ԵՊՀ պահակների դեմ տրվել է հաղորդում` դռները փակելու, ուսանողների ելքն արգելելու համար

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հայտնում է, որ 2017թ. նոյեմբերի 9-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԵՊՀ անվտանգության և այլ աշխատակիցների կողմից ԲՈՒՀ-երի դռները փակելու փաստի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ հաղորդման՝ ԵՊՀ-ում գտնվող ուսանողներին ֆիզիկապես արգելվել էր դուրս գալ այդ հաստատությունից և մասնակցել «Հանուն գիտության զարգացման» հասարակական նախաձեռնության կողմից կազմակերպված դասադուլին ու խաղաղ հավաքին: Հաղորդման պատճեններն ուղարկվել էին նաև ՀՀ Քննչական կոմիտե, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Ոստիկանության ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքի վրա, որ նման կերպ ԲՈՒՀ-երի անվտանգության և այլ աշխատակիցները ոչ միայն խախտում են դասադուլ անցկացնելու և խաղաղ ցույցեր կազմակերպելու իրավունքը, այլ նաև կատարում են քրեորեն պատժելի արարք՝ ուսանողներին որոշակի ժամանակահատվածով զրկելով ազատ տեղաշարժվելու ազատությունից և փակի տակ պահելով նրանց:

Հղում անելով մի շարք լրատվական կայքերի՝ հաղորդան մեջ ընդգծված է, որ ԲՈՒՀ-երի անվտանգության աշխատակիցները, որոնց մեծամասնությունը հանդիսանում են մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող տարբեր ընկերությունների աշխատակիցներ, ոչ միայն խախտում են իրենց իսկ՝ որպես պահնորդի, պարտականությունները, ցուցաբերում են ուսանողների նկատմամբ կամայականություններ, այլ նաև կատարում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ:

Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված են յուրաքանչյուրի թե՛ ազատ տեղաշարժվելու ազատության իրավունքը, թե՛ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը: Եվ անձին ազատությունից ապօրինի զրկելը սահմանված է որպես քրեորեն պատժելի արարք ՀՀ Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով, իսկ օրինական հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը՝ 163-րդ հոդվածով:

Հաղորդման մեջ անդրադարձ է արվել նաև «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը և արձանագրվել է, որ ԲՈՒՀ-երի անվտանգության աշխատակիցների գործողությունները հակասում և չեն համապատասխանում տվյալ օրենքով սահմանված նրանց պարտականություններին և իրավունքներին:

Այսպիսով, հաղորդման մեջ մատնացույց է արվում, որ առկա են ուսանողներին ԲՈՒՀ-երի տարածքներում ապօրինի ազատությունից զրկելու և օրինական կերպով անցկացվող դասադուլներին ուսանողների մասնակցությունը խոչընդոտելու դեպքեր, պահնորդի կողմից ուսանողի հանդեպ ֆիզիկական ուժի գործադրում, ինչպես նաև պահնորդների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների բազմաթիվ խախտումներ, որոնց համար սահմանված է ինչպես քրեական պատասխանատվություն, այնպես էլ պահնորդական համապատասխան կազմակերպության համար պատասխանատվություն` ընդհուպ մինչև պահնորդական կազմակերպությանը լիցենզիայից զրկում (այդ գործառույթը իրականացնում է ՀՀ ոստիկանությունը):

Հաղորդմամբ պահանջվում է, որ իրավապահները օրենքով սահմանված կարգով իրականացնեն հետաքննություն, բացահայտեն խախտումների և հանցագործությունների դեպքերը, հայտնաբերեն իրական մեղավորներին և ենթարկեն քրեական պատասխանատվության: Միաժամանակ ակնկալվում է, որ ՀՀ ոստիկանությունը կմիջամտի, որպեսզի հետայսու ԲՈՒՀ-երի մուտքի դռները անհարկի չփակվեն, ուսանողները փակի տակ չգտնվեն, և նրանք ԲՈՒՀ-երի տարածքներում, դրանցից խաղաղ կերպով մուտք ու ելք կատարելիս տեղաշարժվելու ազատությունից չզրկվեն, ապօրինի ֆիզիկական ուժի գործադրումների չենթարկվեն և խաղաղ կերպով կարողանան անցկացնել իրենց դասադուլներն ու հավաքները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3955 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում