Երևան
12 °C
Բրյուսելում նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումից գրեթե անմիջապես հետո խորհրդարանական դիվանագիտության մակարդակով՝ սպասելիորեն ակտիվացավ ՀՀ արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը:
Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ մեկնեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, որտեղ նա հանդիպեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ եւ մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին: Բնական է, որ ԱՊՀ ինտեգրացիոն հարթակի մաս կազմող ՀՀ ներկայացուցիչն այնտեղ անդրադարձած կլինի ՀՀ-ԵՄ նոր շրջանակային պայմանագրին, որին Ռուսաստանում ոչ միանշանակ են վերաբերում:
Նա ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով Երեւանում ընթացող խորհրդարանական լսումների «օրակարգն արհեստական» էր անվանել՝ կողմ արտահայտվելով եվրասիական վեկտորի խորացմանը: «Կարծում եմ մենք պետք է ոչ թե դադարեցնենք, այլ ակտիվացնենք ու խորացնենք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ում: Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում», - ասել է նա:
Իսկ երեկ եւ այսօր Երեւանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությունը՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակի գլխավորությամբ, որն ամենաբարձր մակարդակով հանդիպումներ է անցկացնում ՀՀ քաղաքական ղեկավարության հետ: Նրանց երեկ ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանը: Այժմ էլ նրանք «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցի «Մեծ Հայք» սրահում իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ անցկացնում են կլոր սեղան քննարկում, որից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով:
Քննարկմանը մասնակցում են ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, այլեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Ռուսաստանի հետ աշխատանքի տարիներ փորձ ունեցող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ այլոք: Հարությունյանն այժմ նաեւ հանդիսանում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամ:
ՌԴ իշխող կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները Երեւանում աչքի ընկան բավականին հետաքրքիր հայտարարությամբ: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը ՀՀ-ի քաղաքականությունը գնահատել է «բավականին իմաստուն եւ կշռադատված», որը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել զարգացման այն ներուժը:
Սերգեյ Ժելեզնյակը նշել է, որ Հայաստանում իրականացվող բավականին իմաստուն եւ կշռադատված քաղաքականությունն այսօր թույլ է տալիս առավելագույնս օգտագործել զարգացման այն ներուժը, որն ունի Հանրապետությունը: Նա ընդգծել է, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների եւ համագործակցության զարգացման «եւ՛, եւ՛»-ի, այլ ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությանը: Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ, ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական եւ իշխող քաղաքական ուժի մոտեցումները»,- ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:
Վերջին նախադասությամբ Ժելեզնյակը, կարելի է ասել, Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական պատասխանն է փոխանցել Սերժ Սարգսյանին Հայաստանի հասարակական, քաղաքական ու մեդիա հարթակներում «փոթորիկ» առաջացրած ՌԴ ՊՆ-ի պաշտոնական՝ «Զվեզդա» հեռուստաընկերության եթերում վերջերս ՀՀ-ի, ՀՀԿ-ի եւ Գարեգին Նժդեհի հասցեին հնչած սկանդալային արտահայտություններին:
Հայաստանում, հավանաբար, հիշեցրել են այդ սկանդալային հաղորդման մասին, որն ի դեպ, հեռացվեց հեռուստաալիքի Յութուբի պաշտոնական էջից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT