Ամենաէականը այլ Հայաստան ունենալու հեռանկարն է. Արարատ Միրզոյան

Օրերս Ազգային ժողովի արտահերթ նիստերից մեկի ժամանակ քննարկվում էին Դատական օրենսգրքի մասին օրենքի փոփոխությունները: Քվեարկության ժամանակ բացահայտ ապօրինի կերպով ապահովվեց 63 ձայն, որի արդյունքում օրենքն ընդունվեց: ԵԼՔ դաշինքի պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: 

Թեմայի և այլ հարցերի մասին զրուցեցինք Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության անդամ Արարատ Միրզոյանի հետ:

-Պարոն Միրզոյան, ԱԺ արտահերթ նիստերից մեկի ժամանակ Դատական օրենսգրքի մասին օրենքի նախագծի վերաքվեարկություն անելու ձեր պահանջը չիրականացվեց, և ստացվեց, որ օրենքը բացահայտ ապօրինաբար ընդունվեց: Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Մենք լսեցինք տարբեր մեկնաբանություններ: Ես լուր ստացա, որ Նապոլեոն Ազիզյանը գրություն էր գրել, որով հավաստում էր, որ ինքը ադպես չէր ուզում քվեարկել, կողմ չէր, որից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ: Հիմա ես տեսնում եմ հարցազրույց, որտեղ Նապոլեոն Ազիզյանն ասում է, որ իրենց խմբակցությունը կողմ էր, և ինքն ուզում էր կողմ քվեարկել: Այսինքն, այնուամենայնիվ, մի քիչ խուճուճ է այս ամենը: Մենք որպես գործողություն դուրս ենք եկել դահլիճից, իսկ ապագան արդեն ընթացքում կերևա: 

-Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ազգային ժողովի կանոնակարգով չկա այդպիսի ինստիտուտ, երբ էլեկտրոնային համակարգով չքվեարկած պատգամավորը հայտարարում է, որ ինքը կողմ է քվեարկել ու նրա ձայնը հաշվվում է՝ նկատի ունենալով Ռուստամ Մախմուդյանին: Այսինքն՝ միայն Նապոլեոն Ազիզյանի քվեարկության խնդիրը չէր:

-Այո, այստեղ այդ խնդիրն էլ կա: Ռուստամ Մախմուդյանի քվեարկությունը չէր կարող հաշվվել, որովհետև նա էլեկտրոնային եղանակով չի քվեարկել կամ գոնե ծրարով թողած գրությամբ: Ուրեմն տեղից արված հայտարարությունը  նաև արձանագրության մեջ նշվում է որպես հայտարարություն դիրքորոշման մասին: Դա քվեարկություն չէ: Եվ եթե Ռուստամ Մախմուդյանը ո՛չ ծրարով է թողել, ո՛չ էլ տեխնիկապես կարողացել է էլեկտրոնային տարբերակով քվեարկել, դա նշանակում է, որ ինքը չի՛ քվեարկել, բայց այս մասին դահլիճում չխոսվեց: Իսկ թե ինչու Նապոլեոն Ազիզյանը վարման կարգով չի հայտարարել իր սխալ քվեարկության մասին, այլ քարտուղարությունում է դիմում գրել, դա արդեն միայն իրենց խմբակցությունը կարող է ասել:

-Պարոն Միրզոյան, ԵԱՏՄ-ից դուրս գալու ձեր առաջարկը ևս չընդունվեց: Հիմա կարող ենք ասել, որ այդ հարցի պտուղներն են երևան գալիս՝ շարունակական թանկացումներ և այլն: ԵԼՔ դաշինքն ի՞նչ զսպող օղակ կարող է ունենալ այս ամենի դեմ: 

-Իսկ ի՞նչ զսպող օղակ կարող է ունենալ: ԵԼՔ դաշինքը գործադիր կառավարման համակարգի անդա՞մ է, ԵԼՔ դաշինքը ինչ-որ գործադիր պաշտոննե՞ր ունի, մեծամասնությո՞ւն է Ազգային ժողովում: Մենք կարող ենք միայն քաղաքական դիրքորոշում հայտնել, նշել պատճառները, հետևանքները և դա հասցնել հանրությանը: Եթե հանրությունը ինչ-որ բան ձեռնարկում է, այդ ժամանակ հնարավոր է, եթե չի ձեռնարկում՝ մնում է ԵԼՔ դաշինքի 9 մանդատը: Մենք քվեարկում ենք, հարցադրումներ ենք անում: Գործադիր լծակ չունի ԵԼՔ դաշինքը: 

-Վերջապես այս ութ ամիսների ընթացքում ձեր խմբակցությունը  ի՞նչ հաջողություն է գրանցել:

-ԵԼՔ դաշինքի հաջողությունը նախևառաջ հասարակությանը այլընտրանք ներկայացնելն է: Հիմա մարդիկ պիտի տեսնեն, թե ինչպիսին կարող է լինել Հայաստանը, եթե ԵԼՔ դաշինքին խորհրդարանական քվեարկությունների ժամանակ օժտեն մեծամասնությամբ: Ահա այս տեսլականն է, և այս տեսլականի մատուցումն է մարդկանց, որ, կարծում եմ, ԵԼՔ դաշինքի մեծագույն նվաճումն է: Կարող ենք նաև տեխնիկական բաներ քննարկել և արձանագրել: Օրինակ՝ մեր երեք կուսակցությունների ավելի ու ավելի մերձեցումը, մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը, գաղափարական ընդդիմություն լինելը, ընդդիմության գործելաոճի փոփոխությունը և այլն: Բայց ամենաէականը այլ Հայաստան ունենալու հեռանկարն է, որ մենք առաջարկում ենք:

-Պարոն Միրզոյան, անդրադառնանք նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների վերսկսած հացադուլին: Նախաձեռնության երկու անդամներ արդեն երրորդ օրն է (հարցազրույցի պահին-խմբ.)՝ հացադուլ են անում: Դուք ի՞նչ առաջարկներ ունեք, ինչպիսի՞ աջակցություն եք ցույց տալու այս անգամ:

-Հացադուլ անող մարդուն, ընդհանրապես, բարոյականից բացի ի՞նչ աջակցություն կարող ես ցույց տալ: Երբ տղաներն առաջին անգամ հացադուլ էին անում, դեռ այն ժամանակ ասել եմ, որ հացադուլը որպես պայքարի մեթոդ չեմ ընդունում, համարում եմ անարդյունք և միայն հուսահատ քայլ՝ ոչ կառուցողական պայքարի համար: Հիմա էլ կարծում եմ, որ այդքան էլ լավ մեթոդ չէ, իրենց առողջության վրա է ազդելու, արդյունք չի տալու: Ես միայն կարող եմ բարոյական աջակցություն ցույց տալ:

-Իսկ Ազգային ժողովում այս թեմայով որևէ առաջարկ կամ պահանջ դուք կներկայացնե՞ք:

-Երբ մենք առաջարկություն էինք ներկայացնում, օրակարգում օրենքի նախագիծ կար: Քննարկումներ էինք անում և սերտորեն համագործակցում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության խմբի հետ Հիմա օրենքն ընդունվել է և ընդունման պահին խումբը որոշեց ինչ-որ բանակցությունների գնալ իշխանությունների հետ: Ես մանրամասներին չեմ տիրապետում, թե ինչի հանգեցրին բանակցությունները: Այսինքն՝ առաջնային շահառուները, պայքարի առաջամարտիկներն էին բանակցում իշխանությունների հետ: Այդ պահից սկսած տեղեկացվածությանս մակարդակը կտրուկ նվազել է: Մենք հավանական է տարկետման ինստիտուտը վերականգնող օրենքի նախագիծ ներկայացնենք, բայց, հանրապետականների վճռականությունը և ՀԳԶ անդամների՝ ենթաօրենսդրական ակտերի շուրջ բանակցությունները ամենևին էլ չեն նպաստում, որ օրենքի նախագիծը լուրջ կշրջանառվի:

ՀայԱրփի Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7272 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում