Ինքնություն և ավանդույթներ. ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունները խնդիրների են բախվում

17/09/2017 schedule19:55

Երբ 2013-ին լրագրողներն Ազգային ժողովի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանին հարցրել էին, թե արդյոք օրենքի խախտում չէ՞, որ հայկական հեռուստաալիքով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը հեռարձակվում է ռուսերենով, հայտնի պատգամավորը պատասխանել էր, - «Եթե ժուռնալիստ եք, ուրեմն իրավունք ունեք ախմախ հարց տա՞ք։ Իրոք ըտենց անմակարդա՞կ եք, փողոցում կանգնող եզդին ըտենց հարց տար, չէի զարմանա»:

Պատասխանն, իհարկե, վիրավորել էր Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությանը՝ եզդիներին, և նրանք ԱԺ էթիկայի հանձնաժողով դիմում էին ներկայացրել, սակայն գործը փակվեց և Բադեյանը ոչ միայն չպատժվեց, այլ նույնիսկ ներողություն էլ չխնդրեց։

ԱԺ փոխխոսնակ, ազգությամբ հույն Էդուարդ Շարմազանովն ավելի ուշ՝ հանդիպելով եզդիական համայնքի ներկայացուցիիներին, նշել էր, որ Հայաստանում ապրող բոլոր ազգերի և ազգությունների հայրենիքն է, և նրանց իրավունքների ոտնահարման ամեն փորձ ինքնին դատապարտելի է: Սակայն երեք տարի անց օրենսդիրից վիրավորվելու հերթական առիթն ունեցան եզդիները։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Իրաքի եզդիների նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացրած ցեղասպանությունը դատապարտող նախագիծը ոչ միայն չընդունվեց, այլև նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասել էր. «Ի՞նչ անենք, որ մոտ 3 հազար եզդի է սպանվել»:

Թեև այս հերթական հարվածին, եզդիական համայնքի մի շարք ներկայացուցիչներ պնդում են, որ Հայաստանն այն եզակի երկիրն է, որտեղ եզդիները չեն ենթարկվում խտրականության ու պահպանվում է նրանց մշակույթը: Մինչդեռ ինքնության և ավանդույթների պահպանման խնդիրների մասին բարձրաձայնում են, մատնանշում ՀՀ օրենքների և իրենց մշակութային ավանդույթների հակասությունները, և դիտարկվում են ոչ իրավունքահեն ու համընդգրկուն լույսի ներքո:

Ինքնության պահպանու՞մ, թե՞ կրթության իրավունքի խախտում

ՀՀ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Հայաստանում կան շուրջ 11 ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբեր՝ 57 000 բնակչությամբ։ Եզդիական համայնքը Հայաստանի ամենաբազմամարդ ազգային փոքրամասնությունն է 35.272 (ոչ պաշտոնական տվյալներով՝ 45-50 հազար) բնակչությամբ։

Ու եթե ազգային մշակույթի, ավանդույթների ու իրավունքների բախումները բավական կնճռոտ խնդիր են ամբողջ աշխարհում, Հայաստանում սրան գումարվում է նաև կանանց խտրականացված դիրքը, և փոքրամասնությունների կին ներկայացուցիչներին առավել խոցելի դարձնում։

Այս հիմնահարցին հատուկ անդրադարձ է կատարել նաև ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության վերացման» և ՄԱԿ-ի «Ռասսայական խտրականության վերացման» կոմիտեները» 2016 թ. և 2017 թ. ՀՀ-ին ուղղված իրենց եզրափակիչ դիտարկումներում։

«Խթանելով գենդերային հավասարությունը հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացված «Տարբեր մշակույթներ, հավասա՞ր իրավունքներ. գենդերային  հիմնախնդիրները» քննարկման ժամանակ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչ Եվգենիա Իվանովան, որն ուսումնասիրել է Հայաստանում ապրող փոքրամասնությունների խնդիրները, առանձնացնում է հատկապես կրթության իրավունքի ոտնահարումը կանանց շրջանում։

Ըստ Իվանովայի՝օրինակ Հայաստանում ապրող մոլոկանները բավական փակ համայնք ունեն, ազատ կյանքն ընտրողները դուրս են մղվում համայնքից, իսկ համայնքի ներսում հարկավոր է պահպանել բոլոր ավանդույթները։

«Չեն թույլատրվում ամուսնությունները համայնքից դուրս, կան կրթության հետ կապված խնդիրներ։ Հատկապես աղջիկները՝ բուհերում շարունակելով կրթությունն, արդեն դեմ են գնում համայնքային կյանքին,- ասում է փորձագետը՝ նշելով, որ մոլոկանների, գնչուների ու եզդիների համայնքներում բախվում ենք տարբեր խնդիրների,- «Դժվար է համատեղել մարդու իրավունքներն ու ավանդույթների պահպանումը, մենք պետք է ընտրենք՝ ուզո՞ւմ ենք կրթված կին համայնքից դուրս, թե՞ համայնքի ներկայացուցիչ, որը սովորաբար ճնշված է լինում համայնքի ներսում»։

Սակայն կրթության իրավունքը կարևորելով՝ փորձագետը շեշտում է, որ մյուս կողմից ավանդույթներին չհետևելն էլ առաջացնում է ձուլման վտանգ։ Իվանովան օրինակ է բերում բոշաներին,  ինչպես հետազոտություններն են ցույց տալիս, բոշաները շատ հաճախ իրենց նույնացնում են հայերի հետ, շատերն արդեն իրենց հայ են համարում։

Նման խնդիր կա նաև ասորական համայնքում։ «Խայադտա» ասորական կազմակերպությունների  ֆեդերացիայի անդամ Իրինա Գասպարյանը, թեև նշում է, որ ասորական համայնքի համար կրթությունն առաջնահերթ է, սակայն ըստ Գասպարյանի, նույնիսկ այս դեպքում է, միևնույնն է, կրթության, բիզնեսի և այլ ոլորտներում խորացողները համայնքից դուրս են մնում, շատերն էլ թեև նշում են ազգությունը, սակայն պարտադիր ավելացնում են, որ որևէ կապ չունեն ասորիների հետ։

«Ասորիները նման են հայերին, ասորիները նույնպես տեսել են ցեղասպանություն, և երբ եկան Հայաստան, այդ մտավախությունն ունեին, որ կրկին այլ երկրում են ու կարող է կրկին ենթարկվեն բռնության, այդ պատճառով շատերն արդեն իրենց հայ են կոչել,- ասում է Գասպարյանը՝ պնդելով, որ այնուամենայնիվ հայերի համար հնարավորություններն առավել մեծ են, քան փոքրամասնությունների. «Մյուս ազգերի ներկայացուցիչների համար այդքան էլ հեշտ չի առաջընթաց ունենալը, այդ պատճառով էլ ասորիները հեռվանում են համայնքից ու հայ անվանում իրենց»։

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին նույնպես մտավախություն ունի, որ տարիներ անց էլ արդեն եզդիներին կհամարվեն հայության մի մաս։ Ըստ նրա՝ տենդենցն արդեն նկատվում է, մի քանի անգամ խոսվել է, թե Հայաստանի եզդիներն ավելի շատ նման են հայերին, քանի Իրաքի եզդիներին կամ քրդերին։

«Հայոց եկեղեցու պատմության դասավանդումը փոխում է փոքրամասնության դիմագիծը, շատերը հերքում են, մինչդեռ կարող ենք վերցնել հենց բոշաների օրինակն ու տեսնել, թե ինչպես է փոխվել»,- կարծում է Մուրազին՝ հավելելով, որ ուսումնասիրել են 15 եզդիաբնակ գյուղ, որտեղ կանանց մոտ հիսուն տոկոսն անգամ ութամյա կրթություն չի ստանում։

Շատ հաճախ ընդամենը գրանցված են, սակայն չեն հաճախում կրթօջախ և ուսում չեն ստանում, մինչդեռ հանրակրթության մասին օրենքով 12-ամյա կրթությունը պարտադիր է։ Սակայն պետության քայլերը՝ կիրարկելու իր օրենքներն ու պաշտպանելու իր անչափահաս քաղաքացիների իրավունքները, դեռևս անտեսանելի են։

21-րդ դարի Թումանյանի «Մարոները» վաղամուսնությունների խնդիր

Դեռ 2012-ին, երբ Հայաստանի խորհրդարանը քննարկում էր ՀՀ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ ամուսնության նվազագույն տարիք պետք է սահմանվեր 18 տարեկանը, «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը բազմաթիվ ելույթներ էր ունենում ու փորձում էր կանխել մոտալուտ «վտանգը»՝ նշելով, որ եզդի աղջիկներն ամուսնանում են 15-16 տարեկանում:

Թամոյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ 18 տարեկան աղջիկն արդեն «պառավ է իրենց համար»։ Ըստ Թամոյանի՝ 18-19 տարեկան եզդի աղջիկները չեն էլ ամուսնանում, քանի որ «ուզողներ չեն ունենում»:

«Այս դեպքում, երբ եզդիները խախտում են օրենքն ու իրենց երեխաներին չեն ուղարկում դպրոց, վաղաժամ ամուսնացնում են, պետությունը որևէ բան չի ձեռնարկում, ասում են իրենց ավանդույթներն են, մինչդեռ երբ հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանն է հասնում հերթը, այդ ժամանակ պետությունն ամբողջ ուժով աշխատում է և մոռացվում են ավանդույթները։ Մինչդեռ սա պատմություն չէ, սա քարոզ է, որի նպատակն է առանձին դիմագիծ ունեցողներին նմանեցնել միմյանց», - կարծում է Մուրազին։

Թեև առանձին ուսումնասիրություններ չկան, սակայն վաղամուսնությունների խնդիրը, ըստ հարցումների, առկա է նաև Հայաստանի մի շարք համայնքներում։

Մինչդեռ վաղամունությունները ոչ միայն կրթության իրավունքի խախտման խնդիր են, այլև կարող են մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Մասնագետները փաստում են, որ վաղահաս աղջիկների հղիությունը, ծննդաբերությունն առաջացնում են ֆիզիոլոգիական անդառնալի հետևանքներ, որոնք սակայն չեն ուսումնասիրվում և ուշադրության չեն արժանանում պետական մակարդակով։ Վաղամուսնությունները նաև հղի են նաև ընտանեկան բռնության վտանգով։

Փոքրամասնությունները՝ լուսանցքում

Հայաստանում ազգային փոքրամասնություններից որևէ մեկին չի վստահվել բարձր պաշտոն, լավագույն դեպքում իրենց համայնքներում ընտրվեն համայնքի ղեկավար, սակայն այս հնարավորությունն էլ հնարավոր է առաջիկայում նվազի:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի աշխատակից Թերեզա Ամրյանը վստահ է՝ համայնքների խոշորացման ծրագիրը հերթական դամոկլյան սուրն է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների գլխին։

«Օրինակ, եթե երեք հայկական ու մեկ ասորական գյուղ միացվի, կստացվի փոքրամասնության գյուղը լուծարել։ Ասորական գյուղերում հիմնականում համայնքի ղեկավար են ընտրվում ասորիները, դպրոցներում սովորում են նաև ասորերեն, մինչդեռ համայնքների խոշորացմամբ կկորի նախ ադմինիստրատիվ միավորը, այնուհետև՝ կխոշորացվեն դպրոցները, ինչը հնարավոր է ազդի փոքրամասնության կրթության որակի, ասորերեն սովորելու մակարդակի վրա»,- կարծում է Ամրյանը։

Չնայած օրենքի պահանջին, հիմա էլ փոքրամասնությունները չեն օգտվում ո՛չ հեռուստատեսությունից, ո՛չ էլ ռադիոյից: Ըստ փոքրամասնությունների ներկայացուցիչների հանրային ռադիոն տալիս է հնարավորություն, սակայն այնպիսի հաճախականությամբ, որը ոչ բոլորին է հասանելի՝ պատճառաբանելով, որ մեկ միլիոնանոց Երևանը պարտավոր չէ տասնհինգ րոպե լսել եզդիերեն, քրդերեն և այլն։

Եզդիական համայնքը, կարծես առավել շահեկան դիրքում է։ Բորիս Մուրազին նշում է, որ տպագրվել են մեկից մինչև տասներորդ դասարանի գրքեր, սակայն սովորաբար մինչև վեցերորդ դասարանն է օգտագործվում, քանի որ ավելի մեծ տարիքում ծնողներն արդեն զրկում են երեխաներին կրթություն ստանալու հնարավորությունից։

Մինչդեռ Մուրազին վստահ է. «Որքան կանայք ու աղջիկները լինեն ուժեղ, նրանց ծնողները գիտակցեն ու գնահատեն կրթության կարևորությունը, այնքան ավելի ուժեղ համայնք կունենանք»։

Հատկապես, երբ դա ավանդույթ էլ չէ․ չէ՞որ ինչպես ցույց է տալիս Թերեզա Ամրյանի հետազոտությունները եզդիները միշտ ունեցել են վառ արտահայտված ազգային գիտակցություն, եզդի կանայք ի տարբերություն մուսուլման կանանց, եղել են առավել ազատ և անկաշկանդ, ակտիվորեն մասնակցել են համայնքային կյանքին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8488 դիտում

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ