Երևան
12 °C
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության առաջնորդած դասադուլի երթը այսօր առաջին անգամ հասավ նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ այնտեղ սովորող ուսանողներին կոչ անելու միանալ իրենց:
Դասադուլի մասնակից երիտասարդները, հիշեցնենք, դեմ են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակմանը՝ համարելով, որ դա չի բխում գիտության շահերից ու նույնիսկ հակասում է դրան:
Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի համար անընդունելի չէ ընտրված պայքարի ձեւը, բայց նա ողջունում է փոփոխություններ առաջարկող նոր օրինագիծը եւ կարծում է, որ այն կարող է արդյունավետ լինել, եթե կիրառման ընթացքում պահպանվի օրենքի տառը:
«Ամեն տարի կոնսերվատորիա է ընդունվում 160-170 ուսանող: Բակալավրիական համակարգում տարկետման իրավունքով 60 տեղ է լինում: Մնացած 120-ը գնում են բանակ, չէ՞: Կրթությունն այնպիսի բան է, որ մի կարճ ընթացքում չես կարող որոշել մարդու իրական ընդունակությունները։ Ենթադրենք՝ մեկին հաջողվել է պետպատվերով ընդունվել, մյուսին չի հաջողվել։ Կյանքն էլ, փորձն էլ ցույց է տալիս, որ միշտ չի, որ պետպատվերով ընդունվածն ավելի լավ է սովորում, քան վճարովի համակարգինը։ Օրինակ՝ բակալավրիական հակակարգում վճարովի ընդունվել է մեկը, որը 18 տարեկանից բանակ է գնում, ինչ է փոխվում հիմա: Ավելի հավասար է լինում, չէ, բոլորը գնալու են»,- մեզ հետ զրույցում ասաց Շահեն Շահինյանը:
Բողոքի երթի առաջնորդներից Դավիթ Պետրոսյանը կոնսերվատորիայի բակում բերում էր Սերգեյ Ռախմանինովի օրինակը՝ նշելով, որ նա ասում էր, թե եթե մեկ օր չնվագի, ինքն իրեն լսել չի կարողանա, եթե երկու օր չնվագի, չեն լսի արդեն ուրիշները:
«Ռախմանինովի մակարդակի երաժիշտները մասսայական չեն լինում, նրանից նույնիսկ մի քիչ ցածր կատարողական արվեստին տիրապետող ուսանողները, եթե լինեն այդպիսիք, ապա միշտ էլ հատուկ վերաբերմունք կստանան: Միշտ էլ՝ ե՛ւ խորհրդային, ե՛ւ մեր անկախության շրջանում, ե՛ւ սրանից հետո հատուկ վերաբերմունք կլինի նրանց նկատմամբ։ Մասնագիտություններ կան, որոնց վրա բանակը բացարձակապես բացասաբար չի անդրադառնա: Կյանքը, փորձը ցույց է տվել, որ ոչ միշտ է, որ եթե մեկնում ես ծառայության, հետագայում դադարում ես կատարող լինել»,- նշեց կոնսերվատորիայի ռեկտորը:
Նա, ի դեպ, նկատեց, որ տարկետման սահմանափակման նախաձեռնությունն իշխանություններինն է, իսկ նրանք չէին կարող վատ մտադրություն ունենալ: «Օրենքի այս փոփոխությունը մեր իշխանությունների նախաձեռնությունն է, չի կարող պատահել, որ իշխանությունները հանկարծ ուզենան, որ իրենց ժողովրդի համար կամ իրենց կրթական համակարգում ինչ-որ թյուրիմացություն լինի»,- կարծիք հայտնեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT