Երևան
12 °C
Բեռլինի Bernauer Strasse փողոցում գտնվող Բեռլինի պատին մասին պատմող թանգարանը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ պատի կառուցման եւ քանդման պատմությանը:


Բեռլինի պատը
Հուշահամալիրի պատմությանը կարելի է ծանոթանալ տեսանյութերի, ձայնագրությունների եւ լուսանկարների միջոցով:


Բեռլինի պատի պատկերասրահը
Պահպանվել են նաեւ որոշ իրեր, որոնք եւս տեղ են գտել թանգարանում: Մասնավորապես՝ երկու մասի բաժանված Բեռլինի բնակիչները միմյանց հետ փորձել են նամակագրությամբ հաղորդակցվել, որոնցից մի քանի օրինակ առկա է ցուցասրահում:




Նամակների օրինակներ
Բեռլինը երկու մասի բաժանված է եղել Արեւելյան եւ Արեւմտյան մասերում կառուցված պատերով, իսկ մեջտեղում եղել է ազատ հողատարածք, որտեղ տեղադրված է եղել սուր ծայրերով երկաթյա ցանց: Նրանք, ովքեր փորձել են թռչել պատի վրայով՝ ընկել են դրա վրա եւ մահացել:

Երկու պատերի մեջտեղի հողածածկ հատվածը, որը գերմանացիներ կոչում եմ «մեռած հող»

Վերոնշյալի էսքիզը

Սուր ծայրերով երկաթը, որը դրված էր երկու պատեր մեջտեղում

Դիտակետը, որտեղից ոստիկանները հսկողություն են իրականացրել


Պատի ընդհանուր երկարությունը կազմել է 155 կմ, սակայն այսօր մնացել է ընդամենը 1,3 կմ: Պատի միջինը բարձրությունը 3,6 մետր է եղել՝ էլեկտրական լարվածության տակ գտնվող ազդանշանային պարիսպներով:






Բեռլինի պատի ցուցասրահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ցուցասրահի շենքը 1965 թվականի կառույց է: Աղբյուրի համաձայն՝ այն եղել է ավետարանական հաշտության համայնքային կառույց, իսկ սրան կից 2002 թվականին կառուցվել է դիտարկման աշտարակը, որը հնարավորություն է ընձեռում պատի մնացորդները դիտել բարձրությունից:



Բեռլինի եկեղեցին, որը քանդել են՝ պատի կառուցմանը խանգարելու պատճառով
Պաշտանական կայքի համաձայն պատի վրայով փախչելու փորձ անելու պատճառով զոհվել է 136 հոգի:



Առաջին զոհը եղել է Գյունտեր Լիտֆինը, որը բնակարան ձեռքբերելու նպատակով գալիս է Շառլոտենբուրգ թաղամաս, սակայն հաջորդ օրը, Բեռլինի պատի տեղադրմամբ նրա տեղաշարժումը սահմանափակվում է: Լիտֆինին հաջողվել է փախչել, սակայն ոստիկանները գտել են նրան եւ սպանել:

Գյունտեր Լիտֆին
ԳԴՀ քրեական օրենսդրության համաձայն՝ փախուստի համար սպառնում էր ութ տարվա ազատազրկում: Առավել վտանգավոր էր փախուստին օգնողների վիճակը. նրանց ցմահ բանտարկություն էր սպասում: ԳԴՀ Պետական անվտանգության նախարարության արխիվներում պահպանված փաստաթղթերը վկայում են, որ իշխանությունները հրամայել են ոչնչացնել բոլոր փախուստի դիմողներին անխտիր, ներառյալ նաև երեխաներին:
Բեռլինի պատի մոտ հսկողություն իրականացնող ոստիկանության 19-ամյա սերժանիտի՝ Կոնրադ Շումանի փախուստը ծառայության պահին եւս մեծ արձագանք է ստացել 1961 թվականին:

Կոնրադ Շուման
Բեռլինի պատի կառուցումից 56 տարի, իսկ ապամոնտաժումից 28 տարի անց էլ այն շարունակում է մնալ սերունդների հիշողություններում: Պատկերասրահում ցուցադրվող կադրերը՝ պատի քանդման որոշման մասին տարեցները դիտում են արցունքներն աչքերին:





1961 թվականի օգոստոսի 13-ին, Վարշավյան պայմանագրի երկրների կոմունիստական և աշխատավորական կուսակցությունների քարտուղարների առաջարկով և ԳԴՀ Ժողովրդական պալատի որոշման հիման վրա սկսեց կառուցվել 155 կմ երկարությամբ Բեռլինյան պատը:
Գերմանիայի`երկու մասի բաժանման պատճառը «Սառը պատերազմի» քաղաքականությունն էր, որն սկսեցին իրականացնել Խորհրդային Միության հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցները 1946թ.-ից:
1949թ. սեպտեմբերին ստեղծվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, իսկ մեկ ամիս անց` Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը:
1989թ. նոյեմբերի 9-ին ժողովրդական զանգվածային ելույթների արդյունքում ԳԴՀ կառավարությունը հանում է Արևմտյան Բեռլինի հետ հաղորդակցվելու սահմանափակումները, իսկ 1990թ. հոկտեմբերի 3-ին տեղի է ունենում պատմական վերամիավորումը:
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT