Երևան
12 °C
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը այսօր արդեն երրորդ օրն է՝ շարունակում են հացադուլը: Նախաձեռնությունը պայքարում է ակադեմիական տարկետման իրավունքի սահմանափակման դեմ, որը գործելու է «Զինապարտության մասին» նոր օրենքի համաձայն:
Երեւանի պետական համալսարանի լսարաններից մեկում, որտեղ նրանք գտնվում են, ֆեյսբուքյան ուղիղ եթերում Դավիթն այսօր հայտարարեց բժիշկներին իրենց առողջական վիճակին հետեւելու նպատակով այլեւս ներս չթողնելու մտադրության մասին, եթե իհարկե, նրանց այցելության պատճառը չի լինի ստուգելը՝ հացադուլավորները սնունդ ընդունե՞լ են, թե՞ չէ:
«Մենք այժմ քննարկում ենք բժիշկներին ներս թողնել-չթողնելու հարցը: Բժիշկները մտնում են, ուրիշ բաներ են խոսում: Եթե մեր առողջական վիճակը վատ լինի, մենք առաջինը կբարձրաձայնենք դրա մասին: Այս պահի դրությամբ ընդհնարապես կարիք չկա, որ այստեղ բժիշկ մտնի»,- եթերում իր խոսքը եզրափակելով՝ ասաց ուսանողը:
Իսկ մինչ այդ, նա բավական ծավալուն, կարելի է ասել, ելույթ ունեցավ՝ անդրադառնալով բանակում առկա մի շարք խնդիրների, հասարակական-քաղաքական տարբեր իրողությունների: Անդրադաձավ հանրության անդամների միմյանց նկատմամբ ունեցած վստահության ցածր մակարդակին, դրա հիմնական պատճառը համարեց սոցիալական խնդիրները, բայց եւ արձանագրեց պասիվության վտանգները:
Երիտասարդ ակտիվիստի դիտարկումները ներկայացնում են գրեթե առանց կրճատումների:
-Մենք երբեք հասարակությանը չենք մեղադրի, երբեք չենք ասի, որ խնդիրը հասարակության մեջ է եւ հասարակությունը արժանի է, որ այսպիսի իշխանություն ունենա եւ այսպիսի օրենք ընդունվի: Մարդիկ չպետք է մտածեն, որ ոչինչ փոխել հնարավոր չէ: Յուրաքանչյուր անձ պետք է իր վրա զգա պատասխանատվություն, յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի գնալ ինչ-որ փոփոխության եւ ճանապարհին ինչ-որ մի բան զոհաբերել: Քանի դեռ մենք այդ մակարդակին չենք հասել, մեզ մոտ այսպիսի խնդիրները շարունակվելու են:
Փորձելու եմ երկու բառով խոսել բանակի մասին:
Մենք ծառայած ենք, ընկերներ ունենք, որոնք ծառայել են: Բանակում կան շատ լուրջ խնդիրներ: Ավելի լուրջ, քան այժմ ասվում է: Բայց կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել: Եթե դա չի արվում, մնացած ինչի մասին որ խոսվում է, դառնում է արհեստական:
Անդրադառնամ պարզ, հասարակ հեռախոսի խնդրին: Մենք ասում ենք՝ «Ազգ-բանակ», բայց մինչեւ հիմա բանակում չի կարգավորվել հեռախոսի հարցը: Ինչպես է այդ նույն բանակը կապ հաստատում ազգի հետ: Այդ չկարգավորված հարցի պատճառով՝ սկսած գումարտակից, վերջացրած պոստերով, զինվոր-սպա, զինվոր-զինվոր փոխհարաբերություններում առաջանում են խնդիրներ: Դա անջրպետ է ստեղծում զինվոր-սպա հարաբերություններում: Դա տանում է նրան, որ յուրաքանչյուր ջոկ ունենում է տվյալ հարցի կարգավորման իր սխեման ու դա իր հերթին բերում է խառնաշփոթ, բերում է դիսցիպլինայի պակասի, ինչը ներթափանցում է նաեւ մյուս դաշտեր:
Հասարակության մեջ առկա վստահության ցածր մակարդակը մտնում է բանակ: Դա կա զինվորների եւ սպաների միջեւ: Սա իր հերթին բերում է մի հատ բառի օգտագործում, որը երեք տառ ունի, այդ տառով շատերը իրար ճանաչում են, հիմնականում՝ մի պաշտոնից ավելի բարձր պաշտոնի վրա: Սա բերում է նրան, որ ընդհանուր արդյունավետությունը բավականին նվազում է:
Խոսենք արձակուրդների մասին
Յուրաքանչյուր զինվորի կարանտինում տրվում է 10 օր արձակուրդ: Դրանից հետո՝ 5 օր: Լինում են զինվորներ, որ այդ 5 օրը չեն ստանում: Ինչպես են ստանում այդ 5 օրը, ինչպես են զինվորները դառնում սերժանտ, ինչպես է կարգավորվում սերժանտ-զինվոր, սերժանտ-սպա հարաբերությունները: Սրա մասին նույնպես չի խոսվում: Բանակում սուբյեկտների միջեւ հարաբերությունները կարգավորվում են ոչ թե այն օրենքով, որը կա, այլ անձնական հատկանիշների հիման վրա: Սա բերում է բանակում միմյանց նկատմամբ շատ ցածր վստահության ու վատ մթնոլորտի:
Սակայն, այս ամենը կարող է փոխվել, երբ որ լինեն մարդիկ, որոնք իսկապես մտահոգված լինեն: Բանակի խնդիրներն անվերջ կարելի է թվարկել: Բայց մեր առաջարկած տարբերակը վերաբերվում էր հենց դրան, որ այդ մթնոլորտը փոխվեր (զինծառայությունը համատեղել ուսումնառության հետ եւ պարբերաբար ընդմիջել մեկը մյուսով-խմբ.):
Խոսենք իշխանությունների մասին
Նրանց հետ այս մեկ ամսվա մեր բանակցությունները ուղղակի ցույց տվեցին, որ այս օրենքը պետք է ընդունվի: Մենք այդպես էլ չհասկացանք՝ օրենքի ընդունման իրական դրդապատճառը որն է: Անհատական ենթադրություններ կարող են լինել, սակայն պաշտոնական հայտարարություն անել շատ բարդ է: Բայց ինչու է իշխանությունը կարողանում այսպես գործել: Որովհետեւ հասարակության կողմից ճնշում չկա: Հասարակության մեջ կոնսոլիդացումը բարձր մակարդակի վրա չէ: Մինչ մենք իրար հետ կռիվ ենք անում, Ազգային ժողովում խայտառակ ձեւով ընդունում են եւս մեկ օրենք: Ու այսպես շարունակվում է: Մինչեւ մեր կողմից ճնշում չլինի, յուրաքանչյուր իշխանություն իրեն պահելու է այսպես: Իհարկե, գործողը շատ ունիկալ է, բայց վտանգը պահպանվում է:
Խոսենք տվյալ օրենքի արդիականության մասին
Եթե սպաների դաստիարակության, կրթվածության մակարդակի հետ կապված խնդիր կա, պատճառը պետք է փնտրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ինչպես են սպաները այնտեղ կրթվում, ինչպիսի մտածելակերպով են գալիս բանակ: Մյուսը՝ եթե մենք ունենք քանակի խնդիր, այս օրենքով քանակի հա՞րց է լուծվելու: Բազմիցս նշվեց, որ չի լուծվելու, եւ դա բոլորս գիտենք:
Այստեղ պետք է գալ ծնելիության մակարդակին, արտագաղթին, առողջապահական համակարգին ու կոռուպցիային: Ինչ քայլեր են արվել արտագաղթը կանխելու համար, ինչ քայլեր են իրականացվում երկրում սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ ամուսնանան եւ երեխա ունենան: Ինչ քայլեր են արվել առողջապահության համակարգում կոռուպցիան վերացնելու համար:
Ու այժմ գամ մեր խնդրին
Նշվեց, որ տարկետման ինստիտուտի առկայությունը ունի կոռուպցիոն ռիսկեր: Մենք դա ընդունում ենք: Երեք ամիս անցել է այդ խոսակցություններից: Բարձրաձայնվե՞ց մեկ դեպք, որ այս մարդը կոռուպցիայով է ընդունվել, այս մարդը ասպիրանտ լինելու արժանի չէ, այս մարդը մագիստրանտ չպետք է դառնար, այս դասախոսի կամ այս համալսարանի թողտվությամբ կամ իր փողերով նա ընդունվել է: Այսպիսի մեկ դեպքի մասին բարձրաձայնվե՞լ է: Չի բարձրաձայնվել: Թե՛ կրթության եւ գիտության նախարարությունում, թե՛ պաշտպանության նախարարությունում, նշում են, որ այդ ոլորտներում կա կոռուպցիա: Մենք գիտենք, որ կա: Բա ով պետք է գտնի՝ այդ կոռուպցիան որտեղ է: Դա՞ էլ ուսանողները պետք է գան, ասեն՝ այստեղ կոռուպցիա է:
Այս ամենը ցույց է տալիս, որ մարդիկ պատրաստ չեն կամք ցուցաբերել եւ գնալ փոփոխության: Եթե պատրաստ չեն, ուրեմն այդտեղ պիտի չլինեն թե’ իրենց լավի համար, թե’ ընդհանուր ժողովրդի: Մինչեւ չնշվի` կոռուպցիան որտեղ է, դրա մեջ ովքեր են ներառված եղել, մինչեւ տարկետման ինստիտուտը չարժեւորվի... հարգելի քաղաքացիներ, յուրաքանչյուր երեւույթ, նույնիսկ ամենասուրբը, եթե սխալ է օգտագործվում, արժեզրկվում է:
Ինստիտուտները չպետք է կործանել դրանցում առկա խնդիրների պատճառով: Եթե այդպես լինի, դատական համակրգը լա՞վ է աշխատում: Իհարկե ոչ: Ուրեմն եկեք վերացնենք: Պետական համալսարանից գո՞հ ենք: Գոհ չենք: Ուրեմն եկեք վերացնենք: Մաքսային համակարգից գո՞հ ենք: Գոհ չենք: Եկեք վերացնենք: Այսպես ամեն ինչը մենք կվերացնենք: Կմնանք մենք մեր ընտանիքներով, որովհետեւ մենք միայն մեր ընտանիքներն են ընդունում:
Այսպես ինստիտուտները ոչնչացնելով մենք ուր եք գնում: Պրոպագանդայի, պոպուլիզմի տակից պետք է դուրս գալ: Պետք է նայել հարցերի ավելի խորքային հատվածին: Մինչեւ մենք դրանց չնայենք, ուղղակի մեզ դնելու են թատրոնում խաղացող դերասանի տեղ, ով գոռում է, ով գոչում է, ով իր վերջին միջոցները ներդնում է, որպեսզի պայքարի, սակայն նրա մոտ չի ստացվում: Ու այսպես անիվը կգնա, մինչեւ որ վերջնականապես բան չմնա պայքարելու:
Բայց մենք լավատես ենք, մենք սպասում ենք, որ մեր առաջ քաշած հարցերին լինի պատասխան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT