Արտաշատում բոյկոտել են ՀՀԿ-ի թեկնածուին. ՏԻՄ-ի խոշոր հաղթանակները

Երեկ՝ նոյմբերի 5-ին, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է ընտրությունների արդյունքները: Թեժ ընտրապայքար սպասվող համայնքերում հետեւյալ արդյունքներն են գրանցվել.

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ՀՅԴ-ական Սեւադա Ղուկասյանը պայքարում էր ՀՀԿ-ականներ Կարեն Ղալթաղչյանի, համայնքի ղեկավար Կամո Ղալթաղչյանի եւ Տաթեւ Գասպարյանի դեմ: ՀՅԴ-ականը ստանալով ընդամենը 114 ձայն՝ ետնապահի կարգավիճակում է հայտնվել: Աչաջրի համայնքի ղեկավարը եւս պարտվողների թվում է: Այդ համայնքում 952 ձայնով հաղթել է «Կարեն Ղալթաղչյան» ԱՁ-ի տնօրեն Կարեն Ղալթաղչյանը: Կարեն Ղալթաղչյանը ստացել է 623 ձայն, իսկ Տաթեւ Գասպարյանը՝ 557 ձայն:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2393 ձայնով հաղթել է համայնքի նախկին ղեկավար, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը: Ստացած 1512 ձայնով նրան հաջորդել է Ախուրյանի գազի գրասենյակի վարպետ, ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանը: 966 ձայն է ստացել Բասենի նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանը: Անկուսակցականներ Լեւոն Գեղամյանը, Գերասիմ Համբարյանն ու Վանիկ Մկրտչյանը ստացել են համապատասխանաբար 880, 615 եւ 406 ձայն:

Թեժ ընտրապայքար էր ակնկալվում Շիրակի մարզի Անի համայնքում: Այս համայնքի ղեկավարի պաշտոնում 3909 ձայնով ընտրվել է Մարալիկ համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը: Նրան հաջորդել է անկուսակցական Հրաչյա Աճեմյանը, որը ստացել է 1926 ձայն: ԲՀԿ-ական Հակոբ Աղաբեկյանը երրորդն է ստացած 1547 ձայնով: Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ-ական Խաչատուր Բուլոյանն ու անկուսակցական Աղասի Առաքելյան ստացել են համապատասխանաբար 1494 եւ 799 ձայն:

Հայաստանի խոշոր քաղաքներից Արտաշատում, Գորիսում եւ Բերդում եւս համայնքի ղեկավարի ընտրություններ էին, սակայն առաջին երկու համայնքներում ընտրապայքար գրեթե չկար: Եթե Գորիսում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի եւ Գորիսի նախկին քաղաքապետ, անկուսակցական Սամվել Հարությունյանի միջեւ պայքար էր ակնկալվում, ապա Արտաշատում միակ թեկնածուն երիտհանրապետական Կարեն Բենիամինյանն էր, որն էլ առաջիկա տարիներին կլինի Արտաշատի քաղաքապետը: Գորիսում Առուշ Առուշանյանը ստացած 12 հազար 945 ձայնով ընտրվել է համայնքի ղեկավար, իսկ նրա մրցակից Սամվել Հարությունյանը ստացել է ընդամենը 46 ձայն:

Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բենիամինյանն ստացել է 4571 ձայն եւ ընտրվել է համայնքի ղեկավար: Կարեն Բենիամինյանին դեմ է քվերակել ընդամենը 134 ընտրող: Ի դեպ, Արտաշատ համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 21 հազար 600 է, որից ընդամենը 4782 ընտրողն է եկել ընտրատեղամաս: Այսինքն՝ ընտրողների ընդամենը 25 տոկոսն է մասնակել ընտրությանը:

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար է ընտրվել համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Հարություն Մանուչարյանը, որն ստացել է 7 հազար ձայն: Ստացած 4895 ձայնով 2-րդ տեղում է Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն, ՀՀԿ-ական Ավետիք Ադամյանը, իսկ նրան հաջորդում են անկուսակցականներ, Արծվաբերդ համայնքի նախկին ղեկավար Կարեն Շահնազարյան ու Այգեձոր համայնքի նախկին ղեկավար Սասուն Սաֆարյանը: Վերջիններս ստացել են համապատասխանաբար 719 եւ 1144 ձայն:

Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում միակ թեկնածու, ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ստացել է 12 հազար 538 ձայն: Նրան դեմ է քվեարկել 5 հազար 73 ընտրող: 35 հազար 24 ընտրողից ՏԻՄ ընտրությանը մասնակցել է 18 հազար 719-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5150 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել