Երևան
12 °C
Հայաստանը եւ Եվրամիությունը պատրաստ են համապարփակ եւ ընդլայնված գործակցության մասին շրջանակային համաձայանգիր ստորագրել: Փորձագետները կարծում են, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք «Արեւելայն գործընկերության» գագաթնաժողովում Հայաստանի եւ ԵՄ` մերձենալու երկրորդ փորձը կհաջողվի, գրում է Deutsche Welle-ն «Հայաստանի եւ ԵՄ մերձեցում. երկրորդ փորձ» վերնագրով հոդվածում.
«2013-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի նախապատվությունը տվեց ԵՏՄ-ին՝ բացառելով ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Որոշ դիտորդներ կարծում են, որ Սարգսյանը ստիպված էր կտրուկ շրջադարձ կատարել դեպի ԵՏՄ Մոսկվայի ճնշման պատճառով: Եվրոպայում դա հիասթափություն առաջացրեց, սակայն ԵՄ գործակցությունը Հայաստանի հետ չկասեցվեց: Հիմա գործը հասել է նոր համաձայնագրի ստորագրմանը:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս անգամ 2013-ի սցենարը անհավանական է, քանի որ Հայաստանը հաստատել է համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի հետ միասին հրապարակել է ամբողջական տեքստը: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ Երեւանը հետ չի կանգնի իր որոշումից:
Նավասարդյանը վստահ է, որ ի տարբերություն 2013-ի, այս անգամ Ռուսաստանից չի կարող ճնշում լինել, քանի որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը ոչ մի խոչընդոտ չկա: Սակայն Նավասարդյանը չի բացառում, որ նոյեմբերի 24-ին փաստաթղթերի ստորագրմանը կարող է խանգարել ռուսական լրատվամիջոցների քարոզչական հարձակումը Հայաստանի` ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու որոշման դեմ: Փաստաթղթի ստորագրումը հետաձգելու լուրջ պատճառներ, Նավասարդյանի կարծիքով, չկան:
Համաձայնագիրը լայն հնարավորություններ է ընձեռում Երեւանին ԵՄ հետ հարաբերությունները զարգացնելու համար բոլոր ոլորտներում, այդ թվում քաղաքական եւ անվտանգության: Այս համաձայնագրի միակ տարբերությունը ասոցացման մասին համաձայնագրից ազատ առեւտրի գոտու մասին կետի բացակայությունն է, ինչն անհնար է ԵՏՄ-ին ՀՀ անդամության պատճառով: Սակայն, այս պակասը մասնակիորեն լրացվում է GSP+ կարգավիճակով, որն ունի Երեւանը եւ որը որոշակի արտոնություններ է տալիս հայկական ապրանքները ԵՄ շուկա արտահանելու համար:
Եվ Հայաստանը բավականին ակտիվ օգտվում է դրանից՝ ամեն տարի մի քանի տասնյակ մլն եվրո տնտեսելով զրոյական կամ շատ ցածր մաքսային տուրքերի հաշվին: Բացի այդ, համաձայնագիրն, ըստ փորձագետի, կարող է անհրաժեշտ քաղաքական միջավայր ստեղծել ԵՄ հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT