ԱՄՆ-ում զգայուն են ահաբեկչության հարցում, բայց ՀՀ-ի նման չեն ձերբակալում. Զարեհ Սինանյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ահաբեկչության փորձի մեջ մեղադրվող եւ հետախուզվող ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանի արտահանձնումը Հայաստանին դժվար գործընթաց է կամ ոչ իրականանալի: Այս կարծիքին է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ՝ նշելով, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: «ՀԺ»-ին երեկ հաջողվել էր պարզել, որ Ռ.Ք.-ն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոբերտ Քուրքյանն է:

Այս թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերի է պատասխանել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը:

Պարոն Սինանյան, երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԱՄՆ քաղաքացին Ռ.Ք-ն ՀՀ տարածքում ահաբեկչություն է նախապատրաստել եւ հետախուզում հայտարարել՝ դիմելով ԱՄՆ իրավապահներին: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այս դեպքից: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

- Բացի այն տեղեկություններից, որոնց հետ ծանոթացել եմ մամուլի միջոցներից, որեւէ տեղեկություն չունեմ: Ճիշտն ասած, մեղադրանքներ են ներկայացրել մի անձնավորության եւ դրանից այն կողմ տեղյակ չեմ, թե իրական ինչ փաստեր կան, կամ ինչ քայլեր են ձեռնարկվել մեղադրվող անձի կողմից:

- Հետախուզվող անձը, ինչպես հետագայում մեր զրույցում հաստատեց նաեւ ինքը, Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոբերտ Քուրքյանն է: Ճանաչո՞ւմ եք նրան:

Այդ անձին չեմ ճանաչում, ընդհանրապես առաջին անգամ եմ անունը լսում: Ես տեսա, որ իր ֆեյսբուքյան էջի վրա նշված է բնակավայրը՝ Լա Կրեսցենտա: Այդ տարածքը բաժանված է երկու մասի՝ արեւելյան մասը մտնում է Գլենդել քաղաքի ադմինիստրատիվ տարածքի մեջ, արեւմտյան մասը՝ չներգրավված ազատ տարածք է, որը մտնում է Լոս Անջելեսի շրջանի մեջ, չի առնչվում որեւէ քաղաքի հետ: Հիմա զուտ Լա Կերսցենտա վերնագրից դժվար է տեղեկանալը, ինքը Գլենդելի Լա Կրեսցենտա մասից է, թե՝ ոչ Գլենդելի:

- ԱԱԾ-ի այդ հայտարարություններից հետո Գլենդելի հայության մոտ իրավիճակն ինչպիսին է, նրանց հասե՞լ է այս տեղեկությունը:

- Տեղյակ չեմ, բայց գիտեք անցյալում եղել են ժողովրդական շարժումներ, նույնիսկ զինված բռնկումներ են տեղի ունեցել Հայաստանում՝ ներառյալ անցած տարի հուլիս ամսին ( ՊՊԾ գնդի գրավումը,-հեղ.) դրանց արդյունքում այստեղ որեւէ խառնաշփոթ կամ մեծ շարժումներ չեն առաջացել: Եւ դա, թերեւս, բացատրվում է նրանով, որ մեր այստեղի բնակչությունն էլ տառապում է այն նույն ապատիայով, որը գոյություն ունի Հայաստանում:

- Տարբեր մեկնաբանություններ եղան, համաձայն որոնց, այս կերպ ԱԱԾ-ն փորձում է ճնշել նաեւ Գլենդելում բնակվող քաղաքացիներին: Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքները:

- Ճիշտն ասած, չեմ կարող կռահել թե ի՞նչ մտադրություններով են այդ մեղադրանքները ներկայացրել, քանի որ փաստերին ծանոթ չեմ: Բայց Գլենդելում կան, այո, մի խումբ մարդիկ, որոնք միշտ մասնակցում են օրինակ ի պաշտապանություն «Սասնա ծռերի» ակցիաներին, որոնք բացահայտորեն թշնամաբար են տրամադրված ՀՀ իշխանական խմբավորման դեմ, եւ ամեն ինչ հնարավոր է:

- Այսինքն՝ այնուամենայնիվ, ճնշումը չեք բացառում:

- Ոչինչ չեմ կարող բացառել, քանի որ ծանոթ չեմ փաստերին:

- Գլենդելում ընդդիմադիրները շատ են, ակցիաներ են պարբերաբար կազմակերպում, ավելի հաճախ, քան Հայաստանում, ի՞նչ եք կարծում պատճառը հեռավորությո՞ւնն է:

- Իհարկե մարդիկ, որոնք այստեղ են բնակվում եւ Միացյալ նահանգների քաղաքացի են, շատ ավելի պաշտպանված են զգում խոսքի ազատության մեջ, քան՝ մարդիկ, որոնք ապրում են ավելի կիսաավտորիտար պայմաններում:

- Պարոն Սինանյան, Ռոբերտ Քուրքյանը, որը մեղադրվում է ԱԱԾ իրավապահների կողմից, ԱՄՆ քաղաքացի է, ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, այս դեպքում իրատեսակա՞ն է նրա տեղափոխումը Հայաստան, իրավական ի՞նչ ընթացակարգեր կան:

- Երկու կարեւոր հանգամանք կա այստեղ, մեկը՝ քաղաքական, մյուսը՝ իրավական: Իրավական կողմն այն է, թե արդյո՞ք արտահանձման պայմանագիր Միացյալ նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գոյություն ունի, թե՝ ոչ: Ես տեղյակ չեմ, ինձ թվում է, որ չկա նման պայմանագիր: ԱՄՆ-ն, օրինակ, շատ պետությունների հետ ունի արտահանձման պայմանագիր, որը հնարավորություն է տալիս երկու պետություններին փոխանակել անձանց, որոնք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ: Բայց ՀՀ-ի եւ Միացյալ նահանգների միջեւ, չեմ կարծում, որ նման պայմանագիր գոյություն ունի, որը բնական է դժվարացնում է որեւէ արտահանձման գործընթաց: Երկրորդ՝ Միացյալ Նահանգները, քանի որ իրավական պետություն է, մարդուն արտահանձնելու պահանջ ներկայացվելու դեպքում ամերիկյան իրավապահ մարմինները շատ ծանր կշիռ ունեցող եւ լուրջ փաստարկների կարիք են ունենալու:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները կամ ով էլ լինի, եթե խնդրում են, որ արտահանձնեն, ապա պետք է պատրաստ լինեն ներկայացնել իրեղեն ապացույցներ՝ մեղադրանքներ: Հետեւաբար, դա եւս մի խոչընդոտ է եւ դա եւս կդժվարացնի արտահանձման գործընթացը: Այսինքն՝ այն ինչ ես տեսել եմ տարիների ընթացքում Հայաստանում, երբ մեկին մեղադրում են եւ միանգամից ձերբակալում եւ անհնար է հասկանալ, թե կոնկրետ իրեղեն ինչ ապացույցներ են ներկայացրել ձերբակալելու համար, եւ տարիներով դատական գործընթաց է գնում ու  մարդիկ բանտում փտում են, դա իհարկե անհնար է Միացյալ նահանգների պայմաններում: Միացյալ նահանգները, կարծում եմ, եվրոպական, իրեն ավելի մոտ գտնվող երկրների հետ պայմանագիր ունի, իսկ այն պետությունների հետ, որոնց հետ քաղաքականորեն գաղափարակից չէ, կամ մոտ չէ, նրան հետ հավանական չէ, որ նման պայմանագիր լինի:

- Ռոբերտ Քյուրքյանն ասաց, որ ՍՄՆ իրավապահներն այցելել են իրենց բնակարան, հարցաքննել են եւ հեռացել: Սա նորմա՞լ է, այսինքն՝ ահաբեկչության փորձի մեղադրանքը ծանր հանցագործություն չե՞ն համարում:

- Այսպես ասեմ՝ Միացյալ նահանգներում այս պահին այնպիսի մթնոլորտ է, որ ահաբեկչության հետ առնչվող ցանկացած խմբի ցանկացած անձնավորություն, ցանկացած փաստ, մեղադրանք, շատ լուրջ է ընդունվում: Այսինքն՝ շատ զգայուն են Միացյալ նահանգների իրավապահները ահաբեկչության խնդրի նկատմամբ: Հետեւաբար, եթե ինչ-որ հայց է եղել Հայաստանի իրավապահ մարմինների կողմից Միացյալ նահանգների իրավապահներին, շատ հավանական է, որ նրանք պարզապես գնան եւ ստուգեն՝ տեսնեն որքանով հիմնավորված հայց է, որքանով հիմնավորված մեղադրանք է, զուտ իրենք իրենց ապահովությունից ելնելով: Այն փաստը, որ այս մարդուն հարցաքննել են եւ հետեւանք տեղի չի ունեցել, իմ կարծիքով շատ բան է ասում: Հարցաքննել են, ըստ երեւույթին, հիմնավոր պատճառներ չեն տեսել տվյալ քայլերին դիմելու համար եւ հարցը փակվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7375 դիտում

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն