Ներքին ժողովրդավարության արդյունք.Շարմազանովը ՀՀԿ-ականների դեմ ՀՀԿ-ականների ցույցերի մասին

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետընտրական դրսեւորումները ավելի ուշագրավ դարձան, քան բուն ընտրություններն էին: Մասնավորապես՝ նոյեմբերի 6-ին քաղաքական առումով արտասովոր իրադարձություն ծավալվեց Վայոց ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում: Այնտեղ ընտրություններում պարտված թեկնածուն, որին ՀՀԿ-ն էր առաջադրել, բողոքի ակցիա էր կազմակերպել ընդդեմ հաղթող թեկնածուի, որը նույնպես ՀՀԿ-ական էր, սակայն՝ ինքնաառաջադրված: Պարտված թեկնածուի կողմնակիցները՝ Շատին համայնքի եւ հարակից համայնքների բնակիչները, փակել էին Մարտունի տանող ճանապարհը եւ պահանջում էին անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Այսինքն՝ ՀՀԿ-ականը դուրս էր եկել ՀՀԿ-ականի դեմ: Այդ առումով ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, թե դա կուսակցական ցույց չէր, այլ մի թեկնածուի աջակիցների ցույց մյուս թեկնածուի դեմ:

«Դժգոհություններ են ունեցել, այդ ձեւով են արտահայտել, ու պետք չէ կուսակցական որակավորումներ տալ դրան»,- ասաց Ռուբեն Թադեւոսյանը:

Մեր դիտարկմանը, թե երկու թեկնածուներն էլ իրենց կուսակցիներն են, Թադեւոսյանը հիշեցրեց, որ այդ համայնքում երրորդ թեկնածուն էլ իրենց կուսակիցն եղել: Հարցին, իսկ մտահոգիչ չէ՞, որ կուսակցական մի ընկերը մյուս կուսակցի նկատմամբ է նման ակցիաներ իրականացնում, Թադեւոսյանը պատասխանեց՝ «իհարկե մտահոգիչ է, բայց դա ներկուսակցական խնդիր է եւ մենք դրան իհարկե, կանդրադառնանք, կուսակցության ներսում այդ դրսեւորմանը գնահատականներ կտանք»:

Շատինի իրադարձությունների կապակցությամբ փոքր- ինչ այլ այլ դիրքորոշում ունի ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը armtimes.com-ին ասաց, որ ինքը դրական է վերաբերում ցանկացած գործողության, որը օրինական է եւ չի հակասում մեր երկրի օրենսդրությանը՝ անկախ թեկնածուների կուսակցական պատկանելությունից, իսկ որոնք  օրինական չեն, դարձյալ անկախ կուսակցական պատկանելությունից, բացասաբար է վերաբերվում: Նման պայմաններում մնում է հասկանալ՝ իսկ ներկուսակցական համերաշխությունը նման դրսեւորումներից չի՞ տուժում:

«Կա նաեւ ներկուսակցական մրցակցություն, մեր կուսակցությունում կարեւոր է նաեւ ներկուսակցական, ներքին ժողովրդավարությունը. ճիշտ է, ես Շատինի դեպքերից այդպես տեղյակ չեմ, բայց ասում եմ՝ այն գործողությունները, որոնք չեն հակասում օրենսդրությանը, նորմալ եմ վերաբերում, իսկ որոնք հակասում են, անկախ կուսակցական պատկանելությունից, շատ վատ եմ վերաբերում»,- այդ կապակցությամբ շեշտեց Էդուարդ Շարմազանովն ու հավելեց՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ինքը եղել է Լոռու մարզում ու Բերդում, այլ համայնքներում ընտրությունների ու հետընտրական զարգացումների ընթացքից լավ տեղյակ չէ, քանի որ ֆիզիկապես չէր կարող բոլոր համայքներում լինել ու հետեւել ընտրությունների ընթացքին:

Բայց միայն Շատինով հետընտրական ուշագրավ իրադարձությունները չսահմանափակվեցին: Այսօր էլ՝ նոյեմբերի 7-ին, բողոքի ցույցի էին ելել Արենի գյուղի բնակիչները,հայտարարել էին նաեւ դասադուլ: Արենիում էլ խնդիրն այն էր, որ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու, Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը: Արենիցիներին սա դուր չի եկել, ու Արենիի բնակիչները պահանջում են, որ իրենց գյուղապետը շարունակի մնալ անկուսակցական Րաֆֆի Խաչատրյանը:

Արենիի իրադրաձությունների կապակցությամբ ամբողջական ինֆորմացիա չունեին ո՛չ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, ո՛չ էլ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչ վերաբերում է Արենիին, ի՞նչ կապ ունի՝ Հանրապետականից է, «Բարգավաճից», «Ելքից», կուսակցական պատկանելությունը կապ չունի, կան մարզպետարան, իրավապահ մարմիններ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որոնք իրենք պետք է այդ խնդիրներով զբաղվեն, եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է, նորմալ է, իսկ եթե ոչ, ուրեմն նորմալ չէ: Իսկ մնացածը, թե ով է ցույց անում, ում դեմ՝ ՀՀԿ-ական կլինի, ԲՀԿ-ական, «Ելքից», թե անկուսակցական, կարեւոր չէ»,- Արենիի վերաբերյալ էլ ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3844 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս