Նոր Սահմանադրության պահանջով Հայաստանի խորհրդարանում իրենց ներկայացուցիչները պետք է ունենան նաեւ երկրում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, որպեսզի բարձրաձայնեին իրենց համայնքների խնդիրները: Ինչպես արդեն 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի աշխատանքներից է պարզվում, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում արտահայտում են այն կուսակցության կամ դաշինքի դիրքորոշումը, որով հայտնվել են ԱԺ-ում:

«Հայկական ժամանակ»-ը ԱԺ-ի կողմից ընդունված եւ ընդունվելիք աղմկոտ օրենքների, Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության եւ 2018 թվականի վարչապետի պաշտոնի հետ կապված զրուցել է ՀՀԿ խմբակցության քրդական համայնքի պատգամավոր Կնյազ Հասանովի հետ:

- Պարոն Հասանով, վերջերս ԱԺ-ում աղմկալից եւ վիճահարույց օրենքների նախագծեր են քննարկում եւ ընդունվում: Մասնավորապես՝ ԱԺ-ի կողմից ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին քրդական համայնքը ինչպե՞ս է վերաբերվում:

Շատ նորմալ, շատ լավ օրենք է, լավ էլ քննարկվեց՝ բոլորն էլ ընդունեցին: Շատ նորմալ օրենք է:

- Հասարակությունը, հատկապես ուշադրության կենտրոնում պահեց տարկետման սահմանափակումը: Ակադեմիական տարկետումից զրկվում են, եթե «Ես եմ» կամ «Պատիվ ունեմ» ծրագրերից չեն օգտվում: Քուրդ երիտասարդները դժգոհ չե՞ն այս փոփոխությունից:

- Այս դեպքում մի լավ օրենք կա, որ, եթե ուզում ես ընդունվելուց հետո կիսատ չթողնես քո ուսումը, ապա պայման ես կապում եւ սովորելուց հետո գնում ծառայում ես՝ երեք տարի: Այդ ժամանակ նրանց աշխատավարձ է տրվում, արտոնություններ են ստանում՝ մեկ շաբաթ տուն են գալիս, երկու շաբաթ էլ գնում են ծառայելու: Մեր համայնքում բոլորս էլ լավ կարծիքի ենք այս օրենքի վերաբերյալ:

- Քրդական համայնքում կա՞ն տղա ուսանողներ եւ դժգո՞հ չեն:

- Կան, բայց  քիչ են: Օրենքն էլ շատ խելամիտ օրենք է:

- Պարոն Հասանով, խոսենք նաեւ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի մասին: Քրդական ընտանիքներում բռնությունները շա՞տ են:

Մեր ընտանիքները նորմալ ընտանիքներ են: Դրա մեջ ինչ կա՝ տան մեջ վեճ էլ է լինում, խոսակցություններ էլ է լինում: Դա բռնություն չէ, մեր քրդական մենթալիտենտը թույլ չի տալիս, որ ամեն վայրկյան վազենք միլիցա կամ դատարան: Կան դեպքեր, որ ես կողմ եմ, որ դիմեն: Ամուսինը, եթե ամեն օր խմած գալիս է ու կնոջը, երեխային ծեծում է, այս դեպքում այդ մարդը օրենքի սահմաններում պետք է իր պատիժը ստանա, բայց քուրդը չի զանգի միլիցա, ասի՝ էս տան մեջ, վեճ ու կռիվ է:

- Իսկ քրդական ընտանիքներում «հայրական ապտակ» հասկացությունը կա՞, կիրառվու՞մ է:

- Դե հա, կա: Մեր ադաթներում հայրական ապտակ էլ կա: Ապտակ կա, որ երեխայի կողմից չի ընդունվում: Դեպքեր գիտեմ, որ մարդը պլանքաշ եկել է, ընտանիքին ծեծում է, կռվում, երեխաներին է ծեծում, երեխան էլ իր հերթին է ափերից դուրս գալիս եւ այլն: Սա լավ օրենք է, բայց մենք չենք ընդունում, որ ամեն անգամ միլիցայի աշխատողը գա ընտանիք: Հետո կասեն՝ դու ինձ տվեցիր միլիցայի ձեռը ու էլի պատմություններ կսկսվեն:

- Պարոն Հասանով, Ձեր խոսքում նշեցիք, որ Ձեր ադաթներում կա երեխային ապտակելը: Խնդրում եմ մանրամասնել, թե ի՞նչ է նշանակում ադաթով ապտակ:

Դե հայ ընտանիքներում էլ կա, որ երեխան չի լսում, մի ապտակ են խփում: Դա ես չեմ տարբերակում մեր, թե հայկական ադաթներում է: Ընդունված է, որ երեխային պետք է ապտակել, բայց ես դրան էլ եմ դեմ, քանի որ կարելի է երեխային խոսքով բացատրել:

- Պարոն Հասանով, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Դա շատ հաջողված երեւույթ է: Ռուսականն էլ է լավը: Ոչ բոլոր երկրներին է հնարավորություն տրվել օգտվել եվրոպական եւ ռուսական այդ կառուցվածքներից: Ես ում հետ խոսում եմ բոլորն էլ լավ են ընդունում: Սա հաջողված համաձայնագիր է:

- «Ելք»-ն էլ առաջարկում է դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Ես դա ճիշտ չեմ ընդունում: «Ելք»-ն ընդդիմադիր է, դա իրենց գործն է: Այնտեղ էլ շատ խելացի տղաներ կան, բայց ԵԱՏՄ-ից դուրս գալը ես չեմ ընդունում, դա սխալ քայլ է: Մենք դարեր շարունակ շաղկապված ենք Ռուսաստանի հետ:

- Հիմնավորում կա, որ ապրանքներն ավելի բարձր գներով են մաքսազերծվելու:

Չէ, էլի այդպես ասելով չի: Միայն Հայաստանը չէ ԵԱՏՄ-ի մեջ, բայց մյուս երկրները դժգոհ չեն:

- Պարոն Հասանով, 2018 թվականի վարչապետի պաշտոնի շուրջ ինտրիգը դեռ պահպանվում է: Քուրդ համայնքը ո՞ւմ է տեսնում այդ պաշտոնին:

- Այսօր ժողովուրդը 50 տոկոսից ավելի ձայն է տվել իշխող ՀՀԿ-ին, եւ նրանք էլ կորոշեն, թե ով է լինելու վարչապետ: Մենք էլ այդ ժամանակ մեր խոսքը կասենք:

- Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին են նախընտրում բնակիչները: Ի՞նչ կարծիքներ կան:

- Երկուսն էլ հանրապետական են, երկուսն էլ փորձված, իսկ Սերժ Սարգսյանն ավելի փորձված նախագահ է: Շատ մեծ գործեր է կատարել, կատարում է: Կուսակցությունն ում որոշի, մենք էլ այդպես:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8897 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում