ՀՀ այսպիսի առաջնություն չէի տեսել. ձյուդոյի հավաքականի մարզիչը դժգոհ է

Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանին անհանգստացնում է մարզաձեւի ներկայիս վիճակը: Հիմնական խնդիրը, ըստ նրա, մարզիկների քանակն է: Նոյեմբերի 25-ին կայացած ՀՀ 2017 թ. առաջնությունում տղամարդկանց պայքարին մասնակցել է 69 հոգի, մինչդեռ աշխարհի առաջնությունների ժամանակ այդքան մարզիկ կարող է լինել միայն 1 քաշային կարգում: Armtimes.com-ի հետ զրույցում մասնագետը ներկայացրեց իր դժգոհությունները:

«Այս տարի բավականին քիչ էին ՀՀ առաջնության մասնակիցները: Վերջին 15 տարվա մեջ, երեւի, 1-ին անգամ է, որ այսքան քիչ մարդ մասնակցեց՝ ընդամենը 69 հոգի, ինչը բավականին վատ ցուցանիշ է: Բացի այդ՝ որոշ քաշային կարգերում ընդհանրապես պայքար չկա: 1 տարի է՝ աշխատում եմ հավաքականի հետ: Հայաստանի այսպիսի առաջնություն դեռ չէր եղել: Ասեմ՝ միայն մեր սպորտաձեւում չէ, ուրիշ սպորտաձեւերում էլ ցուցանիշները բավականին նվազել են: Չգիտեմ՝ ընդհանուր ինչի հետ է կապված, բայց փաստ է»,- ասաց նա:

2016 թ. Հայաստանի առաջնությանը մասնակցել է մոտ 130 հոգի՝ գրեթե 2 անգամ ավելի: Արմեն Նազարյանը չի կարողանում բացատրել պատճառը: Ենթադրում է, որ դա կարող է կապված լինել սերնդափոխության հետ, սակայն պնդում է, որ հեռացած մարզիկներին պետք է նույն քանակի փոխարինողներ լինեին:

Առաջնությունում հանդես եկած ձյուդոիստները կմասնակցեն ուսումնամարզական հավաքների: Այնուհետեւ մարզիչները կորոշեն՝ ովքեր կընդգրկվեն հավաքականում: Ինչպես նշում է Նազարյանը, նրանց հետ մեծ աշխատանք կա տանելու:

«Տեղում պետք է շատ աշխատանք տանենք նրանց ֆիզիկական, տակտիկական հնարքների վրա, որովհետեւ այս ձեւով հնարավոր չէ միջազգային մրցումներում գոտեմարտել... աշխարհի առաջնությունում 69 հոգի միայն 1 քաշային կարգում է լինում, եւ նրանցից 4 հոգին է մրցանակային տեղ գրավում. պայքարը շատ թեժ է»,- ասաց նա:

2017 թ. հավաքականն այլեւս անելիք չունի: 2018 թ. հունվարի 6-16-ը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք ուսումնամարզական միջազգային հավաքի, որտեղ մարզիկները գոտեմարտեր են անցկացնելու: Դրա հիման վրա որոշվելու է՝ ովքեր են Հայաստանը ներկայացնելու միջազգային մրցաշարերում: Հունվարի 25-ից Երեւանում՝ «Օլիմպավանում», սկսվելու է ուսումնամարզական հավաքը, որից հետո հայտնի է դառնալու՝ ով որ մրցաշարին է մասնակցելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2692 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար