2017 թվականի քաղաքական կարեւոր իրադարձությունների, 6-րդ գումարման նստաշրջանների, ընդդիմադիրների հավանական համագործակցության, ինչպես նաեւ իշխանական ճանբարում տեղի ունեցող առաջիկա զարգացումների շուրջ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ:

- Պարոն Բաղդասարյան, 2017 թվականի քաղաքական կյանքն ակտիվ էր: Տեղի ունեցան խորհրդարանական եւ համայնքային ընտրություններ, մինչ այդ ստեղծվել էին մի քանի դաշինքներ, կազմվել իշխանական կոալիցիա: Տեղի ունեցած իրադարձություններին եւ դրանց հետեւանքներին ի՞նչ գնահատականներ կտաք:

- Ընտրությունները իմ գնահատմամբ խիստ բացասական են, որովհետեւ ընտրակաշառքը շատ մեծ դեր կատարեց, հերթական անգամ ընտրակաշառքի ինստիտուտը գործեց: Մի երկրում, որտեղ սոցիալական խնդիրներ կան՝ ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն դարձավ: Կարող ենք ասել, որ ընտրությունների ինստիտուտը վերջնականապես թաղվեց: Հաշվի առնելով, որ սա վերջին ընտրություններ էր, քանի որ սրա արդյունքով է որոշվում, թե ով է լինելու երկրի դեմքը: Խորհրդարանական ընտրությունները ձախողվեցին: Մյուս կարեւոր իրադարձությունը Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրումն էր: Սա ընդհանուր առմամբ՝ դրական եմ գնահատում: 2017-ին տեղի ունեցավ նաեւ աննախադեպ գնաճ, որը պայմանավորված էր ԵԱՏՄ-ին անդամակցելով, ինչը կանխատեսելի է, քանի որ վաղուց գիտեինք, որ դա լինելու է:

- 6-րդ գումարման խորհրդարանում երկու ընդդիմադիր ուժ ունենք: Նրանց կատարած աշխատանքին ի՞նչ գնահատական կտաք:

- Ընդդիմության մասով կարող եմ ասել՝ բացասական էր, որ Հայ ազգային կոնգրեսը դուրս մնաց ԱԺ-ից: Փաստորեն, խորհրդարանում մնաց մեկ փաստացի ընդդիմադիր ուժ՝ ԵԼՔ դաշինքը: Ծառուկյան խմբակցությունը ես կհամարեի տնտեսական ընդդիմություն եւ ոչ քաղաքական: Իրենք տնտեսական հարցերով են ընդդիմություն՝ շատ կարեւոր հարցեր են բարձրաձայնում, բայց միայն տնտեսական: Իրենց քաղաքական ընդդիմություն չեմ ընկալում եւ այդ իսկ պատճառով էլ չեմ կարծում, որ կարող են արդյունավետ համագործակցել ԵԼՔ դաշինքի հետ: Տնտեսական, սոցիալական ոլորտներում Ծառուկյան դաշինքի աշխատանքը դրական եմ համարում, բայց գլոբալ առումով փոփոխությունների հույսեր իրենց հետ չեմ կապում:

- Խոսեցիք քաղաքական հաջողությունների հասնել-չհասնելու մասին: ԵԼՔ դաշինքն արդեն հայտնել է իր նախագահի թեկնածուի մասին: Դաշինքը ինչ-որ հաջողության կհասնի՞, թե՞ կարծում եք, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ հարցը դրանով լուծված է: Միաժամանակ նկատի ունենանք, որ ԵԼՔ-ը նախագահի թեկնածուին սատարելու հարցով դիմել է Ծառուկյան դաշինքին:

- ԵԼՔ դաշինքը, երբ նախագահի թեկնածու էր առաջադրում, իրենք էլ գիտեին, որ որեւէ շանս չկա: Արտակ Զեյնալյանը նախագահի իդեալական թեկնածու է, բայց ՀՀԿ-ն ունենալով բացարձակ մեծամասնություն՝ նախագահի պաշտոնը որեւէ մեկին չի տա: Միայն թվում է, թե նախագահի պաշտոնը երկրորդական է, բայց ֆորսմաժորային իրավիճակում նախագահը լուրջ գործառույթներ ունի: Դրա համար ՀՀԿ-ն այդ պաշտոնը որեւէ մեկին չի տա: ԵԼՔ-ի թեկնածուն կօգնի հստակեցնել իրավիճակը քաղաքական դաշտում ընդհանրապես:

- Անցում կատարենք իշխանական դաշտ: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայում հավանական պառակտում սպասվու՞մ է: ՀՅԴ-ում սկսել են Կարեն Կարապետյանի մասին դրական կարծիքներ հայտնել: Մասնավորապես, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ պատճառ չի տեսնում, որ Կարապետյանը չկարողանա Արցախի հարցը որակով առաջ տանել, ինչպես անհրաժեշտ է: Ենթադրելի՞ էր, որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանից երես կթեքի:

- Պառակտման խնդիր չկա: ՀՅԴ-ն սովորության համաձայն զբաղված է քաղաքական առեւտրով: Առջեւում ապրիլն է, եւ նրանք ցանկանում են կոալիցիա մտնել ավելի լավ պայմաններով: Դրա համար իրենք միանշանակ չեն սատարում Սերժ Սարգսյանին, որպեսզի քաղաքական առեւտրի արդյունքում ստանան ավելի շատ պորտֆելներ: Եթե հարցը գա, թե բացահայտ ում են սատարում, բնականաբար, Դաշնակցությունը կսատարի Սերժ Սարգսյանին: Պարզապես, նրանք հիմա այդպես են դիրքավորվել, որ Սերժ Սարգսյանից ավելի շատ բան պոկեն:

- Իսկ ՀՀԿ-ի ներսում խմորումներ կլինե՞ն: Այսինքն՝ Կարեն Կարապետյանի թիմ եւ Սերժ Սարգսյանի թիմ կձեւավորվի՞:

- Նրանց միջեւ բացահայտ առճակատումներ չեն լինի: Նրանք նույն թիմից են եւ կարող են համագործակցել: Այս պահին, այս ռեսուրսներով Կարեն Կարապետյանը չի կարող զբաղեցնել երկրի առաջին դեմքի պաշտոնը՝ 2018-ից հետո: Նա շանսեր չունի կամ շանսերը նվազագույնն են:

- Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանը վերահսկում է իրավիճակն իշխանության ներսում: Առաջին հերթին վերահսկում է բոլոր ուժային կառույցները, ինչը Հայաստանի դեպքում իշխանություն պահպանելու կարեւորագույն գործիքներից է:

- ՀՀԿ-ականներն ընտրություններից առաջ ասում էին, որ 2018-ից հետո էլ վարչապետի իրենց թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը...

- ՀՀԿ-ն ընտրություններից առաջ շատ բան է ասել, եւ այդ ասածների 99 տոկոսը չի կատարվել:

- Հնարավո՞ր է, որ, երբ Կարեն Կարապետյանը հիշեցնի ՀՀԿ-ականներին իր  թեկնածության մասին խոսքերը, նրան էլ հիշեցնեն չկատարված ներդրումների մասին:

- Չեմ կարծում, որ այդպիսի խոսակցություն կլինի, կամ Կարեն Կարապետյանը նման հայտ ներկայացնի: Ավելի հավանական է, որ նրանք կհայտարարեն, թե իրենք նույն թիմն են եւ շարունակելու են արդյունավետ համագործակցությունը:

- Ասում եք, որ Կարապետյանը հայտ չի ներկայացնի, բայց նա նշել է, որ պատրաստ է նաեւ 2018-ից հետո եւս լինել վարչապետ:

- ՀՀԿ-ում այդ հարցին պատասխանեցին. ասացին՝ նա այդպիսի ցանկություն եւ պոտենցյալ ունի եւ շատերն այդպիսի ցանկություն, պոտենցյալ ունեն, բայց որոշողը լինելու է ՀՀԿ-ն: Բացառված է, որ ՀՀԿ-ն որոշում ընդունի Կարեն կարապետյանի օգտին:

- Պարոն Բաղդասարյան, այժմ անորոշություն է տիրում մեր երկրի քաղաքական օրակարգում: Հայտնի չեն իշխող կուսակցության նախագահի թեկնածուները, իսկ վարչապետի առումով էլ ինտրիգային վիճակներ են: Չե՞ք կարծում, որ հստակեցում է պետք:

- Կարծում եմ, որ ոչ մի անորոշություն չկա: Պարզապես, իրադարձություններից չորս ամիս առաջ եթե հայտարարվի այդ մասին, հնարավոր են պառակտումներ: Դրա համար էլ մինչեւ հիմա ոչ մի բան չեն հայտարարում, թեեւ՝ Սերժ Սարգսյանն իր որոշումն արդեն հայտնել է նեղ շրջանակին, այդ թվում՝ նաեւ վարչապետին:

- Ի՞նչն է ստիպում ենթադրել, որ պառակտում կլինի:

- Եթե այս պահից հայտնի դառնա, թե ով է վարչապետն, ապա որոշ նախարարներ իմանալով, որ 2018-ից հետո չեն զբաղեցնելու այդ պաշտոնները, չեն շարունակի նույն եռանդով աշխատել: Կուսակցությունը պարտավոր չէ իր ընտրության մասին հայտնել ժողովրդին, քանի որ ժողովուրդն իր այդ իրավունքը 10 հազար դրամով վաճառել է իշխանությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13810 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս