Ուսանողներին քննադատող ԵՊՀ պաշտոնյան գնել է մեքենաներ, կառուցել առանձնատուն

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միզոյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում իմի է բերել մամուլում նախկինում հրապարակված որոշ տեղեկություններ, որոնք վերաբերվում են ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանին:

Նշենք, որ Ղարիբյանը վերջին օրերին քննադատաբար է մոտեցել դասադուլ կազմակերպող ուսանողների գործունեությանը, մինչդեռ 2004 թվականին ինքը նույնպես պայքարել է տարկետումը վերացնելու մասին օրենքի դեմ:

«Նա մասնակցել է 2004-ի «Զինապարտության մասին օրենքի» դեմ ուսանողական շարժմանը, օգտվել է այդ շարժման շնորհիվ պահպանված տարկետման իրավունքից, եղել է Արամ Սիմոնյանի ասպիրանտը, բայց այսօր հասկացել է, որ մեծ սխալ է գործել և այժմ դեմ է տարկետման ինստիտուտին։ Նա հասկացել է, որ ուսանողներից ոչ մի լավ բան սպասել չի կարելի, փորձում է ճնշել տարկետման պահպանման համար մղվող ուսանողական շարժումը և սպառնում է «դիմել կտրուկ մեթոդների»։ Նա հավանաբար ուզում է կրկին գործի դնել ԵՊՀ «ախալքալակցիների գունդը», ինչպես երանելի 2013-ին»,- հիշեցրել է Արարատ Միրզոյանն ու շարունակել, որ Ալիկ Ղարիբյանը մի ժամանակ դաշնակցական է եղել, սակայն հետագայում հարել է ՀՀԿ-ին:

«Հիմա ԿԳ նախարարը նորից դաշնակցական է, և Ալիկի համար դժվար է: Նա չի ուզում քաղաքանացվել և ուսանողներին եղբայրաբար խորհուրդ է տալիս չքաղաքականացվել»,- հեգնել է ԱԺ պատգամավորը եւ շարադրել Ալիկ Ղարիբյանի ունեցվածքի եւ բիզնես գործունեության մասին տեղեկություններ:

Ըստ Արարատ Միրզոյանի հրապարակման, Ալիկ Ղարիբյանն անձնվիրաբար աշխատում է ԵՊՀ-ում եւ ստանում 150-200.000 դրամ աշխատավարձ։ «Նրան չեն պատկանում սուրճի ապարատներ եւ պատճենահանման կետեր ԵՊՀ տարածքում։ Նա գումարներ չի աշխատում քննությունների և մասնավորապես հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ։ Այդ ամենը ստոր հերյուրանքներ են։ Նա կարողանում է գումար հետ գցել, ինչի շնորհիվ պաշտոնավարման դեռ առաջին տարում կառուցում է այս առանձնատունը»,- կրկին հեգնել Արարատ Միրզոյանը:

Նշենք, որ դեռեւս 2013 թվականին մամուլում բաց նամակ է հրապարակվել ուղղված կրթության եւ գիտության այդ ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանին եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Նամակի հեղինակները նշել էին, որ Երեւանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, ստանալով 150 000–200 000 դրամ աշխատավարձ, իր պաշտոնին նշանակվելուց հետո, մեկ տարվա ընթացքում շքեղ առանձնատուն է կառուցել Երեւանի Դավթաշեն թաղամասում եւ շքեղ ավտոմեքենա գնել` Mitsubishi մակնիշի: «Իսկ մեկ ամիս առաջ(խոսքը 2013 թվականի մասին է, հեղ.) նա գնել է արդեն երկրորդ ավտոմեքենան Prado մակնիշի` 10 MM 333 համարանիշով: Հարց է առաջանում, թե այդ երիտասարդը ի՞նչ գումարներով է նման մեքենաներ եւ առանձնատուն գնում»,- ասված էր բաց նամակում, որը հեղինակել էր «Մենք դեմ ենք ուսման վարձերի անօրինական թանկացմանը» անունը կրող նախաձեռնող խումբը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8832 դիտում

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել