Երևան
12 °C
Նկարում՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի վարչապետները
Այսօր երեկոյան Երեւան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, նրան կհետեւեն ԵԱՏՄ մյուս երկրների Ղազախստանի, Բելառուսի վարչապետները եւ Ղըրղզստանի կառավարության ներկայացուցիչը, քանի որ այս երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն չի ձեւավորվել, հինը լուծարված է եւ դեռ պարզ չի, թե ով է լինելու այդ երկրի նոր վարչապետը։ Վարչապետները Երեւան են գալիս մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու վաղը՝ հոկտեմբերի 25-ին:
Ի՞նչ կարելի է ասել այս միջոցառման մասին։ Նախ պետք է խորին շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ նա ԵԱՏՄ վարչապետներին թույլ է տվել հավաքվել Երեւանում։ Նախորդ նման պլանավորված հանդիպումը պետք է տեղի ունենար անցյալ տարվա ապրիլին, բայց քանի որ Ադրբեջանը հարձակվել էր Ղարաբաղի, նաեւ Հայաստանի վրա, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ մասով Հայաստանի ռազմավարական դաշնակիցներ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղըրղզստանը մտածեցին, որ սիրուն չի լինի, որ իրենց ռազմավարական դաշնակից Հայաստանը փաստացի պատերազմական վիճակում՝ իրենք գան Երեւան։
Մի տեսակ ստացվում է, որ ծանր այդ օրերին իրենք ինչ-որ առումով, թեկուզ բարոյական աջակցություն են ցուցաբերում իրենց ռազմավարական դաշնակից Հայաստանին։ Իսկ դա կարող է դուր չգալ իրենց ռազմավարական չդաշնակից Ադրբեջանին։ Ո՞վ է տեսել, որ դաշնակիցդ պատերազմի մեջ լինի, իսկ դու նրան աջակցես։ Նման դեպքերում պետք է հրաժարվես աջակցել դաշնակցիդ, որովհետեւ ԵԱՏՄ-ական նոր կարգախոսը կամ ավելի ճիշտ գործելակերպը ազդարարում է՝ իմ ռազմավարական դաշնակցի թշնամին իմ բարեկամն է ։
Մյուս կողմից պետք է շնորհավորել Իլհամ Ալիեւին, որովհետեւ ԵԱՏՄ-ի այս կզզզցնող իրադարձության շեմին Ադրբեջանը «Պոլոնեզ» տեսակի, 200 կիլոմետր հեռահարության հրթիռահրետանային համակարգեր ձեռքբերելու պայմանագիր է կնքել նույն այդ Հայաստանի ռազմավարան դաշնակից Բելառուսի հետ։ 170 միլիոն դոլարի։ Այսպիսով, եթե մինչ «Պոլոնեզ» համակարգերն ունենալը Ադրբեջանը կարող էր «ընդամենը» «Սմերչով» Նախիջեւանից խոցել Երեւանը, «Պոլոնեզի» ձեռբերումից հետո կարող է խոցել նաեւ Հրազդանը, Ապարանը, Աշտարակը, Արմավիրը, հյուսիս-արեւելյան կողմից՝ ոչ միայն Իջեւանը, Դիլիջանը, Նոյեմբերյանը, Բերդն ու Ճամբարակը, այլեւ Ալավերդին, Վանաձորը, Սպիտակը, Սեւանը, Վարդենիսը, Մարտունին։ Մեղրին, Կապանը, Գորիսը, Սիսիանը եւ այլն՝ ԵԱՏՄ-ն նվեր։ «Պոլոնեզն» ի դեպ, նախատեսված է հիմնականում բնակավայրեր ավիրելու համար։
Իհարկե, պայմանագիրը նոր է կնքվել, եւ նոր հրթիռները դժվար թե հասած լինեն Ադրբեջան, այնպես որ, ԵԱՏՄ վարչապետները կարող են իրենց հանգիստ զգալ Երեւանում եւ համոզված լինել, որ բելառուսական հրթիռները չեն փակի խաշի սեզոնի իրենց դարակազմիկ ախորժակը։ Իսկ ընդհանրապես, ԵԱՏՄ-ական այս նիստում Հայաստանը մի քանի առանցքային հարցեր ունի լուծելու, որոնք, կարող ենք գրազ գալ, չեն լուծվի։
Նախ՝ ի հեճուկս ԵԱՏՄ-ական բարձրագոչ հայտարարությունների, Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքներով վարորդների աշխատանքի հարցը լուծված չէ։ Եւ սա մի հարց է, որ ՀՀ իշխանությունը եւ հատկապես կառավարությունը ի հեճուկս իր լայն ռուսասիրության, գոնե առայժմ, ի վիճակի չէ լուծել։
Հաջորդը՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մոտ 900 անուն ապրանքի նոր՝ ԵԱՏՄ-ական մաքսատուրքերը, որոնք հիմնականում ավելի բարձր են, քան Հայաստանում այսօր գործողները։ Սա նշանակում է, որ մի շարք լայն սպառման ապրանքներ, ինչպիսիք են սուրճը, ձեթը, թեյը եւ այլն՝ թանկանալու են։ Կարագի վերջին թանկացումները, ի դեպ, նույնպես սրա հետ են կապված։ Ներկրողները որոշել են երեք ամիս առաջ ընկնել․ մի քանի հարյուր դրամը սպառողին չի սպանի, բայց իրենց մի քանի միլիոն հավելյալ դոլար կբերի, իսկ սա ավելի նոր ու ավելի թանկարժեք ջիփեր են, ավելի թանկ եւ ավելի մեծ կրծքերով պուտանկաներ։ Ամեն դեպքում, սպասվող զանգվածային թանկացումները կարող են էականորեն սրել հակակառավարական տրամադրությունները ՀՀ-ում, որովհետեւ լրջագույն բացասական ազդեցություն են ունենալու մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Եւ լավ կլիներ՝ այս հարցի ինչ-որ լուծում գտնել։
Հաջորդ հարցը Վերին Լարսն է, որը շուտով կսկսի փակվել վատ եղանակի պատճառով։ Հայաստանը փորձում է Վրաստանին, Հարավային Օսիային եւ Ռուսաստանին համոզել, որ գոնե ձմեռային սեզոնին Հարավային Օսիան Հյուսիսային Օսիային միացնող թունելը շահագործվի հայկական մեքենաների համար։ Ասում են՝ վրացիները համաձայն են եւ գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Իհարկե, սա ավելի շատ հայ-ռուսական օրակարգի հարց է, եւ հնարավոր է քննարկվի երկկողմ ձեւաչափով։
Հարցերի շրջանակը սրանով, իհարկե, չի սահմաանափակվում։ Սրանք, թերեւս, ամենահրատապներն են։ Բայց ի՞նչ լծակ ունի վարչապետ Կարեն Կարապետյանը այս հարցերը լուծելու։ Տեսանելի լծակը, թերեւս, վարչապետի անզուգական ժպիտն է, որից ասում են, Հայաստանի կույս կանանց հիմանական մասը էքստազի մեջ է ընկնում։ Կարեւոր է նաեւ, որ վարչապետը չմոռանա հագնել էն մոխրագույն ժիլետը, Կաշպիրովսկու էֆեկտը լիակատար դարձնելու համար։ Հույս ունենք, սակայն, որ վարչապետը ԵԱՏՄ վարչապետներին նիստին կոստյումը չի հանի՝ բազկաթոռի մեշքին գցի։ Ռազմավարական դաշնակիցները դա կարող են սխալ հասկանալ։
Հ․Գ․ Չմոռանանք՝ ընթացիկ վարչապետաժողովի աստղը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է, ով հիմա ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է։ Եւ ով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին վարչապետ եղած ժամանակ աբսուրդ էր համարում այն հիմնավորմամբ, որ մեր երկիրը Մաքսային միության, հիմա՝ ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր սահման չունի։ Հետաքրքիր է, արդեն գտե՞լ է այդ ընդհանուր սահմանը պարոն Սարգսյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT