ԵԿՄ-ում մեծ շուքով գումար բաժանեցին զոհվածների ծնողներին. կարեւորը պաշտոնյաներն էին (Ֆոտո)

Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում այսօր հանդիսավոր կերպով ֆինանսական աջակցություն տրամադրվեց 2017 եւ 2013 թվականներին բանակում զոհված զինծառայողների հարազատներին: Գումարը տրամադրել էին գործարար Բադալյանների ընտանիքը, որոնք ավելի հայտնի են, որպես «Վիվարո» բուքմեյքերական ընկերության սեփականատերեր:

ԵԿՄ վարչական շենքի տարածքում՝ մուտքից սկսած, կանգնած էին պատանի երկրապահները: Մինչեւ 16 տարեկան երեխաները մեկ շարքով կանգնել էին եւ դիմավորում էին հյուրերին: Բակում էր ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ անդամ Սեյրան Սարոյանը եւ այլք: Նախատեսված ժամին ժամանեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Մանվել Գրիգորյանը նրանց համար փոքրիկ շրջայց կազմակերպեց, տարածքում կառուցված մատուռում մոմ վառեցին եւ բոլորը տեղավորվեցին դահլիճում, որտեղ նախապես հավաքվել էին զոհված զինածառայողների հարազատները՝ ծնողները, քույրերը, կանայք: Առաջին շարքերում նստեցին պաշտոնյաները եւ միջոցառումը մեկնարկեց: ԵԿՄ անդամ Ղուկաս Ուլիխանյանը թղթիկի վրայից կարդաց, թե ովքեր են միջոցառման հյուրերը:

«Բաղդասարյան Վահրամը, Բաղդասարյանին մոռցար»,- Մանվել Գրիգորյանը տեղից միջամտեց: Ղուկաս Ուլիխանյանը փորձեց շտկել իրավիճակը. «ՀՀԿ խմբակցության ղեկավար, պարոն Վահրամ Բաղդասարյանը, հազար ներողություն»: Մանվել Գրիգորյանը նորից միջամտեց. «Աշխատակազմի ղեկավարը»: Ղուկաս Ուլիխանյանը եւս մեկ ուղղում մտցրեց, նշելով, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ է մասնակցում: «Շփոթվեցի, դրա համար չնշեցի նաեւ մեր նախագահության անդամ, ԱԻՆ փրկարար ծառայության գեներալ Մուշեղ Ղազարյանին»,- ասաց Ղուկաս Ուլիխանյանը, եւ խոսքը փոխանցեց Վահե Բադալյանին, որին ներկայացրեց որպես բարերար ազատամարտիկ:

Վերջինս նշեց, որ լավ կլիներ, որ այս բարեգործությունը երբեք չիրականացնեին, սակայն ամեն տարի դեկտեմբեր ամսին հանդիպում են նույն վայրում, նույն առիթով:

Բադալյանի ելույթից հետո Ղուկաս Ուլիխանյանը սկսեց թվել զոհվածների անունները, որոնց հարազատները մեկ-մեկ մոտեցան՝ գումարով ծրարը վերցնելու: 80 հոգու անուն ազգանուն կարդալու ընթացքը ձանձրալի էր ԵԿՄ-ականների համար: ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Տարոն Մարգարյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը դուրս եկան բակ ծխելու:

Գումարի հանձնման արարողությունը սրտաճմլիկ էր: Մոտ 10 հեռուստաընկերության տեսախցիկների առաջ զոհվածների հարազատները գալիս էին վերցնում ծրարը, ստորագրում եւ գլխիկոր նստում իրենց տեղերում: Ընդհանուր առմամբ՝ 80 միլիոն դրամը բաժանվեց 80 անձի՝ մեկական միլիոն դրամ:

Միջոցառման ավարտին Մանվել Գրիգորյանը ՀՀ եւ ԱՀ սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների հարազատներին 5 տարի անընդմեջ ֆինանսական աջակցություն ցույց տալու համար Բադալյաններին պարգեւատրեց «ՀՀ ՊՆ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4414 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ