Երևան
12 °C
Բաքվում Հյուսիս-հարավ քաղաքագիտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է փորձագիտական քննարկում, որի մասնակիցներից Ազգային ռազմավարության ռուսական ինստիտուտի նախագահ, ՌԴ կառավարության փորձագիտական խորհրդի անդամ Միխայիլ Ռեմիզովը խոսել է Հայաստանի եւ Եվրամիության նոր համաձայնագրի մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Բարդ է կանխատեսել, թե ինչ կլինի նոյեմբերի 24-ին, սակայն իմ կարծիքով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը կհետաձգվի: Շտապողականություն չի լինի, ինչպես 2013-ի Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ: Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է, սակայն լինելով բարդ աշխարհաքաղաքական դիրքում Երեւանում ցանկանում են առավելագույնս օգտագործել իրենց պոտենցիալը, որը կապված է համաշխարհային փափուկ ուժի` Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ: ԵՄ հետ ինչ-որ շրջանակային քաղաքական եւ տնտեսական համաձայնագրի առկայությունը, ինչպես մտածում են Երեւանում, կնպաստի Հայաստանի տարածաշրջանային բարդ դիրքի կոմպենսացմանը», ասել է Ազգային ռազմավարության ռուսական ինստիտուտի նախագահ, ՌԴ կառավարության փորձագիտական խորհրդի անդամ Միխայիլ Ռեմիզովը:
Նույնիսկ եթե հետաձգվի, համաձայնագիրը կստորագրվի, քանի որ այն համապատասխանում է ԵՄ քաղաքական գծին եւ Հայաստանի ձգտումներին, ասել է քաղաքագետը:
«Ռուսաստանում այդ համաձայնագիրը չեն դիտարկում որպես Հայաստանի դավաճանություն: Հայաստանը որպես առեւտրային գործընկեր Ռուսաստանի համար այնքան կարեւոր չէ, ինչքան կարեւոր էր Ուկրաինան: Այնպես որ եթե առեւտրատնտեսական առումով նույնիսկ որոշ ռիսկեր կան, դրանք վերահսկելի են:
Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, Հայաստանը Ռուսաստանին այլընտրանք չունի: Ռուսաստանն էլ առավել զգայուն է Հայաստանում հանրային կարծիքի մասով: Էլեկտրաէնեգրիայի գնի հարցով զանգվածային ցույցեր եղան, ռուս զինծառայողը հայ ընտանիք սպանեց եւ այլն: Այս ամենը հայ հասարակության շրջանում Ռուսաստանի վերաբերյալ բացասական կարծիք է ձեւավորել: Բացի այդ հայկական կողմը լրջորեն վիրավորել էր Ռուսաստանից Ղարաբաղում լարվածության պատճառով, քանի որ Հայաստանում կարծում են` Մոսկվան անհրաժեշտ ռազմական օգնություն չի ցուցաբերել:
Այս ամենը Հայաստանին տանում է դեպի Արեւմուտք, սակայն աշխարհագրությունը, տնտեսությունը, ռազմական եւ ռազմավարական ապահովումը Երեւանի համար օբյեկտիվ խոչընդոտներ է դնում նման մանեւրումների համար»,- ասել է Ռեմիզովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT