Երևան
12 °C
Երեւանի «Հիլթոն» հյուրանոցում այսօր մեկնարկեց «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» միջազգային երկօրյա համաժողովը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանները, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը:
Կարեն Կարապետյանի ելույթից առաջ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը ներկայացրեց գինեգործության վերաբերյալ կարճ տեսանյութ:
«Ես ճիշտն ասած, առաջին անգամ եմ մասնակցում գինու միջազգային համաժողովի, եւ իմ պատկերացումը մի քիչ այլ էր, որ սկզբից հենց գինի են խմում, տրամադրությունները բարձրացնում են եւ հետո կարողանում են ընկալել մեկը մյուսին շատ ավելի լավ»,- իր խոսքն այսպես սկսեց վարչապետն ու անցավ նախապես պատրաստված տեքստը ընթերցելուն:
Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանն այսօր գինու վերածնունդ է ապրում եւ հայկական գինի ասելով, հասկանում են ավելի քան 6 հազար տարվա պատմություն, ավանդույթներ: Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ գինեգործությունը կառավարությունը համարել է գերակա ճյուղ, ստեղծվել է խաղողագործության հիմնադրամը: «Մեր վերջնական նպատակն է, եւ մենք վստահ են, որ հասնելու ենք դրան, հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ, ներգրավել նոր ներդրումներ գինեգործության մեջ, հասնել գինու արտահանման ծավալների մեծացմանը եւ աշխարհի գինու քարտեզի վրա մեր հաստատուն եւ կայուն տեղն ունենալ»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով 2016 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 7.5 միլիոն լիտր գինի, որը 14 տոկոսով ավելի է, քան 2015 թվականին, իսկ 2016 թվականին արտահանվել է ավելի քան 1.8 միլիոն լիտր գինի, որը 37 տոկոսով ավելի է 2015 թվականի տվյալներից:
Դիմելով կոնֆերանսի մասնակիցներին, վարչապետը մաղթեց արդյունավետ աշխատանք: «Ովքեր, որ առաջին անգամ են այցելել Հայաստան, կարողանան զգալ Հայաստանը, վայելեն այն: Ուզում եմ ողջունել բոլոր հյուրերին, մեր դեսպաններին, դիվանագետներին եւ հուսով եմ, որ այս համաժողովից հետո մենք շատ ավելի գիտակցված եւ որոշակի քայլեր կձեռնարկենք, որպեսզի այս ոլորտը լավ զարգանա: Ցանկանում եմ արդյունավետ աշխատանք, լավ տրամադրություն, բայց գինու օգտագործման մասին մտածեք»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:
Դիվանագետների ելույթներից հետո Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը թվեց իրենց ձեռքբերումներն ու անդրադարձավ առկա խնդիրներին եւ անելիքներին: Նրա խոսքով՝ ոլորտի զարգացման համար մշակվել է ռազմավարություն, որը միտված է գինեգործական արտադրանքի հումքային բազայի ապահովմանը, միջազգային շուկայում որակյալ գինու մրցունակության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը եւ այլն:
«Հիմնադրամը կատարում է աշխատանքներ խաղողի տնկարկների (խաղողի գինեմետ եւ համապիտանի սորտերով տնկված այգի) կադաստրի ստեղծման ուղղությամբ, որն էապես կնպաստի ոլորտի արդյունավետ զարգացմանը, խաղողագինեգործական արտադրանքի բարձրացմանը, մրցունակության կայուն ապահովմանը, ինչպես նաեւ կեղծարարության դեմ պայքարին»,- ասաց Զարուհի Մուրադյանը՝ նշելով, որ նպատակ ունեն ստեղծել էլեկտրոնային միասնական համակարգ, որտեղ կտեղայնացվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակության, մթերումով զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին, կմեկնարկի աշխարհագրական նշումներով գինիների արտադրության համակարգի մշակումն ու ներդրումը: «Ստեղծվող համակարգը հնարավորություն կտա գույքագրելու Հանրապետության խաղողի տնկարկները, վերահսկելի կդարձնի գինեգործական արտադրանքի որակը եւ հնարավոր կլինի կանխել կեղծարարությունը»,- նշեց հիմնադրամի տնօրենը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ ճեպազրույցով հանդես եկավ: Առաքելյանը նույնպես խոսեց գինու այգիների կադաստրի ստեղծման եւ աշխարհագրական նշումներով գինիների մշակույթի ներդրման մասին: «Մենք համոզված ենք, որ այն պահից, երբ կունենանք գրանցված այգիներն իրենց սորտերով, մենք կկարողանանք ավելի կազմակերպված, նշված ուղղություններով զարգացնել մեր գինեգործությունն ու կոնյակագործությունը: Այսօր մենք ուղղակի զարգացնում ենք գինու արտադրությունը, ըստ նրա, թե ինչ կա դաշտերում, բայց մենք հստակ չունենք այն ռեեստրը, որտեղ գրանցված կլինեն խաղողի այգիները»,- ասաց Իգնատի Առաքելյանը: Խոսելով աշխարհագրական նշումներով գինիների մշակույթի ներդրման մասին՝ նախարարն ասաց, որ այդ մշակույթի ներդրումը կբարձրացնի գինու արժեքը եւ ցույց կտա, թե գինին, որ այգուց, որ դաշտից, աշխարհագրական որ դիրքից է եւ ինչ համ ունի: «Միջազգային զարգացած գինեգործական երկրներն այդ ճանապարհն անցել են, եւ դրանով է որոշվում գինու արժեքը: Մենք այդ մշակույթը չունենք, որից ելնելով չենք հասկանում, թե մեր գինիներից թանկն ինչու է թանկ, էժանն ինչու է էժան, եւ ինչումն է այդ գինիների տարբերությունը »,- ընդգծեց Իգնատի Առաքելյանը:
Նշենք, որ համաժողովը կավարտվի վաղը՝ նոյեմբերի 24-ին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է
Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»
Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին
ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո
Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը
Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ
Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ
Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան
Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել
Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան
Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար
Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ
Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե
Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար
Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան
Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT