Ծիրանի հյութը ջրով բացում ու խմում ենք. Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը (տեսանյութ)

Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր դուրս եկավ 5 օր տեւած հացադուլից, ու կոչ արեց քաղաքագետ Գագիկ Սարուխանյանին, որպեսզի վերջինս էլ դադարեցնի հացադուլը: Այս մասին Հայրիկյանը լրագրողներին տեղեկացրեց ԿԸՀ-ի դիմաց, երբ հայտարարեց, որ ԿԸՀ նախագահի դեմ գլխավոր դատախազություն հաղորդում է տալու:

«Վերցնում ենք ծիրանի հյութ, ջրով բացում ենք ու կամաց-կամաց խմում: Տարբեր ձեւեր կան, բայց ծիրանն ավելի լավ է, ծիրան՝ հատկապես սեւ դամբուլ, բայց ջրով խառնած, քիչ-քիչ քանակությամբ»,- հացադուլից դուրս գալու ընթացակարգը Գագիկ Սարուխանյանին ներկայացրեց Պարույր Հայրիկյանը:

Մինչ այս, ԱԻՄ առաջնորդը ԿԸՀ-ի դիմաց հայտարարեց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ հաղորդում է ներկայացնել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական հետապնդում սկսել այն բանի համար, որ վերջինս իրեն չի տրամադրել սահմանադրական հանրաքվե կազմակերպելու համար նախատեսված ձեւաթուղթը:

Հարցին՝ ո՞ր հոդվածով եք պահանջելու քրեական պատասխանատվության ենթարկել Տիգրան Մուկուչյանին, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Այնտեղ մի հոդված կա, 308 հոդվածը՝ իշխանության չարաշահում եւ իշխանության պարտավորությունների չկատարում: Մոտավոր եմ ասում բովանդակությունը: Եթե իրենք ուրիշ հոդված էլ կդնեն, բարի, եթե ոչ՝ սա ակնհայտ է»: Այդուհանդերձ, Պարույր Հայրիկյանը նշեց, որ չի ցանկանա, որ Տիգրան Մուկուչյանն իր նման ազատազրկված լինի, քանի որ որեւէ մեկի չի ցանկանա հայտնվել կալանավայրում: «Այնտեղ կա տուգանք: Պարզապես ուզում եմ, որ բոլոր սանձազերծ պետական պաշտոնյաները խելքը գլուխները հավաքեն, որ ամեն ինչից վեր կա ՀՀ քաղաքացին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի հետո ԱԻՄ առաջնորդը մտավ ԿԸՀ շենք եւ աշխատակիցներից մեկին փոխանցեց իր գրությունը, որը ներկայացնելու է  դատախազություն:

Հիշեցնենք, որ Հայրիկյանը ԿԸՀ-ից պահանջում էր 200 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու եւ սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ ձեւաթուղթը, սակայն մերժում էր ստացել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Վերջինս հայտնել էր, որ քաղաքացիների ստորագրությամբ հանրաքվե անցկացնելու մասին սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլից: Այդ պատասխանը չէր բավարարել Պարույր Հայրիկյանին, որը հացադուլ էր սկսել: ԱԻՄ առաջնորդն անհանգիստ է, որ եթե այսօրվանից չսկսի ստորագրահավաքը, ապա 2018 թվականին ապրիլին չի հասցնի 200 հազար ստորագրություն հավաքել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6098 դիտում

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ