Երևան
12 °C
Երեկ վերջապես ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մի քանի շաբաթվա լռությունից հետո արձագանքեց «Առինջ մոլի» շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Մի քանի շաբաթ է, ինչ «Առինջ մոլի» առեւտրականները բողոքի ակցիաներ են անցկացնում, դժգոհելով ՊԵԿ-ի գործողություններից: Այն, որ հատկապես փոքր տնտեսվարողները դժգոհ են հարկայինից, դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Տարօրինակն այն է, որ բողոքի ակցիաներին մասնակցում են բացառապես «Առինջ մոլ» անունը կրող տոնավաճառի առեւտրականները:
Պետեկամուտների կոմիտեն երեկ տարածած հաղորդագրության մեջ նշել է այն փաստարկները որոնք հիմք են հանդիսացել «Առինջ մոլում» ստուգումներ իրականացնելու համար: «Պարզվել է, որ բողոքի զանգվածային ակտիվ հակվածությամբ աչքի ընկնող ընկերությունը («Առինջ մոլ»), ունենալով, ի դեպ, ամենաշատ հարկ վճարողների քանակը, համանման այլ սուբյեկտներից էականորեն ցածր ֆիսկալ հասույթ է արձանագրել 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին: Մասնավորապես՝ եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարող նշված ժամանակահատվածում ունեցել է շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարող՝ ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլում» գրեթե կրկնակի քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն»,- նշված է հաղորդագրությունում:
Այսինքն, եթե «Փեթակ» կամ «Սուրմալու» տոնավաճառներում մեկ առեւտրական օբյեկտի հաշվով միջինը ցույց է տրվել 11.5-12.5 միլիոն դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլ»-ում այդ ցուցանիշը չի հասնում 4 միլիոնի՝ մոտ երեք անգամ քիչ է: Ըստ ՊԵԿ-ի, սա արդեն հիմք է «Առինջ մոլի» գործունեությունը հարկային տեսանկյունից կասկածի տակ դնելու եւ ստուգումներ իրականացնելու համար:
Մեկ այլ համեմատություն, որ երեկ ԶԼՄ-ներին է տրամադրել պետեկամուտների կոմիտեն: «Առինջ մոլում» 748 առեւտրական օբյեկտներում գրանցված վարձու աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 338 է: Այսինքն մեկ օբյեկտի հաշվով՝ 0.45 աշխատող: «Սուրմալու» եւ «Փեթակ» տոնավաճառներում ՊԵԿ-ի ներկայացրած տվյալներով, այդ ցուցանիշը 0.97 է: Սա էլ ՊԵԿ-ի կասկածն է առաջացնում, որ «Առինջ մոլում» ստվերային աշխատողներ կան, որոնք գրանցված չեն եւ հարկեր չեն վճարում:
Ըստ հաղորդագրության, հենց այսպիսի ցուցանիշներն են հիմք հանդիսացել, որ ՊԵԿ-ը կենտրոնանա «Առինջ մոլի» վրա: «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, լինելով ապաքաղաքական մարմին, կարծում է, որ սոցիալական, քաղաքական կամ որեւէ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող եւ դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք ընդամենը շարքային օրինախախտ է, իսկ, այսպես կոչված՝ «մեղմ վարչարարությունը» կարող է եւ պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսեւորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի. բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկ չվճարելու ռիսկ, ՊԵԿ-ը պարտավոր է արձագանքել: Հետեւաբար, այն հարկ վճարողները, որոնք խախտում են ՀՀ հարկային օրենսդրությունը, ՊԵԿ-ի կողմից դիտարկվում են որպես ռիսկային, եւ վերջիններիս նկատմամբ, «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային տեսչություններն իրականացնում են հսկողական միջոցառումներ: Միաժամանակ համապատասխան օրենքի համաձայն` ՊԵԿ-ը իրավասու է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օպերատիվ հարցում, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում, համեմատական հետազոտումների նմուշների հավաքում, հսկիչ գնում, վերահսկելի մատակարարում եւ գնում, իրերի եւ փաստաթղթերի հետազոտում, արտաքին դիտում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների հետազոտում, օպերատիվ ներդրում եւ օպերատիվ փորձարարություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պետք է սպասել, որ «Առինջ մոլի» տնտեսվարողները հակառակ փաստարկներ կներկայացնեն, հերքելով ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ նշված հիմնավորումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT