Երևան
12 °C
Ermenihaber.am-ը հոդված է հրապարակել Թուրքիայում 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարի՝ Մատիլդ Մանուկյանի մասին, որը հայտնի է «հասարակաց տների թագուհի», «հասարակաց տների տիրուհի» մականուններով.
«Թուրքիայում առաջին հասարակաց տները բացվել են 19-րդ դարի վերջերին: Մասնավորապես դրանք բացվել են ղրիմյան պատերազմի տարիներին (1853-1856թթ)` զինվորների «սեռական պահանջները բավարարելու համար»:
Այսօր Թուրքիայում գործող մոտ 56 հասարակաց տների 85%-ը ապօրինի է աշխատում: Պատճառն այն է, որ Թուրքիայում 100 հազարից ավելի մարմնավաճառ կա, սակայն նրանցից միայն 15 հազարը պաշտոնապես աշխատելու թույլտվություն ունի:
Խոսելով Թուրքիայում հասարակաց տների մասին` անհնար է անտեսել մի գործարարուհու, որը երկար ժամանակ իր ուրույն տեղն է ունեցել այս ոլորտում: Խոսքը Մատիլդ Մանուկյանի մասին է, որը Թուրքիայում 37 հասարակաց տների սեփականատերն էր: Այնտեղ նա հայտնի է «հասարակաց տների թագուհի», «հասարակաց տների տիրուհի» մականունով:
Մատիլդ Մանուկյանը 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկն է համարվում: Նա ծնվել է 1914 թվականին` ազնվական ընտանիքում: «Notre Dame de Sion» վարժարանը ավարտելուց հետո սկսել է զբաղվել դերձակությամբ, սակայն ամուսնու մահից հետո ֆինանսական դժվարություններ ունենալով` հորից մնացած տները սկսել է գործարկել որպես հասարակաց տներ:
Կարճ ժամանակում Մատիլդ Մանուկյանին պատկանող հասարակաց տների թիվը ավելացել է` հասնելով 37-ի: Նա հաճախ հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակում եւ մի քանի անգամ նույնիսկ վճարած հարկերի չափով ռեկորդ է սահմանել ու ստացել մրցանակներ: Ավելի ուշ Մատիլդ Մանուկյանի ձեռքբերումներին նվիրված «M&M» անվանմամբ թանգարանում ցուցադրվել են այս մրցանակները:
Գործարարուհին հայտնի է նաեւ իր բարեգործություններով: Նա 70 գրասենյակ նվիրել է տարբեր հիմնադրամների: Ասում են` հովանավորել է բազմաթիվ կարիքավոր ուսանողների ուսումը: Մատիլդը սնանկացումից փրկել է 3 գործարարի, որոնք որպես երախտագիտություն, արտասահմանում պատրաստել են տվել Մատիլդի արձանը եւ կանգնեցրել վերջինիս տան բակում:
Նա ցանկացել է հայկական եկեղեցուն նույնպես նվիրատվություն անել, սակայն եկեղեցին չի ընդունել:
Չնայած այս ամենին` Մատիլդը մի քանի անգամ բերման է ենթարկվել` հասարակաց տներում երիտասարդ աղջիկներին շահագործելու մեղադրանքով, սակայն ազատ է արձակվել:
Ըստ մամուլում տարածված տվյալների` Մանուկյանն ունեցել է 50 գրասենյակ, 50 խանութ, 4 ամառանոց, 220 տաքսի, 37 հասարակաց տուն, 40 շենք, 2 գործարան, 1 զբոսանավ, մեկ Ռոյլս ռոյս, 4 BMW, 4 Mercedes մակնիշի մեքենաներ եւ հյուրանոցներ, ինչպես նաեւ տրիլիոնավոր լիրա արժողությամբ զարդեր:
Ընդ որում, նա ներդրումներ է արել ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ Կիպրոսում: Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ Կիպրոսում ունի 10 առանձնատուն:
Մատիլդ Մանուկյանը իրեն պատկանող շենքերը վարձակալությամբ է հանձնել Ստամբուլի քաղաքապետարանին, արդարադատության պալատին եւ այլ պետական հիմնարկների:
Նա մահացել է 2001 թվականի փետրվարի 21-ին եւ թաղվել Շիշլիի հայկական գերեզմանոցում: Գործարարուհու հսկայական կարողությունը անցել է միակ որդուն` Քերոբ Չիլինգիրին:
Մատիլդ Մանուկյանի գործունեությունը շատերի կողմից քննադատության է արժանացել եւ, մեղմ ասած, չի «ողջունվել», սակայն այն փաստը, որ հայ գործարարուհին Թուրքիայի գործարար կյանքում մեծ դեր է խաղացել, անհերքելի է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈվքեր են Վրաստանի նախագահի հավանական թեկնածուները
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կապահովի կայունություն Կովկասում. Յաշար Գյուլեր
Վարչապետի որոշմամբ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից
Ալեն Սիմոնյանը դրական իմաստով ազդել է իմ ներաշխարհի վրա, շնորհակալ եմ նրան ամենայն ջերմությամբ. Աղազարյան
Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը
Պաշտոնանկություն՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում
Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը. Ավինյան
Պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանը կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ
Զեյնալյանը մեկնաբանել է առողջապահության նախարարի պաշտոնում իր նշանակվելու մասին հրապարակումները
Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան
Պետք է մշտապես առաջնորդվենք հետևյալ կանոնով՝ քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվություն. Վարդանյան
Լեհաստանը հնարավորություն է ունենալու որոշումներ կայացնել. Դուդան՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
Վարչապետը պետք է ճիշտ որոշումներ կայացնի, ու իր համար չկա ո՛չ Աղազարյան Հովիկ, ո՛չ Ալեն Սիմոնյան. Աղազարյան
Դադարեցվել է Ալավերդու մի շարք փողոցների ու ամբողջ Հաղպատի գազամատակարարումը
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած համարվել
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշակի հատված կցորդով տրանսպորտի համար սահմանափակվել է
Վրաստանում դեկտեմբերին նախագահ կընտրեն. հայտնի է դարձել ընտրությունների օրը
Ավշարի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույք վերադարձվել է համայնքին
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարան
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը (տեսանյութ)
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում
Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել
Վարչապետն անդրադարձել է բարձր պաշտոններում վերջին նշանակումներին և հայտնել՝ ինչ բանաձևով է որոշում կայացնում
Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտրոններ, խուսափել է խոշոր հարկերից (տեսանյութ)
Ամասիայի պանրագործարանի գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել
Թուրքիայում մոտ 400 ոչխար հայտնվել է ձնաբքի մեջ, սառել ու սատկել է (տեսանյութ)
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին (տեսանյութ)
Լեհաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինչ իրավիճակ է Դիլիջանի ոլորաններում (տեսանյութ)
Երեկոյան ժամերից ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են ձյան տեղումներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյանը մանրամասնել է
Դատախազությունն ընթացք է տվել ԿԳՄՍՆ-ի՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ փոխանցված դիմումին
Երկրաշարժ Ադրբեջանում՝ Մինգեչաուրի ջրամբարի տարածքում
Բայդենն ու Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին. Reuters
Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում խոցվել է 39 անօդաչու
Վերադարձ Երևան. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Մասկը «F-35» կործանիչը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն
Մի շարք բնակավայրերում ձյան տեղումներ են, որոշ հատվածներում՝ մառախուղ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում. որ գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 26-ին և 27-ին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT