«Սեւիլիա»-«Լիվերպուլ» խաղի թրիլերային սցենարը, «Ռեալի» ջախջախիչ հաղթանակը. ՉԼ արդյունքները

Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրի կենտրոնական «Սեւիլիա»-«Լիվերպուլ» հանդիպումն ընթացավ թրիլերային սցենարով: Երեկ՝ նոյեմբերի 21-ին, կայացած խաղի 1-ին կեսում «մերսիսայդցիները» 3 գնդակի առավելություն ստացան, իսկ 2-րդում «Սեւիլիան» հավասարեցրեց հաշիվը:

«Լիվերպուլը» մրցակից դարպասը 3 անգամ գրավեց 1-ին կես ժամվա ընթացքում: Հաշիվը 2-րդ րոպեին բացեց Ռոբերտո Ֆիրմինոն: 20 րոպե անց Սադիո Մանեն իր թիմի 2-րդ գոլը խփեց, իսկ 30-րդ րոպեին Ֆիրմինոն իր հաշվին դուբլ գրանցեց՝ առավելությունը դարձնելով խոշոր:

«Սեւիլիան» չհանձնվեց: 51-րդ րոպեին նախ 1-ին պատասխան գնդակը հեղինակեց Վիսամ Բեն Յեդերը: Նույն Բեն Յեդերը 60-րդ րոպեին 11-մետրանոցից հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի: Ավելացված ժամանակում էլ՝ 93-րդ րոպեին, Գիդո Պիսառոյի գոլի շնորհիվ «Սեւիլիան» ոչ-ոքի կորզեց:

Ջախջախիչ հաշվով հաղթանակ գրանցվեց ԱՊՈԵԼ-«Ռեալ Մադրիդ» խաղում: «Արքայական ակումբը», որի գործերն ազգային առաջնությունում այնքան էլ լավ չեն ընթանում, կարելի է ասել, զայրույթը թափեց ԱՊՈԵԼ-ի վրա: Տանտերերը փորձեցին դիմադրել հզոր մրցակցին անգամ բաց թողած 1-ին գոլից հետո, սակայն չստացվեց:

23-րդ րոպեին Լուկա Մոդրիչը բացեց հաշիվը: 39-րդ րոպեին Կարիմ Բենզեման կրկնապատկեց առավելությունը: 41-րդ րոպեին Նաչոն հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 1-ին կեսի ավարտին Բենզեման իր հաշվին դուբլ ձեւակերպեց: 2-րդ կեսում դուբլով աչքի ընկավ նաեւ Կրիշտիանու Ռոնալդուն. գոլ խփեց 49-րդ եւ 51-րդ րոպեներին:

Երեկ կայացած մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Սպարտակ Մոսկվա»-«Մարիբոր» 1:1

«Բեշիկթաշ»-«Պորտու» 1:1

«Նապոլի»-«Շախտյոր Դոնեցկ» 3:0

«Մանչեստեր Սիթի»-«Ֆեյենորդ» 1:0

«Մոնակո»-«Լայպցիգ» 1:4

«Բորուսիա Դորտմունդ»-«Թոթենհեմ» 1:2

Այսօր կկայանան հետեւյալ խաղերը.

ԲԿՄԱ (Մոսկվա)-«Բենֆիկա»

«Քարաբագ»-«Չելսի»

«Բազել»-«Մանչեստեր Յունայթեդ»

ՊՍԺ-«Սելթիք»

«Անդերլեխտ»-«Բավարիա»

«Ատլետիկո»-«Ռոմա»

«Սպորտինգ»-«Օլիմպիակոս»

«Յուվենտուս»-«Բարսելոնա»

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2478 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին