Երևան
12 °C
Սիսիանի քաղաքապետի ծննդյան օրվա կապակցությամբ քաղաքապետարանի աշխատակիցների կազմակերպած «անակնկալի» մասին տեսանյութի թեման բարձրացվեց երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից։ Հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ու կառավարության ուշադրությունը հրավիրեց այս տեսանյութի վրա։
«Ես ուզում եմ խորհրդարանի եւ հատկապես կառավարության ուշադրությունը հրավիրել երեկ ողջ համացանցում տարածված Սիսիանի քաղաքապետի, ով նաեւ համայնքապետի թեկնածու է, ծննդյան մասկի շոուն քաղաքապետարանի շենքում։ Ես կարծում եմ, որ սրանով լրջորեն պետք է զբաղվի կառավարությունը, համայնքապետարանը Սիսիանի քաղաքապետարանը մասկի շոու կազմակերպելու տեղ չի, քաղաքապետարանի աշխատակիցներին սեփական լուսանկարով վերնաշապիկներ հագցնելու տեղ չի, սա լուրջ խնդիր է, եւ ես զարմանում եմ, որ տեւական ժամանակ այդ վիդեո սյուժեն պտտվում է սոցիալական ցանցերով, բայց ոչ մի արձագանք հիշյալ ոդեւիլին չկա»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Թե ինչով է սա խորհրդարանի կամ կառավարության քննարկման հարցը, դեռ մի կողմ, որովհետեւ իրավական ու կանոնակարգերի առումով չկա որեւիցե մեխանիզմ, որով նման միջադեպերին պետք է միջամտի կառավարությունը, կամ՝ խորհրդարանը։ Բայց պատահական չէ, որ Նաիրա Զոհրաբյանը այս հարցը բարձրացրեց խորհրդարանի ամբիոնում։ Նոյեմբերի 5-ին Սիսիանում, ի թիվս հանրապետության շատ համայնքների, կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ Սիսիանում համայնքապետի թեկնածուի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արթուր Սարգսյանը, ինչը հատուկ շեշտեց Նաիրա Զոհրաբյանը: Մյուս թեկնածուն ԲՀԿ-ի կողմից առաջադրված Կարեն Համբարձումյանն է, ինչը Զոհրաբյանը բաց թողեց։
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ իր ծնունդը եղել է ապրիլի 28-ին, ու տարակուսելի է, թե ինչու է հենց հիմա այդ տեսանյութը հայտնվել ու ակտիվորեն քննարկվում սոցցանցերում։
«Այդ օրը ես, բանից անտեղյակ, եկել եմ քաղաքապետարան, դռնից ներս մտա ու մեկ էլ տեսա այդ ամենը։ Հենց նույն տեսանյութի մեջ էլ պարզ երեւում է, որ ինձ համար դա անսպասելի էր, որովհետեւ անակնկալի էի եկել։ Այդ օրն իմ ծննդյան օրն էր, ու քանի որ մարդիկ մտածել էին ինձ հաճելի անակնկալ մատուցել, նույնիսկ չփորձեցի սաստել, շնորհավորեցին ծննդյանս օրը, շնորհակալություն հայտնեցի ու խնդրեցի այդ վերնաշապիկները հավաքել եւ երբեք այլեւս նման բան չանել․ ուրիշ էլ ի՞նչ պետք է անեի։ Ես կրկնում եմ՝ դեմ եմ նման ակցիաներին, նման քայլերին, բայց մարդիկ ինձ հարգում են, ես շատ գործեր եմ անում Սիսիանում, փորձել են լավ քայլ անել»,- մեզ հետ զրույցում նշեց Արթուր Սարգսյանը։
Ի դեպ, այդ «ֆլեշմոբի» մասին խոսվում է վաղուց, բայց այն սոցցանցերում սկսեց ակտիվորեն շրջանառվել հենց վերջին երկու օրերին։ Ի դեպ, «Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանի ու ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ, օրերս մի քանի օրով եղել են Սիսիանում՝ սատարելու համայնքապետի իրենց թեկնածուին՝ Կարեն Համբարձումյանին։
Տեսանյութը համացանցում սկսեց ակտիվորեն շրջանառվել հենց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների՝ Սիսիանից վերադառնալուց հետո։ Ի դեպ, ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով այդ տեսանյութը ֆեյսբուքում հայտնվել էր «գովազդների» մեջ, ինչ-որ մեկը հատուկ վճարել է, որ այդ տեսանյութը լավ շրջանառվի ֆեյսբուքում։
Հավանաբար հենց սա նկատի ուներ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, երբ օրեր առաջ armtimes.com-ին ասում էր, որ թեժ ընտրապայքար սպասում են նաեւ Սիսիանում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT