Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը Հունաստանից նամակ է ստացել, որտեղ առկա փաստերը դիվանագիտական սկանդալ կարող են հարուցել: Ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման.
«Վերջին օրերին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի քայլերի հետեւանքով սկանդալային իրավիճակ է հասունանում Հայաստան-Հունաստան միջպետական հարաբերություններում: Չարչօղլյանը քայլերի է դիմել, որը մեղմ ասած, անհարիր է նրան՝ որպես դեսպանի եւ ընդանրապես հեռու է դիվանագիտական նորմերից:
Հարցն առաջացել է, երբ դեսպանը Հունաստանում ավանդականորեն ներկայություն ունեցող Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ) պարտադրել է ՌԱԿ-ի 96-րդ ամյակի առթիվ կազմակերպվող հանդիսության կապակցությամբ Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեոս-Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքին, Աթենքի նախկին քաղաքապետ (2003-2006 թթ.), նախկին արտգործնախարար (2006-2009 թթ.), կուսակցության ներկայիս նախագահի քրոջը՝ Դորա Բակոյանիսին տրված հրավերը ետ վերցնել, վերջինիս ադրբեջանամետ եւ հակահայ անվանելով:
Դեսպանը համառորեն ճնշել է Ռամկավարներին՝ չեղարկելու արդեն իսկ շաբաթներ առաջ մամուլով հայտարարված Բակոյաննիսի հրավերն ու ներկայությունը, անհարմար դրության մեջ գցելով ՌԱԿ-ին: Միեւնույն ժամանակ սկանդալային եւ վտանգավոր ռիսկի է ենթարկել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները, մանավանդ որ, ըստ Հունաստանում անցկացված վերջին սոցհարցումների, «Նեոս-Դեմոկրատիա» կուսակցությունը մեծ տարբերությամբ շահելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ ձեւավորելու է կառավարություն:
Դեսպանի գռեհիկ ճնշման տակ ՌԱԿ-ի Հունաստանի պատասխանատուները հետ են վերցրել իրենց հրավերը Դորա Բակոյանիսից, ինչը բացասական մթնոլորտի պատճառ է հանդիսացել երկու կուսակցություների միջեւ, որի արդյունքում «Նեոս-Դեմոկրատիա» կուսակցությունն ընդհանրապես չի մասնակցել ՌԱԿ-ի հանդիսությանը՝ հրավերի հետ վերցնելը համարելով անարգանք ուղղված ոչ միայն Բակոյանիսի, այլեւ ողջ կուսակցության հասցեին:
Առաջացած արտառոց նոր իրավիճակում, կարծես, ըմբռնելով իր սկանդալային ոտնձգության ծանրակշիռ լինելը, դեսպանը եւս «փախուստի էր դիմել» ՌԱԿ հանդիսությանը ներկա լինելուց:
Նկատի ունենալով, որ սկանդալային այս հարցը հարուցելուց մի քանի օր առաջ դեսպան Չարչօղլյանն իր իսկ խնդրանքով հանդիպում էր ունեցել նույն «Նեոս-Դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Միոտաքիսի հետ, մնում է հավատալ, որ ինչ-ինչ մղումերից ելնելով Չարչօղլյանը նպատակադրվել է վնաս հասցնել ՌԱԿ-«Նեոս-Դեմոկրատիա» հարաբերություններին, առանց հաշվի առնելու, որ դեսպանի հանգամանքով կատարված նման քայլը առաջին հերթին հարվածի տակ է դնում հայ-հունական միջպետական հարաբերությունները:

Մյուս կողմից, նկատի ունենալով նաեւ այն, որ դեսպանի քայլերին զուգահեռ, ՀՀ իշխանական կոալիցիային մասնակից ՀՅԴ Հունաստանի մասնաճյուղը եւս ՌԱԿ հանդիսությունը ձախողելու նպատակով տնետուն տեղի հայերին հորդորել է, որ չմասնակցեն ՌԱԿ-ի կողմից կազակերպվող «հակահայկական» հանդիսությանը, հարց է առաջանում՝ սկանդալային այս քայլը ձեռնարկվել է Երեւանի իշխանության գիտությամբ եւ թելադրանքո՞վ, թե՞ միայն տեղական նախաձեռնություն է:
Հարցական, որի պատասխանն ի հայտ կգա ինքնըստինքյան, երբ ականատես դառնանք, թե ապաշնորհ «դիվանագետի» նկատմամբ ինչն է խոսելու Երեւանում՝ թայֆայակա՞ն, թե՞ պետական շահը:
Խորիմաստ է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի հետօրեին, սփյուռքի կազմակերպությունների նկատմամբ քաղաքական նախասիրություններով եւ նախապայմաններով, փաստորեն, հակապետական նման վերաբերմունքը, որը արմատից կացնահարում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:
Հատկանշական է նաեւ, որ ՌԱԿ հիմնադրման 96-րդ ամյակին նվիրված շքեղ հանդիսությունը կայացավ կիրակի՝ նոյեմբերի 12-ին, Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հանրահայտ հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում եւ, ի հեճուկս իրագործված բոլոր խանգարող հանգամանքների, մեծ աջակցություն ստացավ ժողովրդի կողմից:

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT