Երևան
12 °C
Չնայած ուսանողների բողոքի ալիքին, դասադուլներին ու հացադուլին՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն Ազգային ժողովում երեկ ընդունվեց:
Դա նշանակում է, որ նոր օրենքը նախագահի հրամանագրով վավերացվելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո ուսումնառության նպատակով պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունք կստանան միայն այն դիմորդները կամ ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ընդգրկվել «Պատիվ ունեմ» ծրագրում: Այսինքն՝ բակալավրիական կրթություն ստանալուց հետո կմեկնեն առաջնագիծ՝ որպես սպա եւ կծառայեն ոչ թե երկու, այլ երեք տարի ժամկետով՝ ստանալով նաեւ աշխատավարձ:
Սակայն, լուրեր են տարածվել, թե նոր օրենքը հետադարձ ուժ է ունենալու, եւ ոչ միայն բուհ ընդունվողները նախկին կարգով այլեւս տարկետում չեն ստանա, այլեւ այդ իրավունքից կզրկվեն ու բանակ կզորակոչվեն արդեն կրթական այս կամ այն համակարգ ընդունված եւ տարկետում ստացած ուսանողները:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր հարցմանն ի պատասխան հերքեց այդ տեղեկությունը:
Նրա փոխանցմամբ, այն ուսանողները, որոնք արդեն ընդունվել են բակալավրիական կրթական համակարգում սովորելու եւ ունեն տարկետման իրավունք, չեն զրկվի դրանից: Բայց արդեն մագիստրատուրայում նրանց տարկետում չի տրամադրվի եւ արական սեռի ներկայացուցիչները կզորակոչվեն բանակ:
Տարկետում չեն ստանա նաեւ այժմ մագիստրատուրայում սովորող ուսանողները, եթե նրանք որոշեն կրթությունը շարունակել ասպիրանտական համակարգում: Ասել է թե՝ մագիստրատուրան ավարտելուց հետո տղաները կմեկնեն զինծառայության:
Իսկ ինչ վերաբերում է արդեն ասպիրանտուրա ընդունված արական սեռի ուսանողներին, նրանք նույնպես բանակ կգնան, եթե թեկնածուական ատենախոսություն չպաշտպանեն:
Օրինագծին դեմ արտահայտվող եւ յոթ օր շարունակ դասադուլ հայտարարած ուսանողները, իրենց դժգոհությունները հիմնավորելիս, նաեւ ընդգծում էին այն հանգամանքը, որ բակալավրիատ ընդունվելիս իրենք պլանավորել էին, որ տարկետման իրավունք կստանան նաեւ մագիտրատուրայում, հետո ասպիրանտուրայում, ինչի հնարավորություն, փաստորեն, նոր օրենքը չի թողնում: Այդքանով այն նրանց համար հետադարձ ուժ է ստանում:
Հ.Գ. Նոր օրենքի ընդունումից հետո բողոքի ցույցեր անցկացնող ուսանողներին Ազգային ժողովի ղեկավարությունը հրավիրել է կլոր սեղան-քննարկման, որը նախատեսվում է նոյեմբերի 22-ին: Նրանց խոստացել են, որ եթե կարողանան հիմնավորել, որ տարկետման իրավունքի վերոնշյալ կարգով սահմանափակումը սխալ է, օրենքը փոփոխությունների կենթարկվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT