Կովերը մեր անձնազոհ, կթվում են առանց իրենց խնայելու

 

Նախօրեին բոլորս տեղեկացանք, որ Հայաստանի գյուղատնտեսությունում աճ է արձանագրվել: Դե, մեղմ ասած՝ աճ: Դա աճ չէ, դա թռիչք է: Հոկտեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ աճը մոտ 35 տոկոս է եղել:

Այս տվյալները հրապարակեց ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը: ԱՎԾ-ն հրապարակեց նաեւ այլ տվյալներ, թե այս տարվա առաջին 9 ամիսներին ինչ է կատարվում մեր գյուղատնտեսությունում: Չնայած 9 ամիսների կտրվածքով գյուղատնտեսությունում անկում է՝ մոտ 4 տոկոս, սակայն ԱՎԾ-ի ներկայացրած որոշ ցուցանիշներ ուշագրավ են զուտ թվաբանական տեսանկյունից:

Օրինակ, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կովերի գլխաքանակը եղել է 295 հազար 974: Նախորդ տարվա համեմատ կովերի գլխաքանակը շոշափելիորեն նվազել էր՝ մոտ 23 հազարով: Կովերի գլխաքանակի անկումը, բնականաբար, պետք է հանգեցնի արտադրված կաթի ծավալների անկմանը: Բայց այս պարզ թվաբանությունը Հայաստանում չի գործում: Երեւի մեր կովերի անձնազոհությունից է՝ կովերի գլխաքանակի նվազումը հանգեցրել է կաթի արտադրության աճին: Եթե 2016թ. առաջին 9 ամիսներին մեր կովերը ավելի շատ գլխաքանակով տվել են 646.8 հազար տոննա կաթ, ապա ավելի քիչ գլխաքանակով 2017 թ. նույն ժամանակահատվածում տվել են 651.6 հազար տոննա: Այսինքն, կովերի 23 հազարով նվազելը հանգեցրել է կաթի մոտ 5 հազար տոննա ավելի արտադրությանը:

Սա գիտական աշխատության լավ թեմա է՝ նոր տեսություն: Կարելի է ամեն տարի կրճատել կովերի գլխաքանակը, եւ դա կհանգեցնի կաթի արտադրության աճին: Ու մեկ էլ մի 10 տարի հետո Հայաստանում կով չի լինի, բայց կլինենք ամենաշատ կաթ արտադրող երկիրը աշխարհում: Կաթի գետեր կհոսեն:

Թե որքան է կովերի գլխաքանակը Հայաստանում այս պահի դրությամբ, վիճակագրություն չկա: Բայց հայտնի է, որ մսի արտադրությունը այս 9 ամիսների ընթացքում աճել է մոտ 4 տոկոսով: Պարզ լեզվով ասած, ավելի շատ է մորթվել: Ենթադրվում է, որ դրա արդյունքում կովերի գլխաքանակը էլի նվազած կլինի: Բացի դրանից գոնե տարվա առաջին կիսամյակում Հայաստանի խոշոր եղջերավոր անասունների արտահանումը (կենդանի վիճակում) աճել է մոտ 5 անգամ եւ հասել մոտ 7 հազար գլխի: Ենթադրաբար դրա մեջ կան նաեւ կովեր: Այնպես որ, կովերի գլխաքանակը այս տարի շարունակել է նվազել: Կամ եթե նույնիսկ շրջանառության մեջ են մտել նոր՝ «երիտասարդ» կովեր, ապա դրանք այսքան արագ չէին կարող դառնալ կաթնատու:

Թերեւս միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել մեր կովերի կաթնատվության կտրուկ աճը: Իսկ դա նշանակում է, որ շատ կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել տեխնոլոգիական հեղափոխություն անասնապահության ոլորտում: Ստեղծվել են տասնյակ հազարավոր գլուխ կովերի գերժամանակակից ֆերմաներ, որտեղ կովին կերակրում ու կթում են ռոբոտները, մեր կովերը տարին 12 ամիս ուտում են թարմ՝ կանաչ խոտ եւ այլն: Եթե այդպես է, ապա այդ տեխնոլոգիական հեղափոխությունը խնամքով թաքցվում է հանրությունից: Ֆերմաները քողարկված են՝ գործում են տոնավաճառների կամ «մոլերի» քողի ներքո: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում մեզանում կտրուկ ավելանում են «մոլերը», եւ ոչ թե ժամանակակից ֆերմաները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18932 դիտում

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը