Երևան
12 °C
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի վարպետ Դավիթ Խիթարյանը ներկայացրեց իր 1-ին գիրքը ձյուդոյի մասին: «Ձյուդո. ուսումնական ձեռնարկ» աշխատանքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Խիթարյանը նշեց, որ ձեռնարկը ստեղծելու գաղափարն առաջացել է դեռ 90-ականներին, երբ հասկացել է, որ հայ մասնագետների կողմից օգտագործվող տերմիններն ու մեթոդները կիրառական չեն:
«Երբ սկսեցի իմ գործունեությունը որպես հավաքականի մարզիչ, ու շփումը միջազգային գործընկերների հետ մեծացավ, հասկացա, որ մենք կարծես այլ ձյուդո պարապենք, կարծես մեր ձյուդոն տարբերվում էր միջազգային ձյուդոյից՝ սկսած տերմինաբանությունից (մենք ամբողջությամբ ռուսական տերմինաբանություն ենք օգտագործում, իսկ ողջ աշխարհը՝ ճապոնական), մրցավարությունից, հրահանգներից: Հասկացա, որ աշխատելու տեղ շատ ունենք: Սկսեցի աշխատել ինքս ինձ վրա եւ առաջիններից մեկն էի, որ կարողացա այդ նոր տերմինները սովորեցնել երեխաներին»,- ասաց նա:
Մինչեւ այս գիրքը Խիթարյանը հրապարակումներ ունեցել է: Ուսումնական ձեռնարկներից մեկում ներառվել է միջազգային մրցականոնների նրա թարգմանությունը: 2015 թ. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում սեմինարի մասնակցելուց հետո էլ որոշել է մեկ գրքում ներառել տարիների ընթացքում կուտական գիտելիքները:
«Այնտեղ զգացի, որ երեւի թե արդեն պատրաստ եմ գրքին հանձնել այն ինֆորմացիան, որին տիրապետում եմ»,- ասաց նա:
Գրքի շնորհանդեսին ներկա էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Նա շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ շնորհավորեց Խիթարյանին: Դեսպանն ընդգծեց, որ գիրքը շատ կարեւոր է ՀՀ-ում մարզաձեւի զարգացման հարցում:
«Ուրախ եմ, որ իմ ընկեր Դավիթը գրել է այս գիրքը, քանի որ, իմ կարծիքով, ձյուդոն Հայաստանում զարգացնելու համար այն շատ կարեւոր է: Ցավոք, չեմ կարող կարդալ հայերեն, սակայն վստահ եմ, որ այն շատ ինֆորմատիվ է եւ շատ օգտակար կլինի նրանց համար, ովքեր պատրաստվում են կրթել երիտասարդ սերնդին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթին այս գրքի համար»,- ասաց նա:
Դավիթ Խիթարյանն իր գրքից 50 օրինակ նվիրեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գրադարանին: Գրքում պատմական ակնարկ կա մարզաձեւի առաջացմանն ու զարգացմանը: Խոսվում է նաեւ մարզաձեւի տերմինաբանությունից, մրցականոններից, որակավորման աշակերտական աստիճաններից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT