Կեցցե՜ Սերժ Սարգսյանը, երիցս կեցցե՜, ուռա՜. խմբագրական

Լավ է, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության շրջանակային համաձայնագիր ստորագրեց: Դա շատ լավ է: Այդ համաձայնագրով Հայաստանի օդերը մի քիչ բացվեցին, ռուսական գաղութացման՝ տասնամյակների վտանգը մի քիչ նահանջեց, Հայաստանը համաշխարհային քաղաքականության մեջ մանեւրելու հնարավորություններ ստացավ, ամրապնդեց իր դիրքերը եւ միջազգային տարբեր, երբեմն թշնամական կառույցների միջեւ կամուրջ դառնալու լուրջ հայտ ներկայացրեց: Այս համաձայնագրով եւ դրան նախորդած ԵՄ Արեւելյան գործընկերության հռչակագրում ամրագրվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրույթներ, որոնք ուժեղացնելու են հայկական դիրքերը բանակցություններում: Առաջ մղվեց շփման գծում միջադեպերի բացառման եւ խաղաղության ամրապնդման հայկական պլանը: Մի խոսքով, զարգացում, որից Հայաստանը կարող է միայն ու միայն շահել: Հայաստանի քաղաքացին էլ, ինչ խոսք, անմիջապես եվրոպացու կյանքով չի սկսի ապրել, բայց երկարաժամկետ կտրվածքով դրական ազդեցություն անպայման կզգա: Եվ իզուր են հայտարարությունները, թե սա ուշացած քայլ է, 2013-ի կորսված հնարավորության մասին հիշատակումները եւ այլն... Այս ամենն, իհարկե, լավ է, սակայն այն, ինչ կատարվում է վերջին երեք օրերին հայկական մեդիադաշտում, խորը, չափազանց խորը մտահոգությունների տեղի է տալիս:

Հայկական մեդիան պարզապես ողողված է Սերժ Սարգսյանին մեծարող հոդվածներով եւ հարցազրույցներով: Սարգսյանը գրեթե աստվածացվում է, սրբացվում: Նրան վերագրվում են գերբնական հատկանիշներ, որպիսիք նույնիսկ համաշխարհային ամենաբարձր վարկանիշ ունեցող լիդերների դեպքում հազվադեպ են հիշատակվում: Այն, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ամերձ շրջանակների համար անփոխարինելի առաջնորդ է, արդեն լսել ենք: Հիմա նա արդեն այլընտրանք չունեցող պաշտոնյա է, շախմատի արքա, մանեւրելու մեծ վարպետ, կոմերիտուհի, սպորտսմենուհի, գեղեցկուհի... Ու սա ոչ թե ՀՀԿ-ականներն են ասում, այլ վերլուծաբաններն ու քաղաքական մեկնաբանները: Հասկանում ենք, որ առջեւում 2018-ն է, որ Սերժ Սարգսյանը չի ուզում հանձնել իշխանությունը, բայց, հարազատներ, մի պահ կանգ առեք, շունչ քաշեք, հանդարտվեք, հետո նորից կշարունակեք հիմնավորել, թե ինչու է պետք, որ հատկապես Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը: Ոչ մի գերբնական բան տեղի չի ունեցել: Ընդամենը պետության ղեկավարությունը արել է այն, ինչ պարտավոր էր անել: Դա նորմալ է, բոլոր երկրներում է ղեկավարությունը այդպես աշխատում: Եվ բոլոր երկրների նախկին եւ ներկա ղեկավարները իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով կարող են բերել միլիոնավոր պատճառներ, թե ինչու տվյալ անձը չպետք է իր երկրի օրենքների շրջանակներում սահմանված ժամկետում հանձնի իշխանությունը, այլ պետք է եւս հինգ տարի շարունակի իր անփոխարինելի ծառայությունը մատուցի պետությանն ու ժողովրդին: Հետո եւս հինգ տարի, ապա նորից հինգ տարի, մինչեւ ինքներդ եք հասկանում՝ երբ: Բայց կան երկրներ եւ ղեկավարներ, որ չեն գնում այդ ճանապարհով, եւ կան երկրներ, որ գնում են: Դժբախտաբար, Հայաստանն առայժմ գնացողների մեջ է, եւ այստեղ մեզ ոչ մի եվրաինտեգրացում, ԵՄ-ի հետ ոչ մի համաձայնագիր չի կարող օգնել: Այդ ճանապարհին կարող են արգելք լինել, օրինակ, Հայաստանի քաղաքացիները: Բայց նրանք առայժմ խորը թմբիրի մեջ են: Այս ճանապարհից կարող է հրաժարվել նաեւ իշխանությունը՝ ինքնակամ: Բայց դատելով Սերժ Սարգսյանի մեծարման մասշտաբներից, պետք չէ իզուր պատրանքներ ունենալ:

Ավելի հավանական է, որ Հայաստանը կդառնա եվրոպական արժեհամակարգով, ազատություններով, բայց թուրքմենական եւ հյուսիսկորեական առաջնորդով առաջին երկիրը: Հիմա ՀՀ-ն առաջին ԵԱՏՄ անդամ պետությունն է, որի հետ ԵՄ-ն համաձայնագիր կնքեց: Եթե այսպես շարունակվի, գուցե տարիներ անց դառնա առաջին ԵՄ անդամ պետությունը, որտեղ նախագահը ցմահ է: Եթե մեդիադաշտում սկսված այս փառքի արշավը չընդհատվի, շատ շուտով Կառավարության նիստերը կսկսվեն Սերժ Սարգսյանի մայրիկին նվիրված երգով, որ ասենք, իր ելույթից առաջ կկատարի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Իսկ եթե հանկարծ նրա ճնշումը բարձրանա եւ հիվանդանոց տեղափոխվի, Հայաստանում մասսայական ողբ կբարձրանա: Սերժ Սարգսյանի պատկերը կկախեն ոչ միայն պետական կառույցներում ու դպրոցներում, այլեւ մետրոներում, շենքերի պատերին, հրապարակներում, տոնածառների գագաթի խաչի վրա: Մի գեղեցիկ օր էլ Հանրապետության հրապարակի հայտնի հատվածում վեր կխոյանա նրա երկու մետրանոց արձանը:

Լավ է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրեց, բայց ոնց որ արդեն սկսում ենք թանկ վճարել դրա համար: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8812 դիտում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին