Ո՞վ է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը եւ ի՞նչ գիտենք նրա մասին

Երեկ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատման լուրը ցնցեց հասարակությանը: Հիշեցնենք, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց, որ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել՝ իր հորդորով։

Ո՞վ է իրականում գեներալ Բաղմանյանը, ի՞նչ գիտենք նրա մասին եւ ինչու նրա պաշտոնանկության լուրը անտարբեր չթողեց ոչ ոքի։

Գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը ծնվել է 1963 թ.հոկտեմբերի 24-ին՝ Ադրբեջանի Հանրապետության Խանլարի շրջան, գ. Գետաշենում: 1981-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1992-94 թթ. մասնակցել է մարտական գործողությունների: Նա համարվում է բանակի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը: 1999 թվականից մինչեւ 2009-ը նա զբաղեցրել է նախ 5-րդ բանակային կորպուսի, ապա 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները: 2009-ից նա Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալն էր: 2007 թվականին Բաղմանյանի անունը շատ էր կապվում Կարճաղբյուր գյուղի զորամասում սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի սպանության հետ։ ԶԼՄ-ների հետ զրույցում զոհվածի մայրը՝ Գոհար Սարգսյանը, ասել է, որ  իր տղային սպանել են գեներալի թիկնապահները՝ գեներալի ցուցումով։

Մի քանի ամիս առաջ էլ քաղաքացի Թաթուլ Բաղդասարյանը դատական հայց էր ներկայացրել գեներալի դեմ, նշելով, որ գեներալ Հայկազ Բաղմանյանը՝ օգտվելով իր պաշտոնական դիրքից, կեղծիքների միջոցով իրենից խլել է համատեղ հիմնած բիզնեսը՝ գազալցակայանը, եւ հենց գեներալի ճնշումներով կադաստրը գազալցակայանի հողատարածքը, որը Թաթուլ Բաղդասարյանի սեփականությունն է, ապօրինի դարձրել է համայնքի սեփականություն: Դատարանը մերժել է բողոքը։

Ըստ ԶԼՄ-ների տարբեր հրապարակումների, գեներալ Բաղմանյանը զբաղվում է նաեւ մի շարք բիզնեսներով՝ զորամասերի թեյարաններ, բիլիարդանոցներ, եւ նաեւ մենաշնորհ է դարձրել խեցգետնի արտահանումը, որը կատարում է Սպայկա ընկերության միջոցով։ Նրա եղբայրը՝ Բորիս Բաղմանյանը, նույնպես լավ պաշտոն էր զբաղեցնում ժամանակին «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում, սակայն հետո պաշտոնի իջեցում է եղել, ինչի համար գեներալը կոնֆլիկտների մեջ է եղել իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ գեներալ Բաղմանյանը Մոնումենտ թաղամասում ընտրությունների ժամանակ թաղային հեղինակությունների միջոցով հովանավորում էր Արտակ Սարգսյանին, ինչի համար, ըստ տեղեկությունների՝ խոսակցություն է ունեցել Վլադիմիր Գասպարյանի հետ, ում փեսան՝ Արթուր Գեւորգյանը, նույնպես տվյալ տարածքում էր առաջադրել իր թեկնածությունը։

Իսկ ամենազավեշտալի երեւույթներից մեկը գեներալի մոտ 150 հազար դոլար արժեցող Պորշ Պանամերա մեքենան է, որը ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկության, նրան նվիրել են քրեական հեղինակությունները։ Արդյո՞ք այս ամենը կապ ունի նրա ազատման հետ, դժվար թե, որովհետեւ այդ պարագայում նա շատ ավելի շուտ պետք է ազատված լիներ: Մյուս կողմից՝ այսօր ամենաակտուալ հարցն այն է, թե արդյո՞ք գեներալ Բաղմանյանը որեւէ տեսակի պատասխանատվություն կկրի վերը նկարագրված իրադարձությունների եւ ընդհանրապես պաշտոնավարման ընթացքում թույլ տված չարաշահումների համար: Եթե իշխանությունը Բաղմանյանին չհեռացրեց միայն ու միայն քաղաքական հաշվարկներից ելնելով, ապա առաջիկայում պետք է մի քանի քրեական գործով գեներալ Բաղմանյանը կոնկրետ կարգավիճակով անցնի: 

Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20710 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս