Երևան
12 °C
Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հարություն Բադալյանը, խոսելով հայրենասիրության, բանակում ծառայել-չծառայելու մասին, նշել է, որ բանակի մասին կարծիք կազմելու համար նախ պետք է ծառայել:
«Բանակից խոսելը մի քիչ դժվար է: Եթե դու չգտնվեցիր բանակում եւ չապրեցիր զինվորի կյանքով, չտիրապետեցիր նրա հոգեբանությունը, չես կարող խոսել բանկից, կարող ես միայն փիլիսոփայել: Ես մինչ բանակ մեկնելս մեկ տարի սովորել եմ Ագրարային համալսարանի առկա համակարգում: Երկու տարի ծառայելուց հետո իմ նախասիրությունները փոքր-ինչ փոխվեցին: Այսինքն ես ինձ տեսնում էի տնտեսագիտական համալսարանում, ոչ թե՝ ագրարային: Ես 17 տարեկանում եմ ընդունվել եւ ցանկանում եմ ասել, որ մարդ մինչեւ 20 տարեկան դառնալը չի հասկանում, թե ինչ է ցանկանում, լսում է ծնողներին»,- ասում է նա:
Հարություն Բադալյանն անդրադառնալով տարկետում պահանջող երիտասարդներին, նշում է, որ համամիտ չէ, թե զինվորական ծառայությունից հետո հնարավոր չէ ուսում շարունակել: Նա իր ընկերների օրինակներով է հիմնավորում իր խոսքերը:
«Բանակից հետո ես այլ կերպ եմ նայում ուսում ստանալուն: Շատերը խոսում են, թե բանակից գալիս ես, չես ցանակում սովորել, բայց ես կարող եմ իմ ընկերների անունից էլ ասել, որ դա այդպես չէ: Իմ ընկերը տարեկետման հնարավորություն է ստացել, բայց եղբոր հետ գնացել է բանակ, հետո սովորել է բակալավրում, մասգիստրատուրայում եւ հիմա ասպիրանտուրայում է սովորում: Նա սովորում է բանակում ծառայելուց հետո, ինչ-որ բան փոխվե՞ց իր մոտ, թե՞՝ ոչ, իհարկե՝ ոչ»,- ասում է Հարություն Բադալյանը:
Բադալյանն իր խոսքում նշում է, որ ծառայության տարիները հնարավորություն են ստեղծում ինքնուրույն դառնալ:
«Իրենք մտածում են, որ գիտնականին պետք է միայն իր մասնագիտությունը, բայց եթե բանակը քեզ տալիս է տարբեր ոլորտներում զարգանալու, ինքնուրունություն ձեռք բերոլու հնարավորություն... կյանքում լինում է, չէ՞, որ պետք է խիզախության հաշվին առաջ գնալ, ոչ թե գիտելիքի եւ բանակը քեզ օգնում է, որ դա ձեռք բերես: Իմ ընկերներն ասում են՝ ոչ, դա այդպես չէ, քեզ պետք է միայն մասնագիտություն, իսկ բանակ գնալ-գալուց հետո դա փոխվելու է, չես ուզենալու գիտնական դառնաս: Նրանք հիմա պայքարում են, որ տարկետում լինի, մինչեւ վերջ առաջ են գնում, ես զարմանում եմ, թե նրանք ոնց են փոխվելու բանակից հետո, եթե հստակ են իրենց որոշումներում: Խոսում են այնպիսի մարդիկ, ովքեր չեն ծառայել եւ ասում են, որ մեզ գիտություն է պետք»,- ասում է հերոսը:
Հաղորդավարուհու դիտարկմանը, թե դասադուլ անողները եւ տարկետում պահանջողներն ասում են, թե բանակից հետո մոռանում ենք մեր մասնագիտական գիտելիքները, փորձը եւ հետագայում չենք կարողանում առաջ գնալ, Հարություն Բադալյանը պատասխանում է.
«Եթե բանակում չես եղել, ինչպե՞ս կարող ես կարծիք կազմել բանակի մասին: Ես, որ դիրքապահ էի ու ինձ մոտ զինվորներ էին գալիս, ես նրանց ասում էի՝ մոռացեք այն, ինչ լսել եք դիրքերի մասին: Նրանց ցույց էի տալիս դիրքերը եւ նրանք էլ էին զարմանում, թե ինչ են լսել: Բանակը ինչպե՞ս կարող է մոռացնել տալ սպորտը, երբ բանակում ամբողջությամբ սպորտով ես զբաղվում: Եթե այնպես ես անելու, որ այդ երկու տարին քո կյանքից ուղղակի անցնի, որ ետ գաս, ապա ամեն ինչ կմոռանաս, այդ թվում անունդ: Իմ ընկերներից Գեւորգ Մանուկյանը, ով ապրիլյան պատերազմի ժամանակ ինքնաթիռ է խփել, բանակում ավելի շատ գիրք է կարդացել, քան քաղաքացիական կյանքում: Հայ տղայի համար ամոթալի բան է, որ բանակից, դիրքերից վախենա: Դիրքերում գուցե լինեն մարդիկ, որ վախենան, բայց այդ վախը պետք է կարողանաս քո մեջ պահես ու հաղթահարես»:
Հարցին, թե բանակում սպառազինության խնդիր կա՞, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը բացասական պատասխան է տալիս:
«Այդպիսի բան չկա, որ բանակում զենքերի խնդիր ունենք: Անհնարին բան է, որ դիրքում զինվորը զենք չունենա»,-ասում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT