Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արտագնա դատական նիստը:
Դատարանը նիստը սկսվելուն պես հերթական նախազգուշական սանկացին կիրառեց Սեֆիլյանի, Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ դատարանի ներս մտնելիս ոտքի չկանգնելու համար:
Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը նախ շնորհակալություն հայտնեց դատավորին՝ պաշտպանական կողմի համար խոչընդոտներից մեկը վերացնելու համար՝ այն է հնարավորություն ընձեռնելու պաշտպաններին առանց խուզարկության դատական նիստերի դահլիճ մտնել: Ապա Զաքարյանը մեկ այլ խոչընդոտի մասին բարձրաձայնեց: Մասնավորապես հայտարարեց, որ պաշտպանական կողմին թույլ չի տրվում առանձնատեսկացություններ ունենալ Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ համակարգչով:
«Համակարգչում գտնվում են բազմաթիվ նյութեր, դատական նիստի արձանագրություններ: Ի վերջո համակարգչի անհրաժեշտությունը տեսակցության ընթացքում նաեւ պայմանավորված է փաստաթղթեր պատրաստելով եւ պաշտպանյալի հետ քննարկելով: Դատարանին տեղեկացնեմ, որ շուրջ 3-4 անգամ ինձ ՔԿՀ արգելել են մուտք գործել համակարգչով, այնինչ ես մի քանի տասնյակ անգամ մուտք եմ գործել ՔԿՀ, գերակշռող մեծամասնության դեպքում հետս տարել եմ համակարգիչ ու ոչ մի խնդիր չի առաջացել: Բացառապես այս գործի, Սասնա ծռեր խմբի գործի համար, չգիտես ինչու, շուրջ ամիսուկես ամիս առաջ սկսեցին արդեն արգելել: Ընդ որում, հասավ այն վիճակի, որ ես պաշտպանյալիս հետ տեսակցում եմ, մտնում խանգարում են ինձ տեսակցել, չեն թույլ տալիս որպեսզի ես շարունակեմ եւ արգելում են համակարգչով մուտքը՝ ՔԿՀ: Ես դատարանին խնդում եմ քայլեր ձեռնարկել այս խախատումը վերացնելու, որովհետեւ ես հնարավորություն չունեմ մինչ օրս պաշտպանյալիս հետ նորմալ տեսակցելու, մեր պաշտպանական մարտավարությունը քննարկելու, մշակելու մեր հետագա գործողությունները: Պաշտպանյալս էլ, թեպետ, ստացել է դատական արձանագրության կրիչները, սակայն ոչ մի կերպ հնարավորություն չի ունեցել լսելու բովանդակությունը»,- հայտարարեց Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ այս եւ նմանատիպ հարցերը կքննարկի դատական նիստի ավարտին:
Դատարանն այս փուլում հետազոտում է գործում եղած ապացույցները: Մեղադրող դատախազները հրապարակեցին զննության, գաղտնալսում իրականացնելու վերաբերյալ արձանագրությունները, սակայն նրանք այնքան ցածրաձայն էին դրանք ընթերցում, որ ապակիներից այն կողմ գտնվող լրագողների եւ ամբաստնյալների հարազատների համար հազիվ էր լսելի, թե ինչ ապացույցներ են հետազոտվում:
Մասնավորապես հրապարակվեցին «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների եւ գործով ամբաստանյալների գաղտնալսումների արձանագրությունները:
Հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը. «Թող կրակեն, մեզ պետք չի վախացնել Մարտի մեկով: Հարկավոր է այնպես կազմակերպել պայքարը, որ ժողովուրդը պատրաստ լինի զոհաբերության»,- ըստ նյութերի, ասել է Սեֆիլյանը: Մեկ այլ արձանագրությամբ Սեֆիլյանն ասել է, որ չի վերադառնա տուն մինչեւ իշխանափոխություն չլինի. «Ուզում են կրակեն, թող կրակեն, մենք էլ կկրակենք, պետք լինի կկռվենք զենքով»:
Մեղադրողը ներկայացրեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում հայտնաբերված թռուցիկների բովանդակությունը եւ մի քանի թղթերի վրա գրված կոչերը:
«Մի հավատա հանցագործ օլիգարխին», «Ցեղասպանները անպատիժ չեն մնա» եւ այլն:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմեց դատարանին նշելով, որ հրապարակվել են թվով չորս արձանագրություններ եւ բոլոր արձանագրություններում ընթերականների նույն անուններն են. «Եթե հաստիքով ընթերականներ չեն, ապա կյանքում չեն մոռանա այդ օրը: Ամբողջ օրը նույն երկուսին են պտտել: Արդյունքում մենք էլ չենք մոռանա Հայկին ու Կարենին», ասաց նա: Նրա պաշտպանյալ Ներսես Պողոսյանն էլ լրացրեց. «Հայկին եւ Բելին»:
Ընդմիջման ժամանակ Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համախոհների խոսակցությունների բովանդակությունը որեւէ կրիմինալ իր մեջ չի ներառում. «Ես ասեմ ավելին, եթե գնան փողոցում տեսնեն ինչ-որ մարդկանց նստած, ովքեր դժգոհում են իշխանություններից, նրանց արած արտահայտությունները իշխանության հանդեպ անհամեմամտ ավելի խսսիտ են: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, որ այդ խոսակցությունները փորձում են դիտել որպես հեղաշրջման կազմակերպում, կամ նախապատրաստում, ապա բնակչության մի զգալի հատվածի պետք է նման մեղադրանք առաջադրվի: Օրինակ՝ Պավել Մանուկյանի հետ, երբ խոսել են, հարցրել են ո՞նց է, միշտ պատասխանել է՝ լավ եմ, մարտական, զինված: Իր արտահայտությունն է սա: Եթե սա փորձում են դիտել, որ մարտական, զինված հեղաշրջմանն է նախապատրաստվել, ապա բնակչության զգալի մասին պետք է մեղադրանք առաջադրեն»,- ասաց Զաքարյանը:
Ինչ վերաբերում է Սեֆիլյանի ՝ ուզում են թող կրակեն, մենք էլ կկրակենք արտահայտությանը, ապա Զաքարյանն ասաց, որ այստեղ եւս կրիմինալ չկա: «Ժիրայր Սեֆիլյանը միշտ պայքարել է օրենքով սահմանված կարգով, եթե անձն իր դժգոհությունն արտահայտի եւ ուժ կիրառեն, ապա իր ասածն այն է, որ պաշտպանվելու է, այստեղ ոչ մի կրիմանալ եւս չկա»,-ասաց Զաքարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT