Օհանյանը իր 50-ամյակն է նշել առանձնատանը. հայտնաբերվել են բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների նամակները

08/07/2025 schedule23:28

2010-15 թվականների ընթացքում Սեյրան Օհանյանը ինքնակամ շինություն է կառուցել բնության հատուկ պահպանվող տարածքում, ըստ էության, ապօրինի շինություն է, շինթույլտվություն չունի: 2011-16 թվականներին ընթացքում Ռազմական ոստիկանության ծառայակիցները պահակություն են իրականացրել այս առանձնատան տարածքում, մոտավորապես 13 միլիոն դրամի չափով պետությունից աշխատավարձ են ստացել ոչ իրենց գործառույթներից բխող աշխատանք իրականացնելու համար:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ առանձնատան և շոգեբաղնիքի շուկայական արժեքը գնահատվել է մոտավորապես 130 միլիոն:

«Մենք ունենք տվյալներ, որ Սեյրան Օհանյանը նույնիսկ իր 50 ամյակն է նշել այնտեղ հուլիսի 1-ին, և խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և բարձրաստիճան հոգևորականների կողմից Սեյրան Օհանյանին ուղղված շնորհավորական նամակները:

Բացի այդ՝ որպես բաժանորդ ինչպես գազի մատակարարման, այնպես էլ էլեկտրաէներգիայի, նշված է Օհանյանի կնոջ մայրը:

Նաև ունենք ցուցմունքներ, որ պարբերաբար Սեյրան Օհանյանի ընտանիքը հանգստացել է այդ ամառանոցում:

Ինքը՝ Օհանյանը, իր հայտարարագրում չի նշել տարիներ շարունակ, որ դա պատկանում է իրեն: Հետագայում երբ արդեն որոշակի հրապարակումներ հայտնվեցին մամուլում, մենք նաև դա ներկայացրել ենք Ազգային ժողովին, գրություն էր գրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով, որ թեև ես չեմ օգտագործում այդ գույքը, քանի որ սենց աղմուկ ա բարձրացել հանրային, ինձ թույլ տվեք ես իմ հայտարարագրերը ուղղեմ և նշեմ, որ այդ գույքն օգտագործում եմ: Մի քիչ այսպես տարօրինակ մեկնաբանություններ են, պնդում է, որ իրենցը չէ»,- ասաց դատախազը:

Բա ո՞ւմ գույքն է՝ հարցին, դատախազը պատասխանեց՝ հենց այդ հարցն է շատ հետաքրքիր:

«Արծվիկ Մինասյանի մեղադրանքի մեջ, երբ մենք նշում էինք, որ այդ գույքը Մինասյանը, ըստ էության, ի վերջո գործողությունների արդյունքում մրցույթի է դրել այդ հողամասը և որպես ներդրումային ծրագիր տրամադրել է մի անձի, որը փոխկապակցված է Սեյրան Օհանյանի հետ, եթե չեմ սխալվում, վարորդի մորաքրոջ որդին է, որը շինարարական աշխատանքներ իրականացնելով է իր ապրուստի միջոցները վաստակում, պարզ լեզվով ասած՝ սանտեխնիկ է Բենիամին Ղալաչյանը, և նա ստացվում է, որ 250 միլիոն դրամի ներդրումային ծրագիր է առաջարկել բնապահպանության նախարարությանը, որպեսզի այդ տարածքը տան իրեն, և բնապահպանության նախարարությունը իր հերթին աչք է փակել այն հանգամանքի վրա, որ այնտեղ կան ինքնակամ կառույց, դղյակ, առանձնատուն:

Հետագայում Ղալաչյանը իր ցուցմունքում նշում է ոմն Հաբեթի մասին, որը բնակվում է ԱՄՆ-ում, և որը Քովիդի համաճարակի ժամանակ մահացել է, ու իրենք չեն կարողացել ներդրումային ծրագիրն իրականացնեն»,- մանրամասնեց Աննա Վարդապետյանը:

Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին էր ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն:

Դատախազի կողմից որոշում է կայացվել Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10158 դիտում

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել