Երևան
12 °C
Դեկտեմբերի 10-ից 12-ը տեղի է ունեցել ԱԺ Հայաստան-Իրան բարեկամանական խմբի հանդիպումը: Պատվիրակության կազմում եղել է նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս կարծիքով՝ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են լճացած վիճակում:
«Ցանկանում եմ մի քանի տպավորություն կիսել Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ, որը պատվիրակության մյուս անդամները կարող են եւ չկիսել։
Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են լճացման վիճակում։ Եթե իրավիճակում էական փոփոխություններ տեղի չունենան, առաջիկայում հայ-իրանական ոչ մի լուրջ երկկողմ նախագիծ չի իրագործվելու, եղածների ընթացքն էլ դանդաղելու, լճանալու է։ Պատճառն այն է, որ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում Իրանի մոտիվներն արգելակվել են, եւ սա տեղի է ունեցել երեք հիմնական պատճառով․
1․ Սիրիայի եւ Մերձավոր արեւելքի մի շարք կնճռոտ հարցերի վերաբերյալ Թուրքիայի եւ Իրանի դիրքորոշումները մերձեցել են եւ սա հետհարվածով որոշակի ազդեցություն է ունենում Իրան-Հայաստան հարաբերությունների վրա եւ այդ ազդեցությունը որոշակի գործնական հետեւանքներ արդեն իսկ ունենում է եւ առաջիկայում էլ կունենա։ Ակտիվանում են նաեւ Իրան-Ադրբեջան կապերը եւ Իրան-Թուրքիա մերձեցումը նպաստում է դրան։ Այս պրոցեսին նպաստում է նաեւ այն, որ Ռուսաստանը որպես լիարժեք կողմ՝ Սիրիայի հարցով եռյակի մեջ է Իրանի եւ Թուրքիայի հետ, իսկ այսպես կոչված Հյուսիս-Հարավ նախագծի հարցով՝ Իրանի եւ Ադրբեջանի հետ։
2․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Իրանն առանձնապես տրամադիր չէ Հայաստանի հետ երկկողմ հարցեր քննարկել։ Նրա համար շատ ավելի հետաքրքիր է հարցերը քննարկել ԵԱՏՄ-ի հետ, որտեղ Հայաստանը շատ փոքր տեղ է զբաղեցնում եւ ամենեւին էլ որոշիչ դերակատարում չունի։ Եթե նույնիսկ ունի, Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը Իրանին ավելի հարմար է քննարկել ԵԱՏՄ-ի ֆորմատով, որովհետեւ այստեղ խոսակցությունը ավելի մեծ է եւ ներառում է նաեւ Հայաստանը։ Բայց այս ֆորմատով Հայաստանի շահը առնվազն մենակ չէ եւ հավասարակշռվում, եթե չասենք՝ հակակշռվում է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի շահերով։ Այս երկրներից շատերի շահերը հակոտնյա են Իրան-Հայաստան երկկողմ նախագծերի շահերին։
Ասվածը չի նշանակում, թե Իրանը դադարել է Հայաստանի բարեկամ երկիր լինել։ Ոչ ամենեւին։ Պարզապես այդ բարեկամությունն, իմ կարծիքով, առաջիկայում կլինի ամուլ եւ որպես հետեւանք՝ ռեգրես կապրի։ Սա չափազանց մտահոգիչ է, որովհետեւ կարող է հանգեցնել ԼՂ հարցում Իրանի հավասարակշռող դերակատարման խախտման՝ ոչ հօգուտ Հայաստանի։
Նշեմ նաեւ, որ Իրանում մեր ունեցած հանդիպումների մասին կարող եք ամբողջական տեղեկատվություն ստանալ ԱԺ պաշտոնական կայքից՝ parliament.am: Գրառմանս նպատակը տպավորություններ կիսելն է եւ արձանագրելը, որ խնդրի հաղթահարումը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Լուծումների մասին այս պահին չեմ խոսում։ Դրանց կանդրադառնամ հետագայում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT