ԵՏՄ-ի «ստորջրյա խութերը». սպասենք հաջորդ աղմուկին

ԵՏՄ-ից սպասվող բացասական գործոնների հարցերը քննարկելիս առաջին հերթին շոշափվում են նրանք, որոնք ուղղակի ազդեցություն են գործում: Օրինակ նոր՝ ավելի բարձր մաքսատուրքերը, որոնցով հարկվելու են երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքները:

Մաքսատուրքերը իրոք բարձրանալու են, դրանք իրոք բերելու են ապրանքների որոշակի թանկացման, բայց կառավարությունը ներկայացնում է, որ այդ թանկացումը կլինի չնչին եւ մեծ ազդեցություն գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա չի լինի:

Գուցեեւ այդպես է: Ավելին՝ ամենայն հավանականությամբ, այդպես է: Բայց կան ոչ ուղղակի գործոններ, որոնք կարող են շատ ավելի մեծ ազդեցություն թողնել մեր տնտեսական համակարգի վրա, ընդ որում՝ բացասական: Այդ ոչ ուղղակի գործոններից շատերը դեռ ի հայտ չեն եկել եւ ներկայում, այսպես ասած, «ստորջրյա խութերի» կարգավիճակ ունեն:

Օրինակ, ոչ առեւտրային նպատակներով բուսական ծագման արտադրանքի ներկրման հետ կապված խնդիրները: Երբ, ասենք, ԵՏՄ չհանդիսացող Վրաստանից մանդարին կամ նարինջ ես ներկրում տանը ուտելու համար, եւ դա գերազանցում է 5 կիլոգրամը, պետք է ունենաս ֆիտոսանիտարական տեղեկանք: Տեսականորեն դա կարելի է ունենալ, գործնականում բացառված է: Եթե գործերով կամ հանգստանալու համար մեկնել ես Թբիլիսի ու ետ գալուց շուկայից մի 10 կիլո մանդարին ես գնել, դրա համար տեղեկանք չես կարող ստանալ շուկայի վաճառողից:

Հիմա հայ հանրությունը քննարկում է այս մի, առանձին վերցրած դեպքը եւ ալեկոծվում է: Սակայն այս դեպքը չնչին է, նույնիսկ անտեսանելի այն իրավիճակի համեմատ, ինչ լինելու է հետագայում: Օրինակ, ԵՏՄ տարածք երրորդ երկրներից ներկրվող բազմաթիվ ապրանքներ պետք է մակնշվեն: Օրինակ, հայաստանցի փոքր գործարարը, որը Դուբայից կամ որեւէ այլ տեղից տարբեր տեսակի ու չափերի հեռուստացույցներ էր բերում, պարտաճանաչորեն մաքսազերծում ու դնում իր խանութում վաճառելու, այլեւս չի կարողանալու դա անել, որովհետեւ ամեն ապրանք չէ, որ կարող է ներկրվել ԵՏՄ: Այդ ապրանքը պետք է անցած լինի համապատասխան սերտիֆիկացում: Օրինակ, ԵՏՄ լաբորատորիաներում պետք է փորձարկվեն ճապոնական հեռուստացույցներն ու գերմանական փոշեկուլները, համոզվելու համար, որ դրանք անվտանգ են: Եթե փորձարկումը հաջող անցավ, սերտիֆիկատը կլինի, ու ապրանքը կմակնշվի: Բայց դա փող արժե: Մեր ներկրողները չունեն այդքան ռեսուրսներ իրենց ներկրած յուրաքանչյուր ապրանքի համար սերտիֆիկատ ստանալու համար:

Ու ստիպված մեր ներկրողները պետք է գնեն միայն այն ապրանքները, որոնք արդեն սերտիֆիկացված են, ասենք, ռուս կամ ղազախ խոշոր ներկրողների կողմից: «Ստեղծագործելու», նոր ապրանքներ հայտնաբերելու, շուկաներ ուսումնասիրելու տարբերակները մերոնց համար այլեւս չեն լինի:

Բայց սա էլ ոչինչ: Մի կերպ կդիմանանք: Իսկ այ, մասշտաբի էֆեկտին մեր նույնիսկ խոշոր համարվող գործարարները կարող է եւ չդիմանան: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե գործարարն այսօր որեւէ երրորդ երկրից ներկրում է որեւէ ապրանք եւ գրավում է տվյալ ապրանքի հայաստանյան շուկայի, ասենք, մի 20-30 տոկոսը, ապա նա կարող է շատ շուտով կորցնել այն: Խնդիրն այն է, որ եթե միեւնույն մաքսային տարածքում, ըստ էության, միեւնույն շուկայում ներկրում ես 100 հատ X ապրանքից, իսկ մեկ ուրիշը նույն ապրանքից ներկրում է 10 հազար հատ, ապա քո ներկրած X ապրանքի յուրաքանչյուր մեկ հատի ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան այն «մեկ ուրիշի» ներկրած նույն ապրանքի մեկ հատի ինքնարժեքը: Հետեւաբար, դու դառնում ես անմրցունակ տվյալ շուկայում: Այդ «մեկ ուրիշը» լինելու է ռուսաստանցի կամ ղազախ, որովհետեւ այստեղ ռեսուրսները շատ ավելի շատ են, մասշտաբները ավելի մեծ են, շուկան ավելի մեծ է... Իհարկե, սկզբնական շրջանում մեր ներկրողները կդառնան «մեկ ուրիշ»-ների գործընկերները եւ կզբաղվեն հայաստանյան շուկայում նրանց ներկրած ապրանքների վերավաճառողներ: Սակայն հետագայում այդ «մեկ ուրիշները» կհիմնեն մի մեծ գրասենյակ ու պահեստ, ասենք, Կրասնոդարում, ու ուղղակի ապրանքը կուղարկեն մեր խանութներ: Դա կբերի աշխատատեղերի կրճատման, ներքին հարկերի նվազման եւ այլն:

Բայց սա էլ ոչինչ: Մեզ՝ սպառողներիս համար քիչ նշանակություն ունի, թե ով է վերահսկում ներքին շուկան. մեր «ազգային» օլիգարխը, թե ռուսաստանցի օլիգարխը: Ամենամեծ վտանգը կախված է արտադրության գլխին: Բոլոր այն ապրանքները, որոնք հնարավոր է արտադրել եւ Հայաստանում, եւ ՌԴ-ում, միանշանակ եւ անխուսափելիորեն արտադրվելու են Ռուսաստանում: Հայաստանում կմնան միայն արագ փչացող սննդամթերքի, ասենք թթվասերի, մածունի ու պաղպաղակի արտադրությունը:  Մեկ էլ կոնյակն ու հուսանք նաեւ ծխախոտը: Հա, մեկ էլ պղնձի խտանյութը:

Այս վտանգների մասին դեռ մեծ աղմուկ չի բարձրացել: Բայց կբարձրանա, երբ մեր արտադրամասերը ու արտադրողները սկսեն կամաց-կամաց տեղափոխվել հարավային Ռուսաստան, որտեղ եւ գազն է էժան, եւ էլեկտրաէներգիան, եւ հումքը... Արտադրողի տեսանկյունից սա խիստ պրագմատիկ որոշում կլինի: Իսկ ահա մեր, առանց այդ էլ չգոյության հետ սահմանակցող տնտեսության համար հետեւանքները այս պահին մի քիչ դժվար է պատկերացնել: Հենց պահը գա, կպատկերացնենք: Բայց մեզ էլի կհամոզեն, որ մեր առաջ բացվել է 180 միլիոնանոց շուկան:    

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11026 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ