխարհում նավթը էժանացել էր 40 տոկոսով, իսկ Հայաստանում բենզինը շատ քիչ էր էժանացել: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում բենզինի գների հետ, ոչ մի կերպ չի տեղավորվում Շաբոյանի առաջ քաշած «կոնցեպցիայի» շրջանակներում: Աշխարհում նավթի 10 տոկոս թանկացումը հանգեցրել է Հայաստանում բենզինի 10 տոկոս թանկացմանը: Շաբոյանի «կոնցեպցիայի» համաձայն՝ պետք է թանկացած լիներ ընդամենը 0.5-ից 0.8 տոկոսով:
Բայց տվյալ դեպքում կարեւորը վարչապետի ու ՏՄՊՊՀ նախագահի խոսքերի ու պնդումների հակասությունները գտնելը չէ: Խնդիրն այն է, թե այնուամենայնիվ ինչու է թանկացել բենզինը: Բենզինի հիմնական մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից: Մոտ 4 տարի առաջ կնքված պայմանագրով Հայաստանին ռուսական բենզինը մատակարարվում է քվոտայով՝ արտոնյալ գներով, կամ, պայմանական ասած, Ռուսաստանի ներքին գներով: Ռուսաստանում բենզինը նույնպես թանկացել է: Օրինակ, հուլիսին Մոսկվայում «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը արժեր 37.7 ռուբլի, երեկվա դրությամբ՝ 37.8 ռուբլի: Թանկացումը 0.3 տոկոս է: ՌԴ-ում թանկացել է 0.3 տոկոս, Հայաստանում՝ 10 տոկոսից ավելի: «Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել» արտահայտությունը տվյալ դեպքում, մեղմ ասած, տեղին չէ: Հայաստանին քվոտայով մատակարարվող բենզինը մատակարարվում է «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը, որի միակ սեփականատերը ռուսական «Ռոսնեֆտն» է: Վերջինս ստանում է բենզինը արտոնյալ գներով եւ վաճառում մյուս ընկերություններին ավելի թանկ, ըստ իր քմահաճույքների, որովհետեւ մոնոպոլիստ է: «Մենք ի՞նչ պետք է անենք»: Վարչապետը պետք է ջղայնանա, հանձնարարի ՏՄՊՊՀ նախագահին ստուգել այդ մոնոպոլիստին, բացահայտի խախտումները, խստագույնս պատժի եւ այլն: Բայց թե վարչապետի եւ թե առավել եւս ՏՄՊՊՀ նախագահի համար այդ մոնոպոլիստը «սուրբ կով է», նրան կպչել չի կարելի:
Հայաստանում գների բարձրացումները միջազգային շուկայի գներով պայմանավորելը հեշտ է: Բայց նաեւ՝ անհեռանկար: Նման դեպքերում միշտ հայտնվում է մեր սիրելի «կինդեր սյուրպրիզը»՝ Սամվել Ալեքսանյանը՝ յուր շաքարով: Սեպտեմբերին ՀՀ ԱՎ ծառայությունը արձանագրել է, որ անցած տարվա սեպտեմբերի համեմատ շաքարը ՀՀ-ում թանկացել է 3.4 տոկոսով: Կռահեք, թե շաքարի գնի հետ ինչ է տեղի ունեցել միջազգային շուկայում: Ներվայիններին առաջարկում ենք չկարդալ... Այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ շաքարը միջազգային շուկայում էժանացել է մոտ 33 տոկոսով: Հուսով ենք՝ ներվայինները սա չկարդացին: Իսկ մյուսները, ինչպես նախօրեին հորդորեց վարչապետը, «այս ամենին պետք է վերաբերվեն ... համբերատար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT