Երևան
12 °C
Հայաստանի կառավարությունը նախատեսում է նոր հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել: Այվ ավելի հավակնոտ է լինելու: Այսօր՝ դեկտեմբերի 14-ի, կառավարության նիստում հայտարաեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը պնախ հիշեցրերց, որ 2015 թվականին ընդունվել էր Հակոկոռուպցիոն ռազմավարությունը: «Կառավարության նախաձեռնությամբ այս ժամանակատվածում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին եւ կոռուպցիոն երեւույթների կանխարգելմանը: Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռեւս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջացառումներ՝ նոր հավակնոտ հակոկոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի եւ արդյունքների գնահատման մեխանիզմները», - հայտարարեց վարչապետը:
Ըստ այդմ նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մաշակման եւ միջոցառումների կատարման աշխատանքները: Վարչապետը հանձնարարվեց նաեւ 30-օրյա ժամկետում ըստ ոլորտի մշակել հակոկոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ եւ դրանք ներկայացնել Արդարադատության նախարարությանը:
«Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում եմ 15-օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող 4 ոլորտային հակակոռուպցիոն միջացառումների մոնիթորինգի եւ գնահատման մեխազնիզմների մշակման աշխատանքները, սահմանված ժամկետում ամփոփել Հակոկոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված եւ իրականացված միջացառումներն ու դրանց արդյունքները: Պետք է նաեւ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ ապահովելով դրա հասանելիությունը հասարակության լայն զանգվածներին», - ասաց նա:
Արդարադատության նախարարին հանձնարարվեց նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ հստակ արձանագրել թիրախային ոլորտներ, մոնիթորինգային եւ գնահատման ցուցանշներ, ինչպես նաեւ կոնկրտ միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը եւ կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Վերջում նա հավելեց, որ նոր փաստաթղթի մշակման աշխատանքներին պետք է հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործարարներին, իրավաբաններին, գիտնականներին եւ այլ շահագրգիռ մարմիններին:
Հատկանշական է, որ չնայած մշակվող տարբեր ռազմավարությունների եւ գոծողությունների ծրագրերի, ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլի, կոռուպցիայի ընկալման համաթվերով ցուցանիշները բավականին ոչ հուսադրող են: Ինչպես նշում է կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, կոռուպցիայի ընկալման համաթվով 2003-ից, հաշվի առնելով նվազագույնը երեք միջազգային հետազոտությունները, որեւէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել: Ավելին՝ կարելի է ասել՝ «լճացման իրավիճակ է»:
«2008-2011-ին որոշ փոփոխություն եղավ, նվազման առումով եւ որոշ լավացում եղավ մինչեւ 2013-ը, 2014-ից սկսել է նորից նույն տխուր իրավիճակը»: Նա նշեց, որ կոռուպցիայի ցուցանիշը ՀՀ-ում ամենավատերից չի՝ նախկին խորհրդային հանրապետությունների համեմատ, բայց զբաղեցրած տեղով ավելի ներքեւի հորիզոնականներ է իջնում», - վերջերս հայտարարել էր Հոկտանյանը՝ հավելելով, որ այլլ երկրներում նոր քայլեր են ձեռնարկում, ընկալման ցուցանիշը բարելավվում է, «ՀՀ-ում այդ բարելավումը չկա»:
Նա ասաց, որ «Ֆրիդմ Հաուսի» ցուցանիշը չի փոխվում: Ինչպես հիշեցնում է «Առավոտը», 70 տոկոս երկրներում ավելի լավ է իրավիճակը, քան ՀՀ-ում: Այս ցուցանիշի պատճառով նոյեմբերի 20-ին հրապարակվեց հազարամյակի մարտահրավերների գնահատման երկրների ցանկը եւ միայն կոռուպցիայի պատճառով Հայաստանը դուրս մնաց Հազարամյակի մարտահրավերների կողմից ֆինանսավորվող երկրների ցանկից:
Հայաստանը հայտնվել է նաեւ ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի մոխրագույն ցուցակում: Սա ցույց է տալիս, թե որքանով է հարկային օրենսդրությունը թափանցիկ: Կա 17 երկրների սեւ ցուցակը եւ կա 47 երկրների մոխրագույն ցուցակ, որի մեջ է նաեւ Հայաստանը: Հոկտանյանի խոսքով՝ դեռռւ մոխրագույն ցուցակ են գցել, ոչ թե սեւ, որովհետեւ Ֆիննախի կողմից կարծիք է եղել, որ կուղղվեն: «Հուսանք, ապագայում սեւ ցուցակում չի հայտնվի Հայաստանը», - եզրափակում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱՀԿ-ի տնօրենը և ՄԱԿ-ի այլ աշխատակիցներ իսրայելական հարվածների պահին եղել են Եմենի օդանավակայանում
Սրբուհի Գալյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են արդարադատության համակարգին առնչվող հարցերիփոոթ
Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը
Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է
Մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ Գագիկ Սուրենյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու օգնություն ցուցաբերել
Օրենքի խախտմամբ օտարված շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը
Մեկդ Հայկոյի մամուլի խոսնակին ասեք լկտիության մասին դու ձայնդ կտրի․ Անի Խաչատրյան
Կարծում եմ՝ դժվար էլ որևէ բան օգնի․ Աննա Հակոբյանը գրառում է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի և Եմենի միջև լարվածության աճը
25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել
Այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում դիտվել են ամենասաստիկ սառնամանիքները․ Սուրենյանը գրառում է արել
Գնացինք աշխատանքի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի և երկու մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում. վարչապետ
Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը
Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին
Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան
Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին
Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար
Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին
Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ
Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում
Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները
Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում
Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով
ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT