Երևան
12 °C
2017 թվականի ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն, հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Տարեսկզբից մինչ այսօր ներմուծվել է 32 500 մեքենա՝ մաքսային ձեւակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23.5 միլիարդ դրամի մուտքեր: Ցուցանիշը 15 649-ով գերազանցել է 2016-ի արդյունքը. մասնավորապես, նախորդ տարի ներկրվել է 16 851 մեքենա՝ 14 միլիարդ դրամի դիմաց: Աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաները գործարքի գնի մեթոդով ձեւակերպելու գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության մեծացմամբ»,-տեղեկացրեց ՊԵԿ ԱՄՎ պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը:
ՀՀ վարչապետի եւ ՊԵԿ նախագահի հանձնարարականներով, ըստ Բաբկեն Ղազարյանի, 2016 թվականի նոյեմբերից վերանայվել է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների գործընթացը, ուսումնասիրվել են միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գները: Արդյունքում, դեռ 2016-ի նոյեմբերին ավտոմաքսատանը ստեղծվել էր տեղեկատվական կենտրոն, որտեղ համապատասխան աշխատակիցը՝ մեքենայի սեփականատիրոջ հետ, համակարգիչների միջոցով համատեղ դիտարկում են, վերլուծում եւ մոնիթորինգի ենթարկում ներմուծված ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները: «Փաստաթղթերի արժանահավատության դեպքում հիմք են ընդունվում քաղաքացու ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով եւ մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով: Նման աշխատաոճով ստույգ որոշվում է մաքսային արժեքը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի եւ կանխատեսելի: Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների շուրջ 65 տոկոսը կատարվել է գործարքի գնի մեթոդով: Նման ցուցանիշը նշանակում է, որ տեղեկատվական կենտրոնի գործարկումը նպաստել է ներկրումների կտրուկ աճին եւ գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչի արդյունքում էլ ընթացակարգն ընդունվել ու լայն արձագանք է ստացել քաղաքացիների կողմից»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը:
Բարեփոխումների արդյունքում դյուրացվել է նաեւ գործարքի գնի մեթոդով թույլտվության կարգը. ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, եթե նախկինում գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվությունը տրվում էր վերադաս մաքսային մարմնի կողմից, ապա այժմ քաղաքացին միանգամից դիմում է մաքսատուն՝ փաստաթղթերի արժանահավատության դեպքում կատարում մաքսային ձեւակերպումներըե:
Բաբկեն Ղազարյանի դիտարկմամբ՝ երկրորդ հանգամանքը, որով պայմանավորված է ավտոմեքենաների ներկրումների շուրջ 100 տոկոս աճը՝ տնտեսության աշխուժացումն է եւ բնակչության գնողունակության բարձրացումը. «Ներկրումների գերակշիռ մասը միջին դասի մեքենաներ են: Երրորդ հանգամանքը պայմանավորված է ԵԱՏՄ գործոնով: Այս տարվա ընթացքում ներկրված 32 500 ավտոմեքենաների 20 տոկոսը Հայաստանից արտահանվել է ԵԱՏՄ տարածք: Մեքենաների շուրջ 60 տոկոսը բերվել է Ճապոնիայից: Դա նշանակում է, որ քաղաքացիները, օգտվելով անդամակցությունից, առավել նպաստավոր պայմաններով մեքենաներն իրացնում են ԵԱՏՄ շուկաներումե:
Ընթացակարգերի դյուրինացմանն ու սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունքում կառույցում այլեւս մաքսային բրոքերի վճարովի ծառայությունների անհրաժեշտություն չկա, քանի որ այն արդեն անվճար է մատուցվում: Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձեւակերպումը նույնպես իրականացվում է այստեղ, այնինչ նախկինում ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետեւ տարածաշրջանային մաքսատուն, որտեղ եւ քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն: Ըստ Բաբկեն Ղազարյանի, նորույթներից է նաեւ այն, որ ավտոմեքենաների բեռնարկղային ներկրումների ձեւակերպումներն իրականացվում են առանձնացված ուղիով. «Այդ նպատակով կառույցում գործում է ռենտգեն զննման սարքավորումներով հագեցած հատուկ մասնագիտացված տարածք, որտեղ իրականացվում է նաեւ մեքենաների զննությունըե:
Կարեւորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումն ու որակյալ ծառայությունների մատուցումը, այստեղ փոփոխությունները եւ նորույթները ներկայացվում են տեղեկատվական ցուցանակով եւ հուշաթերթիկներով: Մաքսային արժեքի որոշման կամ ձեւակերպումների ընթացակարգերի հետ կապված հարցերի վերաբերյալ քաղաքացիները սպառիչ տեղեկատվություն ստանում են նաեւ հեռախոսազանգերի միջոցով: Վերջին շրջանում ավելացել է էլեկտրոնային հարցումների քանակը՝ Վրաստանից, Ռուսաստանից: Բաբկեն Ղազարյանի հավաստմամբ՝ մասնագետները եռամսյա պարբերականությամբ հետեւում են նաեւ ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները, ինչի արդյունքում Հայաստանում եւս նվազել է մի շարք ավտոմեքենաների մաքսային արժեքը: Մասնավորապես ALPHARD(TOYOTA)` 30 տոկոսով, B դասի MERCEDES` 20 տոկոսով, SIENTA(TOYOTA)` 15 տոկոսով եւ SERENA(NISSAN)` 15 տոկոսով: 2018-ին եւս սպասվում է որոշ մոդելների գների նվազում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT