Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւի նյարդերի հետ է խաղում եւ ակնհայտորեն այդ ընթացքում կոնկրետ նպատակ է հետապնդում: Թե ինչ նպատակ, առայժմ դժվար է ասել: Բայց,որ նրա գործողություններում որոշակի տրամաբանություն կա, կասկածից վեր է:
Ժնեւում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից անմիջապես հետո Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը ընդհանուր գծերով ներկայացրեց, թե ինչ են պայմանավորվել Ադրբեջանի նախագահի հետ: Նա ասաց, որ հակամարտության կարգավորման լուծման տարբերակների շուրջ կոնկրետ պայմանավորվածություն չունեն, բայց կոնկրետ պայմանավորվածություն ունեն առաջնագծում լարվածությունը թուլացնելու եւ զոհեր չունենալու մասով:
Մեկուկես տարվա ընդմիջումից հետո կայացած հանդիպումից կես ժամ անց նման հայտարարությունը իսկապես տարօրինակ էր: Ընդ որում, ամեն անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Սարգսյանը առհասարակ որեւէ բան է ասում իրենց խոսակցության մասին: Նման բան եղավ, օրինակ, ապրիլյան պատերազմից հետո առաջին՝ Վիեննայի հանդիպումից հետո, երբ տունդարձի ճանապարհին ինքնաթիռի մեջ Սարգսյանը հարցազրույց տվեց իրեն ուղեկցող ԶԼՄ-ներին եւ մի շարք կարեւոր հայտարարություններ արեց:
Ալիեւի հետ նստել բանակցությունների, ապա հայտարարել, թե ինչ են պայմանավորվել, նշանակում է արագացնել այդ պայմանավորվածություններից հրաժարվելու՝ Ադրբեջանի որոշումը, նշանակում է նաեւ դրդել Ադրբեջանին գործնական քայլերով ապացուցել, որ որեւէ պայմանավորվածություն չի գործելու: Ինչին եւ մենք ականատես եղանք Ժնեւից հետո:
Ուղիղ մեկուկես տարի պայքար էր ընթանում, թե ինչ օրակարգով պետք է տեղի ունենա ղարաբաղյան հարցով նախագահների հաջորդ բանակցությունը: Հայաստանը պնդում էր շփման գծում զինադադարի ամրապնդման մեխանիզմների, ասել է թե՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վրա, Ադրբեջանը՝ հարցի կարգավորման բովանդակային քննարկման, այսինքն, երբ պետք է հայկական զորքերը դուրս գան ԼՂ հարակից տարածքներից, ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը եւ այլն:
Եվ ահա հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարեց, որ Հայաստանի առաջ քաշած օրակարգով կոնկրետ պայմանավորվածություն կա, մինչդեռ Ադրբեջանի օրակարգի մասին նույնը չի կարելի ասել, եւ վերջում էլ ավելացրեց, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Հայաստանի ամեն երկրորդ քաղաքացին, որ այս տարիների ընթացքում միայն հեռուստատեսությամբ է լսել ղարաբաղյան բանակցությունների մասին, կհասկանար, որ նման հայտարարությունը խրտնեցնելու է Ալիեւին եւ նա կդիմի կոնկրետ գործողությունների: Եվ դա չուշացավ՝ դիպուկահարի կրակոցից զինվոր զոհվեց, երկար դադարից հետո հրթիռներ արձակվեցին հայկական դիրքերի ուղղությամբ, եւ երեկ էլ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հայտարարեց, որ չի բացառվում ՝շփման գծում լարվածությունը ավելի մեծանա:
Ասվում է, թե հայկական ուժերը պատասխան գործություն չեն իրականացրել: Բայց մենք չգիտենք, արդյո՞ք այդպես է իրականում, թե՞ ոչ: Որովհետեւ դեռեւս ապրիլյան պատերազմից հետո այս առումով հայկական կողմը կտրուկ փոխեց իր մարտավարությունը եւ ամենաբարձր մակարդակով ասվեց, որ հրահանգ կա զինադադարի խախտման դեպքում անհամաչափ պատժիչ գործողություններ իրականացնել, ինչն էլ արվում էր: Այս ընթացքում որեւէ զարգացում չի եղել, որ սույն հրահանգը չեղյալ անելու հիմք կտար: Ընդ որում, «Սպայկ»-ը կիրառում են ծանր զրահատեխնիկայի դեմ, եւ եթե նույնիսկ համարենք, որ ադբեջանցիները չգիտեն դա եւ այս զինամթերքի խիստ ավելցուկ ունեն, միեւնույն է, հասկանալի չէ, թե ինչու վերջին օրերին նրանք հատկապես «Սպայկ» կիրառեցին, այն դեպքում, երբ հայկական կողմը որեւէ պատասխան գործողություն չի ձեռնարկել:
Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ հայկական կողմը առաջնագծում համապատասխան տեխնիկական ապահովման արդյունքում կարող է նկարահանել եւ ցույց տալ, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, իսկ ադրբեջանական կողմը նման հնարավորություն չունի: Եվ եթե նույնիսկ նախօրեին թեժ մարտեր են ընթացել, կամ հայկական կողմը հարվածային անօդաչու սարք է օգտագործել, մենք դրա մասին չենք իմանա: Մինչդեռ ասվում է, չէ՞, եկեք առաջնագծում զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ամեն անգամ հնարավոր լինի պարզել, թե որ կողմը առաջինը խախտեց, որ կողմը ինչպես պատասխանեց եւ այլն:
Երեկ ՊՆ միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը իր զարմանքն արտահայտեց, թե ինչու են Ադրբեջանում զայրացել: Ասաց, որ ինքը իր եւ Ալիեւի խոսակցությունից կես բառ անգամ որեւէ տեղ չի ասել եւ անհամբեր սպասում է Ալիեւի հետ հանդիպմանը, նրան հարցնելու, թե ինչն է իրենց զայրացրել: Հնարավոր է, իհարկե, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Ժնեւում հայտնի ծառի տակ զրուցել են կյանքից, իրենց սիրելի ֆիլմերից կամ մեքենաներից, ինչի մասին Սերժ Սարգսյանը որեւէ մեկին կես բառ անգամ չի ասել: Սակայն նա ասել է ամենակարեւորը, եւ հիմա անմեղ դեմքով հայտարարել, թե սպասում եմ հաջորդ հանդիպմանը, որ հարցնեմ՝ ինչի եք զայրացել, ծաղրի է նման:
Կամ կրակում ենք, կամ բանակցում ենք, ասում է Սարգսյանը եւ ավելացնում, թե հայկական կողմը երկուսին էլ պատրաստ է: Տպավորություն է, սակայն, որ Սարգսյանն այս հարցում որոշակի փոփոխություն է մտցրել իր մոտեցումներում եւ որոշել է համ կրակել, համ բանակցել, հույսով, որ գուցե այդպես հնարավոր կլինի Ադրբեջանին դրդել գնալ խաղաղության ամրապնդման քայլերի: Թե որքանով արդյունավետ կլինի այս մարտավարությունը, ժամանակը ցույց կտա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT