Կասկածելի լավատեսություն. էս ի՞նչ փողեր են ֆռֆռում

ՀՀ կենտրոնական բանկը լավատեսորեն է նայում մեր տնտեսության աճի հեռանկարներին: Այդ լավատեսությունը հորդում է ԿԲ-ի՝ այս տարվա չորրորդ եռամսյակին վերաբերող «գնաճի հաշվետվություն» զեկույցում, որը հրապարակվեց օրերս:

Տնտեսությունը, ըստ ԿԲ-ի կանխատեսումների, աճելու է առաջիկայում: Եվ այդ աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Համաշխարհային տնտեսությունում իրավիճակը բարելավվում է: Ըստ ԿԲ-ի, բարելավվում է վիճակը նաեւ մեր հիմնական գործընկեր երկրում՝ Ռուսաստանում: Այս վերջին հանգամանքը հուշում է ԿԲ-ին, որ կավելանա արտահանումը Հայաստանից Ռուսաստան, ինչպես նաեւ կաճեն մասնավոր տրանսֆերտները այդ երկրից:

Մասնավոր տրանսֆերտների աճի սպասումները ԿԲ-ում ձեւավորվել են այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված ցուցանիշներով: Այստեղ իրոք, որոշակի աճ կա: Անցած տարվա 9 ամիսներին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 518 միլիոն դոլար, այս տարի՝ 536 միլիոն: Այսինքն 9 ամիսների տվյալներով աճը 3.4 տոկոս է: Դե դա այնքան էլ շոշափելի չէ, բայց կարող է հույսեր ներշնչել, որ տրանսֆերտները կայուն աճի միտումներ են դրսեւորում: Սակայն հոկտեմբերին տարօրինակ բան է տեղի ունեցել: Տրանսֆերտների զուտ ներհոսքը այդ ամսին կազմել է ընդամենը 47 միլիոն դոլար, որը 10 միլիոնով պակաս է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից:

Եվ հենց սրա հետեւանքով մասնավոր տրանսֆերտների ծավալը 10 ամիսների կտրվածքով կազմել է ընդամենը 1.4 տոկոս: Չնչին աճ, որը կարող է կասկածի տակ դնել լավատեսական սպասումները:

Ընդհանրապես, այս տարի տրանսֆերտների ծավալները ամիսների կտրվածքով խիստ տատանողական են եղել: Մի քանի ամիսներին գրանցվել է կտրուկ աճ, մյուս ամիսներին՝ կտրուկ նվազում եւ պաշտոնական որեւէ մեկնաբանություն չի հնչել, թե ինչով է դա պայմանավորված: Հաշվի առնելով մասնավոր տրանսֆերտների ծավալների հսկայական ազդեցությունը մեր բնակչության գնողունակության եւ ընդհանրապես տնտեսության վրա, այսպիսի տատանողականությունը պետք է որ անհանգստացնի կառավարությանը:

Մի ուշագրավ միտում է նկատվում վերջին տարիներին: Կտրուկ ու տարօրինակորեն աճում է տրանսֆերտների արտահոսքը Հայաստանից: Օրինակ, եթե անցած տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանից մասնավոր տրանսֆերտների «խողովակով» արտահոսել է 641 միլիոն դոլար, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է 814 միլիոն դոլարի: Աճը մոտ 27 տոկոս է: Ընդ որում, Հայաստանից դեպի ԱՄՆ արտահոսքը աճել է ավելի քան երկու անգամ. անցած տարի արտահոսել էր 66 միլիոն դոլար, այս տարի՝ ավելի քան 136 միլիոն դոլար:

Ինչ փողեր են պտտվում Ռուսաստան-Հայաստան-ԱՄՆ «մայրուղում», միանշանակորեն դժվար է ասել: Ակնհայտ է, որ ԱՄՆ գնացած այդ հսկայական գումարները ամենեւին էլ ԱՄՆ-ում բնակվող մեր բարեկամներին ֆինանսական աջակցություն չէ: Ամենայն հավանականությամբ մասնավոր տրանսֆերտների տեսքով մեր հայրենակիցները ՌԴ-ից գումարներ են հանում, որոնք հետագայում նույն կարգավիճակով հասնում են ԱՄՆ: Դա, իհարկե, կապ չունի մեր տնտեսության հետ, սակայն այս շարժը կարող է ՀՀ տնտեսության հեռանկարների վերաբերյալ թյուր կանխատեսումներ անելու հիմք դառնալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12727 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի