Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը նոյեմբերի 15-ին նամակ էր ստացել, որտեղ Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը մտահոգություն էր հայտնել Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի գործելաոճի վերաբերյալ: Նամակի հեղինակի պնդմամբ՝ դեսպանը համառորեն ճնշել է տեղի Ռամկավարներին՝ չեղարկելու արդեն իսկ շաբաթներ առաջ մամուլով հայտարարված «Նեոս-Դեմոկրատիա» կուսակցության նախագահի քրոջը՝ Դորա Բակոյաննիսին ուղղված հրավերն ու ներկայությունը հայ համայնքնի կազմակերպած միջոցառմանը, անհարմար դրության մեջ գցելով ՌԱԿ-ին:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով «ՀԺ»-ում հրապարակված այդ հոդվածին, մեկնաբանել էր, որ ինչ-որ մարդկանց կողմից ՀՀ դեսպանի հասցեին անձնական վիրավորանքներով մեղադրանքները, մեղմ ասած, վայել չեն որեւիցե համայնքային կառույցի ներկայացուցչի համար, հատկապես, եթե նրանք իրենց համարում են մտահոգված՝ համահայկական օրակարգի հարցերով:
Ռամկավար ազատական կուսակցության մամլո դիվանն անդրադարձել է այս հրապարակումներին ու մեկնաբանությանը, նշելով, որ որոշ անձինք, որոնց ինքնությունից ավելի վեր է նման լուրջ դիվանագիտական հարցերի շուրջ մեկնաբանություններ տալը, հայտնել են կարծիք մի հարցի շուրջ, որից գաղափար չունեն ու պղտորում են մարդկանց միտքը:
Ըստ ՌԱԿ հայտարարության, Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի պահվածքը, մեղմ ասած, հեռու է դիվանագիտական անձի պահվածք կոչելուց, դրանով նա վնասում է ոչ միայն իրեն, այլեւ Հայաստան-սփյուռք հարաբերություններին, դեսպանը որոշ դեպքերում անգամ «չափն անցնում է»,- հայտարարում է ՌԱԿ-ն ու կրկին անգամ վերահաստատում Հունաստանում ՀՀ դեսպանի` դիվանագետին ոչ հարիր պահվածքն ու հրավիրում ուշադրության այդ անձի գործունեության շուրջ:
Ստորեւ ներկայացնում ենք Ռամկավար ազատական կուսակցության մամլո դիվանի հայտարարությունն ամբողջությամբ.
ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԱԽԱՒԵՐ ՄԻՋԱԴԷՊ
ԱԹԷՆՔԻ ՄԷՋ
Անցեալ Նոյեմբերի 12-ին Աթէնքի Intercontinental շքեղ պանդոկին մէջ տեղի ունեցաւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան հիմնադրութեան 96-րդ տարեդարձի փառաւոր նշումը պաշտօնական ներկայացուցիչներու եւ գիտակից հոծ բազմութեան մը ներկայութեամբ:
Սակայն դժբախտաբար Աթէնքի մէջ Հ.Հ. դեսպանին կողմէ կատարուած ձախաւեր մէկ միջամտութեան հետեւանքով ստեղծուած դիւանագիտական միջադէպը տարբեր մեկնաբանութիւններով լայն արձագանգ գտաւ յատկապէս Հայաստանի մամուլին մէջ: Նոյնպէս Ռ.Ա.Կ. ի գլխաւոր կառոյցներէն դուրս ինկած հարցական անցեալ ունեցող բաժանեալներու խմբակ մը, որուն գլուխէն եւ հասակէն շատ վեր է այսպիսի ազգային դիւանագիտական լուրջ հարցերու մասին կարծիք յայտնելը , իրեն յատուկ սովորական հիւանդագին եւ շփոթեցուցիչ յայտարարութիւններով կը շարունակէ պղտորել միտքերը:
Սոյն գրութեամբ կ’ուզենք անդրադառնալ այդ միջադէպին որոշ մանրամասնութիւններով, հաւաստի տեղեկութիւն տալու համար խելամիտ մեր ընթերցողներուն. այս առիթով նաեւ լուրջ պատասխանատուութեան գիտակցութեան կը հրաւիրենք տեղւոյն կարգ մը պետական, եկեղեցական եւ համայնքային պատասխանատու անձնաւորութիւնները որոնք երբեմն կը փորձուին իրենց անձնական կողմնակցական տկարութիւնները դրսեւորել եւ զանոնք գերադասել իրենց պաշտօնական հանգամանքներէն վեր:
Հայաստանի դեսպանները ընդհանրապէս իրենց պատասխանատուութեան քաջ գիտակից լուրջ դիւանագէտներ են, անոնցմէ ոմանք սակայն հազուագիւտ պարագաներու մէջ կը գտնուին լուրջ թերացումի մէջ վնասելով Հայաստանի ինչպէս նաեւ Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններու գերագոյն շահերուն:
Այսպիսի պարագաներուն, քննադատութիւններ զանց առնողները ուղղակի կը վնասեն հայրենիքի շահերուն:
Երեւանի մէջ Սեպտեմբեր ամսուն կայացած 6-րդ Հայաստան-Սփիւռք Համագումարի խոր տպաւորութիւնը տակաւին թարմ է ու վառ է բոլոր մասնակիցներու մտքերուն մէջ: Պատգամը՝ «Բարգաւաճ Հայաստան, Անկախ Արցախ եւ միացեալ Սփիւռք» տակաւին կ’արձագանգէ բոլորիս միտքին մէջ: Այս պարագաներուն տակ պիտի ակնկալուէր ու հայրենիքի ներկայացուցիչները իրենցմէ ակնկալուած հասուն դիւանագիտութեամբ եւ համայնքային յարաբերութիւններու նուրբ հասկացողութեամբ սատարէին միասնականութեան:
Արդարեւ, բացայայտ է որ այսպիսի հասկացողութիւն եւ համապատասխան վերաբերում ամբողջովին խորթ է Աթէնքի մօտ Հայաստանի Արտակարգ եւ Լիազօր Դեսպան, Պարոն Ֆատէյ Չարճօղլեանին:
Իր հարցական վարմունքին նկատմամբ այս օրերուն մեր կատարած արտայայտութիւններուն պատճառը Ռամկավար Ազատական Կուսակցութեան հիմնադրութեան 96-րդ Տարեդարձի յիշատակումի հանդիսութիւնն էր Աթէնքի մէջ, Կիրակի, Նոյեմբեր 12-ին: Արդարեւ օրուան պաշտօնական բանախօսներէն մին պիտի ըլլար Յունաստանի նախկին արտաքին գործերու նախարարը, այժմ ընդդիմադիր կուսակցութեան պատկանող, որ ըստ հաւաստի տեղեկութիւններու, այժմ մեծ հաւանականութիւն ունի յաջողելու եւ բանալի դիրք ունենալու Յունաստանի յառաջիկայ ընտրութիւններուն:
Աթէնքի Ռամկավար Ազատական Կուսակցութեան ղեկավարները քաջ գիտակից էին այս տիկնոջ դիրքորոշման մասին Արցախի եւ Հայաստանի նկատմամբ անցեալի ունեցած մի քանի առիթներով կատարած արտայայտութիւններուն:
Սակայն ճիշդ այդ պատճառաւ այս յուշահանդէսը իտէալ առիթը պիտի ըլլար որ ստեղծուած հայանպաստ ջերմ մթնոլորտին մէջ ան արտայայտէր Հայաստանի ի նպաստ խօսքեր, եւ դիւանագիտական թանկագին յաղթանակ մը պիտի ըլլար այս առիթը, որ ան փոխէր իր դիրքորոշումը հայկական հարցերու մասին: Ա’յս է քաղաքականութեան եւ դիւանագիտութեան առանցքը: Իսկական հայ դիւանագէտը պէտք էր ըմբռներ հայաստանանպաստ այս բացառիկ պատեհութեան կարեւորութիւնը եւ ընդհակառակն օգտուէր անկէ:
Երբ երեք հոգինոց Ռամկավարներու պատուիրակութիւն մը կը ներկայանայ Դեսպանատուն հրաւէրներ յանձնելու Դեսպանին եւ Դեսպանատան այլ պաշտօնեաներուն, Դեսպանը նախ խստօրէն կը քննադատէ զանոնք այդ տիկնոջ հրաւէրին համար: Ըստ մեզի հասած տեղեկութիւններուն, անհասկնալիօրէն, Դեսպանը վարկաբեկիչ կերպով կը յանդիմանէ այցելուները այն աստիճանի, որ զանոնք կ’որակէ որպէս Հայաստանի եւ Արցախի թշնամիները, բոլորովին դուրս ելլելով պատշաճութեան սահմաններէն ան կը հրահանգէ որ պէտք է նոյնիսկ ամբողջովին ջնջել այս յուշահանդէսը: Ռ.Ա.Կ.-ի ներկայացուցիչներուն հակազդեցութիւնը կը մնայ քաղաքավար եւ շրջահայեաց: Անոնք կ’ըսեն թէ նկատի պիտի ունենան հանդիպման ընթացքին Դեսպանին կատարած քննադատութիւնները: Կարճ ժամանակ ետք, երբ կուսակցութեան 93-ամեայ նախագահը կը հեռաձայնէ Դեսպանին եւ կը յայտնէ թէ ընդառաջելով իր տեսակէտին՝ խնդրոյ առարկայ տիկինը պիտի չմասնակցի յուշահանդէսին եւ թէ կը փափաքին դեսպանատուն ներկայանալ Դեսպանին համար նոր հրաւէրով մը, Դեսպանը դարձեալ վանողական արտայայտութեամբ կը կրկնէ թէ Ռամկավարները Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքի վրայ կը գտնուին: Աւելին, քանի մը վայրկեան ետք, ան աւելի եւս անհաւատալի կերպով կրկին կը հեռաձայնէ կուսակցութեան Նախագահին եւ կը կրկնէ թէ ոչ միայն յուշահանդէսը պէտք է ջնջուի այլ նաեւ թէ ինք եւ Կուսակցութիւնը Հայաստանի թշնամիներ են, եւ թէ անոնք այսուհետեւ երբեք պիտի չ’արտօնուին Դեսպանատուն այցելելու եւ ոչ ալ Դեսպանը կապ պիտի պահէ իրենց հետ: Այս խօսքերուն կը հետեւի սպառնալիք մը, որ եթէ անոնք չկատարեն այն ինչ որ Դեսպանը կ’ըսէ, հարցը աւելի պիտի բարդանայ: Առաւել եւս, Լոնտոնէն հրաւիրուած գլխաւոր բանախօսը որ Ռ.Ա.Կ. Կուսակցութեան Գերագոյն Խորհուրդին անդամ մըն է, երբ փափաքած է Դեսպանատուն այցելել Դեսպանին իր յարգանքը մատուցանելու, կտրուկ կերպով կը մերժուի եւ կ’ըսուի թէ Դեսպանը այս կուսակցութեան ոչ մէկ անդամ պիտի ընդունի:
Այս տգեղ եւ բոլորովին դատապարտելի վերաբերումին մանրամասնութիւնները կը տրուին այստեղ ի գիտութիւն Հ.Հ. Ա. Գ. Ն. եան ինչպէս նաեւ ի գիտութիւն բոլորին, մանաւանդ անոնց որոնք կեղծ Հայաստանասիրութիւն ձեւացնելով կը ջանան արդարացնել Դեսպանին այս անընդունելի ընթացքը:
Տեղացի հայերու հետ իրենց յարաբերութիւններուն մէջ, դիւանագիտական պաշտօնեաները գիտակից են իրենց պաշտօնին նրբութիւններուն եւ փրոթոքոլներուն, որոնք բնականօրէն կը սահմանափակեն անոնց տեղական համայնքի գործերուն միջամուխ ըլլալու ամէն հնարաւորութիւն:
Ներողութիւն Պարոն Դեսպան կը յիշեցնենք ձեզ թէ ձեր լիազօրութիւնը ունի իր սահմանները որոնք պէտք է անհրաժեշտօրէն յարգուին եւ գործադրուին:
Մեր Դեսպանը տակաւին աւելի եւս սահմանը կ’անցնի երբ կը հեռաձայնէ Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական համայնքապետերուն եւ կ’առաջարկէ հեռու մնալ յուշահանդէսէն: Ցաւալիօրէն, մեր Եկեղեցւոյ Առաջնորդը եւս ինչ-ինչ նկատումներով մեղսակից եղած է անոր այս կացութեան մէջ: Այս վերջինը, նոյնիսկ իր Internet-ի կայքին մէջ վերջերս տեղ տուած է այս հարցին կապակցութեամբ անհիմն եւ եկեղեցւոյ համար անվայել ոճով գրուած կուսակցական յայտարարութեան:
Հայր Սուրբը պարտի նախանձախնդրութեամբ պաշտպան կանգնիլ Մայր Աթոռ Ս. Էջմիածնայ վարկին եւ գերագոյն շահերուն, փոխանակ կուսակցական հարցերու միջամուխ ըլլալու:
Վստահ ենք այս արարքը հիմնաւորուած աքթ մը չէ մեր կուսակցութեան դէմ:
Աթէնքի Ռամկավար Ազատական մեր օրինաւոր շրջանակը արդէն լրջօրէն կը ծրագրէ այլ կուսակցութիւններու հետ մեր յարաբերութիւնները, որպէսզի տեղական քաղաքական հոսանքներու դիրքորոշումը հանդէպ Հայաստանին ուղղուին դէպի նպաստաւոր կեցուածքի որպէսզի այս միջադէպը որեւէ բացասական անդրադարձ չ’ունենայ անոր վրայ:
Ռ.Ա.Կ.-եան Գերագոյն Խորհուրդը հարկ եղած քայլերը առած է այս հարցը Հայաստանի վերին իշխանութիւններու ուշադրութեան բերելու:
Ինչ կը վերաբերի Կուսակցութեան 96-րդ տարեդարձի յուշահանդէսին, ան տեղի ունեցաւ ճշդուած թուականին, տպաւորիչ կերպով լեցուն սրահի մէջ, պաշտօնական ներկայացուցիչներու եւ ժողովրդական լայն հասարակութեան ներկայութեամբ:
Վերջապէս ինչ կը վերաբերի Դեսպան Չարչողլեանի, կը յուսանք թէ ան կը կարդայ այս գրութիւնները եւ կը զգուշանայ նման գայթակղութիւնները կրկնելէ:
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT